Մոնիտորինգ

  • Անվտանգության խորհուրդ՝ առանց ԱԺ, ՍԴ նախագահների ու գլխավոր դատախազի

    Անվտանգության խորհուրդ՝ առանց ԱԺ, ՍԴ նախագահների ու գլխավոր դատախազի

    ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում փետրվարի 5-ին ներկայացվեց Սահմանադրությունից և կառավարման համակարգի փոփոխությունից բխող հերթական օրինագիծը՝ «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին»: ԱԺ նախագահը խորհրդում ընդգրկված չէ, քանի որ խորհուրդը, ըստ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի, «մինի կառավարություն է»:





    Մանրամասն
  • Նախատոնական աժիոտաժ Ազգային ժողովում

    Նախատոնական աժիոտաժ Ազգային ժողովում

    Դեկտեմբերի 21-ին ՀՀ հիմնի հնչյունների ներքո խորհրդարանը  ավարտեց Ազգային ժողովի 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի աշխատանքները: «Ծառուկյան»  խմբակցությունը դահլիճում չէր. դատական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող նախագծի քվեարկությունից առաջ խմբակցությունը լքել էր նիստերի դահլիճը:

    Դեկտեմբերի 19-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը և հատկապես դրա 3-րդ օրը ծանր փորձություն էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի համար: Այդ օրը դահլիճում նստած շատերն էին նրան նիստը վարելու վերաբերյալ խրհուրդներ տալիս, իսկ նիստը ամբողջությամբ բաղկացած էր 13 քվեարկությունից, 1 վերաքվեարկությունից և 20 րոպեանոց 10 ընդմիջումից: 

    Մանրամասն
  • Հարկային օրենսգիրքը փոփոխվեց՝ դեռ ուժի մեջ չմտած

    Հարկային օրենսգիրքը փոփոխվեց՝ դեռ ուժի մեջ չմտած

    Ազգային ժողովը դեկտեմբերի 21-ի արտահերթ նիստում 62 «կողմ»-ով, առանց «դեմ»-ի  ու  «ձեռնպահ»-ի, ընդունեց Հարկային օրենսգրքում և մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Այն ընդունվեց կոալիցիոն խմբակցությունների պատգամավորների  քվեարկությամբ, ոչ իշխանական ուժերը բոյկոտում էին արտահերթի աշխատանքը: Մանրամասն
  • Ընդդիմությունը լքեց  նիստերի դահլիճը, մեծամասնությունը բարի ճանապարհ մաղթեց

    Ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը, մեծամասնությունը բարի ճանապարհ մաղթեց

    Նախօրեին քննարկված հարցերի քվեարկությունը դեկտեմբերի 20-ի նիստին խորհրդարանի աշխատանքը վերածեց իսկական  խառնաշփոթի: Կրքերը թեժացան հատկապես դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների քվեարկության ժամանակ:

    Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քվեարկության է դրվում սահմանադրական օրենքի նախագծերից մեկը՝ Դատական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը, որի ընդունման համար անհրաժեշտ է  պատգամավորների 3/5-ի «կողմ» քվեարկությունը:

    Մանրամասն