Մոնիտորինգ

  • Օրենսդրական փոփոխություններ՝ «սուպերվարչապետի» համար

    Օրենսդրական փոփոխություններ՝ «սուպերվարչապետի» համար

    Փետրվարի 8-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ առաջին արտահերթ նիստի օրակարգում 7 նախագծեր էին: Դրանցից 2-ը՝ «Ներման մասին» և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» նախագծերը պայմանավորված են 2015թ. դեկտեմբերի 15-ին ընդունված Սահմանադրության կարգավորումներով: Հենց այս նախագծերի առիթով էլ նիստերի դահլիճում բուռն քննարկում ծավալվեց խորհրդարանական կառավարման համակարգի կառավարության ու վարչապետի լիազորությունների շուրջ: Ոչ իշխանական պատգամավորների կարծիքով այս երկու նախագծերը Հայաստանը դարձնում են «սուպերվարչապետական» երկիր: Մանրամասն
  • Խորհրդրանական պետության վարչապետը ինքնըստինքյան սուպեր է. Վ. Բաղդասարյան

    Խորհրդրանական պետության վարչապետը ինքնըստինքյան սուպեր է. Վ. Բաղդասարյան

    -Պարոն Բաղդասարյան, «Ելք»-ը նախաձեռնեց ԱԺ արտահերթ նիստ՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նպատակով, և «Ծառուկյան» խմբակցությունը միացավ նրանց։ Ո՞րն է ՀՀԿ-ի դիրքորոշումը:

    -Արտահերթ նիստ նախաձեռնողները մոտեցել են ինձ, պայմանավորվել ենք, որ փոփոխությունների նախագիծը կուղարկեն։ Դա ստանալուց հետո խմբակցության նիստում կքննարկենք և որոշում կկայացնենք։

    Մանրամասն
  • Վարչապետը կների, նախագահը հրամանագիր կստորագրի

    Վարչապետը կների, նախագահը հրամանագիր կստորագրի

    «Ներման մասին» նոր օրենքը կարգավորում է դատապարտյալների ներման, ներման խնդրագրերի ներկայացման և քննարկման, ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները: Ներում շնորհելը, ըստ օրինագծի, խրախուսական գործընթաց է, որի միջոցով հանցագործության համար դատապարտված անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել պատժից։ Ներման խնդրագիր կարող է ներկայացնել բացառապես դատապարտված անձը կամ նրա փաստաբանն ու հարազատները։

    Գործելու է Ներման հարցերի քննարկման հանձնաժողով։ Ներման խնդրագրերի տնօրինողը լինելու է վարչապետը։ Ներման խնդրագիրն ստանալու օրվանից Արդարադատության նախարարությունը մեկամսյա ժամկետում կազմում է անձնական գործ և ներկայացնում վարչապետին:




    Մանրամասն
  • Անվտանգության խորհուրդ՝ առանց ԱԺ, ՍԴ նախագահների ու գլխավոր դատախազի

    Անվտանգության խորհուրդ՝ առանց ԱԺ, ՍԴ նախագահների ու գլխավոր դատախազի

    ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում փետրվարի 5-ին ներկայացվեց Սահմանադրությունից և կառավարման համակարգի փոփոխությունից բխող հերթական օրինագիծը՝ «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին»: ԱԺ նախագահը խորհրդում ընդգրկված չէ, քանի որ խորհուրդը, ըստ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի, «մինի կառավարություն է»:





    Մանրամասն
  • Նախատոնական աժիոտաժ Ազգային ժողովում

    Նախատոնական աժիոտաժ Ազգային ժողովում

    Դեկտեմբերի 21-ին ՀՀ հիմնի հնչյունների ներքո խորհրդարանը  ավարտեց Ազգային ժողովի 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի աշխատանքները: «Ծառուկյան»  խմբակցությունը դահլիճում չէր. դատական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող նախագծի քվեարկությունից առաջ խմբակցությունը լքել էր նիստերի դահլիճը:

    Դեկտեմբերի 19-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը և հատկապես դրա 3-րդ օրը ծանր փորձություն էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի համար: Այդ օրը դահլիճում նստած շատերն էին նրան նիստը վարելու վերաբերյալ խրհուրդներ տալիս, իսկ նիստը ամբողջությամբ բաղկացած էր 13 քվեարկությունից, 1 վերաքվեարկությունից և 20 րոպեանոց 10 ընդմիջումից: 

    Մանրամասն