Մոնիտորինգ

  • ԱԺ կանոնակարգի փոփոխությունները մոտեցրին արտահերթ ընտրությունները

    ԱԺ կանոնակարգի փոփոխությունները մոտեցրին արտահերթ ընտրությունները

    Հարցազրույց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հետ:

    -Տիկին Նազարյան, բանակցություններն ընդհատվեցին ազգային համաձայնության կառավարության փլուզումով: Ի՞նչ եք անելու առաջիկայում:

    -Արտահերթ ընտրությունները խոչընդոտելու համար ԱԺ կանոնակարգ օրենքում արված լրացումը շուռ եկավ հեղինակած ուժերի դեմ, և մոտեցրեց ընտրությունների անցկացման ժամկետը: Նախագիծն այնպես հապշտապ ներկայացրին, որ բանակցությունների ընթացքում չհասցրեցինք ասել, որ դա անընդունելի է: Եթե մենք բանակցություններ ենք անցկացնում, որ արտահերթ ընտրությունների գործընթացը բոլորի համար հնարավորինս շահեկան լինի, ինչո՞ւ են ական դնում բանակցությունների տակ: Մանրամասն
  • Քաղաքական առաջին համաձայնությունը՝ արտահերթ ընտրությունների շուրջ

    Քաղաքական առաջին համաձայնությունը՝ արտահերթ ընտրությունների շուրջ

    Մեկ էջանոց փաստաթղթի 4 կետերից առաջինի համաձայն՝ Փաշինյանը և Ծառուկյանը համակարծիք են, որ այս տարի դեկտեմբերին երկրում անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

    Հուշագրի հաջորդ կետով «Ծառուկյան» խմբակցությունը, որպես հեղափոխության աջակից ուժ, պարտավորվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու չառաջադրել, չաջակցել վարչապետի որևէ թեկնածուի: Նշվում է նաև, որ խմբակցության պատգամավորները չեն մասնակցի ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրելու որևէ նախաձեռնության:

    Հուշագրի երրորդ կետով կողմերը պարտավորվում են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել կոռեկտության և փոխադարձ հարգանքի հիման վրա՝ գործող օրենսդրությամբ սահմանված մյուս պայմանների պահպանմամբ:

    Մանրամասն
  • Իշխանությունը փակել էր Բաղրամյան պողոտան. գործադիրը պահանջում է օրենսդիդրի հրաժարականը

    Իշխանությունը փակել էր Բաղրամյան պողոտան. գործադիրը պահանջում է օրենսդիդրի հրաժարականը

    Հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ի հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց, թե խմբակցության պատգամավորները ներկայացրել են որոշման նախագիծ Ազգային ժողովի դարպասները բացելու վերաբերյալ, որպեսզի ԱԺ-ի այգին, ինչպես Բաղրամյանը 26-ինը, բաց լինի հասարակության համար: Դրանից հազիվ-1-2 ժամ անց Նիկոլ Փաշինյանի կոչով Բաղրամյան պողոտա եկած բազմությունը, սակայն, այդ հարցը լուծեց առանց օրենքի՝ միանգամից ԱԺ-ի բակ մտնելով: Մանրամասն
  • Արտահերթ ընտրությունների պետք է գնալ ոչ թե էյֆորիկ, այլ հանգիստ քաղաքական մթնոլորտում

    Արտահերթ ընտրությունների պետք է գնալ ոչ թե էյֆորիկ, այլ հանգիստ քաղաքական մթնոլորտում

    - Դուք ասում եք, ընտրություններին երբեք նման բարձր արդյունք չեք ունեցել, ինչպես Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող դաշինքն ունեցավ Երևանի ավագանու ընտրություններում, բայց ՀՀԿ-ն երբեք չի ունեցել այն վստահությունը, որն այդ ուժը ունեցավ: Միշտ տիրապետող է եղել կարծիքը, թե դա հաջողվել է համատարած ընտրակեղծիքների միջոցով:

    - Երբ Փաշինյանը փետրվարին Հյուսիսային պողոտայում միտինգ կազմակերպեց, 1000-1500 մարդ էր հավաքվել: Մի քանի ամիս հետո արդեն այլ իրավիճակ էր: Այսինքն, յուրաքանչյուր քաղաքական ուժի վարկանիշ փոփոխական է: Դա վերաբերում է նաև նախագահներին՝ կարող է ընտրվել բարձր վարկանիշով և լեգիտիմությամբ, բայց 1-2 տարի հետո պատկերն այլ լինի: Լևոն Տեր-Պետրոսյանի բարձր վարկանիշն ու լեգիտիմությունն էլ ընտրությունից 1-2 տարի հետո կտրուկ ընկավ, բայց դա չէր նշանակում, որ 1 տարի անց պետք է նախագահական կամ խորհրդարանական ընտրություններ լինեն: Բոլոր երկրներում է այդպես: Դրա համար էլ ընտրությունների համար կոնկրետ մեխանիզմներ ու ժամանակներ են սահմանվում: Եթե շարժվենք ամեն մի քաղաքական ուժի ցանկությամբ, վեց ամիսը կամ տարին մեկ երկրում կարող է ընտրություն լինել: Մանրամասն
  • Թավշյա հեղափոխություն, փուլ 2-րդ. «Իմ քայլը» հաղթեց

    Թավշյա հեղափոխություն, փուլ 2-րդ. «Իմ քայլը» հաղթեց

    Ապրիլի 23-ին հեղափոխություն կատարած ուժը սեպտեմբերի 23-ին աննախադեպ հաղթանակ տարավ Երևանի ավագանու ընտրություններում. վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքը ընտրություններում ստացել է ընդհանուր քվեների 81,06 տոկոսը: Երևանի 475 ընտրատեղամասերում քվեարկած 370 հազար 323 ընտրողներից 294 հազար 109-ը իր ձայնը տվել է «Իմ քայլը» դաշինքին:

    Ընտություններին մասնակցած մյուս 9 դաշինքներն ու կուսակցությունները միասին ստացել են 6 տոկոսից մի փոքր ավելի կամ 25.368 ձայն: Մասնակից ուժերից 1 տոկոսի շեմը հաղթահարել են երեք կուսակցություններ՝ ՀՅԴ՝ 1,62 տոկոս, ԵԾ՝ 1,39 տոկոս և ՕԵԿ՝ 1,09 տոկոս: «Երևանի հանրություն», «Երևանցիներ» դաշինքները, «Ժառանգություն», «Ռեֆորմիստներ», ԺՈՒԿ, «Հայք»> կուսակցությունները ստացել են շատ փոքրաթիվ ձայներ: Մանրամասն