Մոնիտորինգ

  • «Իմ քայլից»-ից մինչև թավշյա հեղափոխություն

    «Իմ քայլից»-ից մինչև թավշյա հեղափոխություն

    Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի դեմ պայքարը, որ Նիկոլ Փաշինյանն սկսել էր «Իմ քայլը» շարժումով, դարձավ քայլք՝ անկանխատեսելի ուղղություններով: Ապրիլի 17-ին Նիկոլ Փաշինյանը այդպես էլ հայտարարեց. «Քայլում ենք ամենաանկանխատեսելի ուղղություններով՝ առանց նախապես ասելու, թե որ փողոցներով ենք շարժվելու»: Այդ նույն րոպեներին Ազգային ժողովում մեկնարկում էր վարչապետի ընտրության նիստը, բայց Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «այն, ինչ կատարվում է այդ շենքում, չպիտի նշանակություն ունենա»: «Սերժ Սարգսյանը պետք է տեսնի, որ ինքը չունի կառավարելու Հայաստան»,-ասաց ԱԺ պատգամավորը՝ հայտարարելով, որ սկսվում է ժողովրդական, ոչ բռնի թավշյա հեղափոխություն: Մանրամասն
  • Անհնազանդության գործողություններ Երևանում

    Անհնազանդության գործողություններ Երևանում

    Նախաձեռնողը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է

    Ապրիլի 13-ին քայլարշավով Երևան հասած Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած առաջին հանրահավաքը Ազատության հրապարակում էր: Այսպես մեկնարկեց նրա հայտարարած «14+4» շարժման երկրորդ փուլը՝ հանրահավաքների 4 օր՝ Երևանում: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետը կանխելու նպատակով Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ից Հայաստանի մարզերով քայլարշավ էր սկսել՝ բնակիչներին հորդորելով անել իրենց քայլը: Քայլարշավը կոչվում էր «Իմ քայլը»: Մանրամասն
  • Ապրիլի 16. պատրաստվում են երկրորդ փորձին

    Ապրիլի 16. պատրաստվում են երկրորդ փորձին

    Հիվանդանոցից դարձյալ հրապարակ վերադարձած Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «Ելք»-ի անդամները. «Լուսավոր Հայաստանից»՝ Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանը, «Հանրապետություն»-ից»՝ Արամ Սարգսյանը: Նրանք ողջագուրվեցին Փաշինյանի հետ ու շտապեցին լրագրողներին տեղեկացնել, որ իրենք եկել են ընդամենը հաստատելու, որ դեմ են բռնությանը ու չեն պատրատվում միանալ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը: «Մեր մնացած բոլոր տեքստերը ուժի մեջ են»,-ասաց Էդմոն Մարուքյանը: Մանրամասն
  • Փաշինյանը հեղափոխություն է խոստանում, Մարուքյանը պնդում է՝ անհնար է

    Փաշինյանը հեղափոխություն է խոստանում, Մարուքյանը պնդում է՝ անհնար է

    «Ելք» դաշինքի անդամ կուսակցությունների արանքով սև կատու է անցել. «14+4» գործողությունների շրջանակում մարզերում քայլարշավի ելած Նիկոլ Փաշինյանը և Երևանում ԱԺ աշխատանքներին մասնակցող Էդմոն Մարուքյանը հեռակա բանավեճի մեջ են:

    Նիկոլ Փաշինյանի՝ «Իմ քայլը» անունն ստացած քայլարշավը սկսվել է մարտի 31-ին, Գյումրիից:  Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ իրենք շարժվում են դեպի Ազատության հրապարակ, որտեղ ապրիլի 13-ին կազմակերպելու են մեծ հանրահավաք: Դրանից հետո նրանց  գործողությունները  կշարունակվեն մինչև ապրիլի 17-ը:  Մանրամասն
  • Մարտի 1-2-ի իրադարձությունները դատապարտող հայտարարության նախագիծը չընդունվեց

    Մարտի 1-2-ի իրադարձությունները դատապարտող հայտարարության նախագիծը չընդունվեց

    Փետրվարի 27-ին, երբ խորհրդարանական մեծամասնությունը կողմ քվեարկեց գլխադասային հանձնաժողովում դրական եզրակացություն չստացած նախագիծը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելուն, տպավորություն էր, թե ՀՀԿ-ն, իսկապես, 10 տարիների հեռվից ուզում է ևս մեկ անգամ անդրադառնալ 2008-ի մարտի 1-2-ի դեպքերին ու քննարկել դրանք: Բայց մարտի 20-21-ին «Ելք»-ի հեղինակած նախագծի քննարկմանը ՀՀԿ-ից մասնակցեցին միայն պետաիրավական հանձնաժողովի նախագահն ու փոխնախագահը, թերևս՝ ի պաշտոնե: Ակնհայտ էր, որ փետրվարի 27-ին կողմ քվեարկելով նախագիծը օրակարգ ընդգրկելուն, ՀՀԿ-ն ընդամենը տեղի էր տվել մարտիմեկյան հանրային տրամադրություններին՝ գոնե այդ օրերին դժգոհության լրացուցիչ առիթ չտալու նկատառումով: Նիստերի դահլիճում նախագծի վերաբերյալ ելույներ ունեցան ու հարցեր տվեցին միայն «Ելք»-ի պատգամավորները:  Մանրամասն