Մոնիտորինգ

  • Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումով Հայաստանի վարկանիշը բարձրացավ. Ա. Սարգսյան

    Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումով Հայաստանի վարկանիշը բարձրացավ. Ա. Սարգսյան

    Հարցազրույց ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանի հետ:

    -ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցի վերաբերյալ կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, հակադարձելով անդամակցության վնասների մասին  «Ելք»-ի փաստարկներին,  ներկայացրեց Ասոցացման համաձայնագիրը ստորագրած Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի օրինակները, հիշեցրեց, որ ոչ միայն Հայաստանն է ՀՆԱ-ի անկում գրանցել, այլ նաև այդ երկրները: Իշխանության հակափաստարկները համոզի՞չ  չէին:

    - ՀՀԿ-ի և իր գործընկեր այլ կուսակցությունների հակափաստարկները  կանխատեսելի էին, բայց համոզիչ չէին: Օրինակ, ինչո՞ւ ԵԱՏՄ մտնելուց անմիջապես հետո Հայաստանում ներդրումները սկսեցին կտրուկ նվազել, իսկ անցած տարի գրեթե զրոյականի հասան: Մենք էլ բերում ենք հակառակ օրինակը. Վրաստանում ներդրումները Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց առաջ կազմում էին 860 մլն դոլար, ստորագրելուց հետո կրկնակի ավելացան՝ 1,7 մլրդ դոլար: Նույնը նաև՝ Ուկրաինայում: Իսկ ՀՀ ներդրումները ԵԱՏՄ մտնելուց հետո 600 մլն դոլարից միանգամից իջան 400 մլն դոլարի:

    Մանրամասն
  • «Ելք»-ը որոշել է միայն արձագանքողի դերում չլինել. Մանե Թանդիլյան

    «Ելք»-ը որոշել է միայն արձագանքողի դերում չլինել. Մանե Թանդիլյան

    Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն է։

    -Դուք խոշոր ընկերություններից մեկի ֆինանսիստն էիք , հիմա Ազգային ժողովի պատգամավոր եք։ Ինչպե՞ս եք Ձեզ զգում օրենսդիր մարմնում։

    -Պետք է անկեղծ ասեմ՝ դեռևս ադապտացիոն շրջանում եմ, որովհետև ոչ միայն ֆինանսական, հաշվապահական ոլորտից անցել եմ այլ ոլորտ, այլ նաև աշխատանքային պայմաններս են փոխվել։ Իմ նախկին ու ներկա միջավայրերն էականորեն տարբերվում են։ Ինձ համար կարևոր է իրավիճակը հասկանալ խորքային՝ ճիշտ կողմնորոշվելու և առաջ գնալու համար։ Կարծում եմ՝ ընդդիմությունն ավելի բովանդակային դառնալու խնդիր ունի։ Մանրամասն
  • Հիմա քաղաքական օրակարգ ստեղծող միակ ուժը «Ելք»-ն է, վերջ. Գևորգ Գորգիսյան

    Հիմա քաղաքական օրակարգ ստեղծող միակ ուժը «Ելք»-ն է, վերջ. Գևորգ Գորգիսյան

    -ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն նախապատրաստող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագծին ընդամենը մեկ պատգամավոր էր կողմ, այն էլ՝ «Ելք» խմբակցությունից։ Նույն քննարկմանը Արամ Սարգսյանը հայտարարեց այդ նախագծի նկատմամբ թշնամական վերաբերմունքի մասին։ Ինչի՞ մասին է խոսքը, կհստակեցնե՞ք։

    -Խոսքը գլոբալ, մեր ներկայացրած նախագծերի նկատմամբ վերաբերմունքի մասին է։ Այսինքն՝ մեր ցանկացած նախաձեռնությունը դիմավորում են սվիններով, երկխոսության մթնոլորտը բացակայում է, ինչը քաղաքակրթության տարր է և պարտադիր է քաղաքակիրթ երկիր դառնալու համար։ Մանրամասն
  • Ռազբորկայի մասնակիցները ՀՀԿ-ի հենարանն են. պատգամավորները քրեական միջադեպի մասին

    Ռազբորկայի մասնակիցները ՀՀԿ-ի հենարանն են. պատգամավորները քրեական միջադեպի մասին

    Ազգային ժողովի 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի առաջին ճեպազրույցներում քաղաքական թեմաները հետին պլան էին մղված. հարցը, որին ճեպազրույցներին մասնակից բոլոր խմբակցությունները անդրադարձան, սեպտեմբերի 14-ին Թուֆենկյան հյուրանոցի մոտ, տեղի ունեցած սպանությունն էր: Հիշեցնենք՝ ըստ քննչական կոմիտեի՝ սպանվածը Գագիկ Մոսինյանն է, իսկ Վահագն Աբգարյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Մամուլի տեղեկություններով՝ 3 անձինք փորձել են սպանել Վահագն Աբգարյանին, որը քրեական հեղինակություն է համարվում, և նրա անունը կապվում է Ալավերդիում աղմկահարույց մի շարք դեպքերի հետ: Սպանությունը տեղի էր ունեցել կեսօրից անց, Վերնիսաժի մոտակայքում, որտեղ այդ ժամերին մարդաշատ է: Մանրամասն
  • Մենք բալանսավորում ենք իշխանությանը. Էդմոն Մարուքյան

    Մենք բալանսավորում ենք իշխանությանը. Էդմոն Մարուքյան

    -ԱԺ 6-րդ գումարման խորհրդարանը սկսել է իր աշխատանքը։ Դուք նախորդ գումարման խորհրդարանում ևս եղել եք, և խնդրում եմ համեմատեք՝ ինչպե՞ս են սկսել, ինչպե՞ս եք գնահատում։

    -Ես կարծում եմ՝ դեռ վաղ է համեմատություններ անել աշխատանքի գնահատման կոնտեքստում, որովհետև նոր Սահմանադրություն է, նոր Կանոնակարգ, ընտելանալու նոր մեխանիզմներ կան, որոնք միայն կյանքի կոչվելու արդյունքում կարող ենք հասկանալ՝ արդյունավե՞տ են, թե՞ թղթի վրա գրել ենք, բայց կյանքի չենք կարողանում կոչել։ Իսկ քաղաքական իմաստով այս խորհրդարանը որոշակի առումով բալանսավորված է, որովհետև կա «Ելք» խմբակցություն, որն արտաքին և ներքին խնդիրների վերաբերյալ ունի այլընտրանքային տեսլական, ինչը նախկինում գոյություն չուներ։ Նախկինում գոյություն ունեին ընդդիմադիր խմբակցություններ, որոնք արտաքին քաղաքական կոնտեքստում համամիտ էին իշխանության հետ։ Մենք բազմիցս նշել ենք, որ եթե քաղաքացիներն իրենց ձայներով մեզ չդարձնեն իշխանություն, ապա որպես ընդդիմադիր խմբակցություն բալանս կբերենք քաղաքական համակարգ։ Մեր ամբողջ գործունեությունը այս պահին միտված է դրան։ Մանրամասն