Մոնիտորինգ

  • #տարկետումլինելուա. Ուսանողները արեցին առաջարկներ, գնդակը կառավարության դաշտում է

    #տարկետումլինելուա. Ուսանողները արեցին առաջարկներ, գնդակը կառավարության դաշտում է

    Զինծառայության վերաբերյալ վիճահարույց օրենքի շուրջ երիտասարդների ու կառավարության բանավեճը նոյեմբերի 22-ին շարունակվեց Ազգային ժողովում. երիտասարդների հետ քննարկում կազմակերպելու անհրաժեշտությունը առաջացել էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» վիճահարույց օրենքի շուրջ բողոքի ակցիաներից հետո:

    «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության 5 անդամների հետ քննարկումն անցավ փակ դռների հետևում, բայց քննարկումը բաց էր. հեռարձակվում էր ուղիղ եթերով: Իշխանության կողմից մասնակիցները ևս 5-ն էին. ԿԳ նախարար, Պաշտպանության փոխնախարար, ԱԺ համապատասխան հանձնաժողովների նախագահներ: Մանրամասն
  • Ազգային ժողովն ընդունեց տարկետումը վերացնող օրենքի նախագիծը. դասադուլն ու հացադուլը արդյունք չտվեցին

    Ազգային ժողովն ընդունեց տարկետումը վերացնող օրենքի նախագիծը. դասադուլն ու հացադուլը արդյունք չտվեցին

    «Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին» կառավարության ներկայացրած օրինագիծը նոյեմբերի 15-ին Ազգային ժողովի լիագումար նիստում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ. կողմ քվեարկեց 86, դեմ՝ 6 պատգամավոր՝ «Ելք» խմբակցությունից: Մինչ քվեարկությունը «Ելք»-ից Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ 120 գիտաշխատող ու դասախոս միացել են ուսանողների բողոքի ակցիային, և հիշեցրեց, որ չորս ուսանող հացադուլ է հայտարարել:

    «Կոչ ենք անում դեմ քվեարկել նախագծին: Դա հնարավորություն կտա կարճ ժամանակում լրամշակել նախագիծը և ներկայացնել նոր տարբերակ», -ասաց Միրզոյանը: Պատգամավորի կոչը, սակայն չընդունվեց: Մանրամասն
  • Հիմա էլ պետք է նայենք, թե ով է բանակում ծառայել, որ գործ տանք, ով ոչ՝ ո՞չ. Ալիկ Սարգսյան

    Հիմա էլ պետք է նայենք, թե ով է բանակում ծառայել, որ գործ տանք, ով ոչ՝ ո՞չ. Ալիկ Սարգսյան

    - Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ ուսանողների բողոքը հաշվի առնելով՝ իշխանությունը պատրա՞ստ է զիջումների գնալ:

    - Նախագծի քննարկման ընթացքում տարբեր առաջարկություններ են ներկայացվել, բայց ես չեմ ուզում դրանց մասին խոսել: Չեմ կարծում, թե այդ սահմանափակումից գիտությունն առանձնապես տուժելու է: Հատկապես որ որոշակի մանիպուլիացիաներ կան՝ ինչ-որ կեղծ դիսերտացիաներ, կեղծ բակալավրիատներ, մագիստրատուրաներ, հետո կեղծ ասպիրանտուրա, և դա ունի մի նպատակ՝ բանակում չծառայել: Իսկ զորակոչից խուսափելը շատ վատ բան է, այսօր ցանկացած հայ մարդ պետք է իր պարտքը կատարի երկրի նկատմամբ: Մանրամասն
  • Դրական եզրակացություն տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծին՝ երեկոյան նիստի ժամանակ

    Դրական եզրակացություն տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծին՝ երեկոյան նիստի ժամանակ

    Նոյեմբերի 14-ին մեկնարկող նիստերից առաջ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են հրավիրել ու դրական եզրակացություն տվել մի շարք օրինագծերի, որոնք քննարկվելու են լիագումար նիստերի ժամանակ: «Ամենաարդյունավետը» պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն էր. մեկ նիստ հրավիրել է նոյեմբերի 6-ին, մեկ արտահերթ նիստ էլ ՝ նոյեմբերի 10-ին, երեկոյան ժամը 9-ին:

    Անտեսելով նախագծի շուրջ ընթացող բողոքի ակցիաները ՝ կառավարությունը, այնուամենայնիվ, որոշել է նախագիծը քննարկման ներկայացրել երկրորդ ընթերցմամբ: Ուշագրավ է, որ հանձնաժողովի նիստը նախապես հրավիրել էր ժամը 18-ին: Այդ ժամին ԱԺ շենքի մոտ էին հավաքվել օրենքի դեմ պայքարող ուսանողները: Հայտարարված ժամին քվորում չլինելու պատճառով նիստը չկայացավ: Ավելի ուշ՝ երեկոյան ժամը 9-ին, 4 պատգամավորի նախաձեռնությամբ արտահերթ նիստ հրավիրվեց և խնդրահարույց նախագիծը դրական եզրակացություն ստացավ: Մանրամասն
  • Պաշտպանության ոլորտում Վիգեն Սարգսյանի նախաձեռնած բարեփոխումները մտահոգում են ընդդիմադիրներին

    Պաշտպանության ոլորտում Վիգեն Սարգսյանի նախաձեռնած բարեփոխումները մտահոգում են ընդդիմադիրներին

    Ազգային ժողովում երկու օր բուռն քննարկումներ ծավալվեցին Հայաստանի զինված ուժերին առնչվող «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրինագծի շուրջ: Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը պատգամավորներին ներկայացնում էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

    Ի տարբերություն խորհրդարանական լսումների՝ նիստերի դահլիճում քննարկումն ավելի բուռն էր։ Իշխանական պատգամավորները ջանք չէին խնայում պաշտպանել Սարգսյանի նախաձեռնությունը, «դուխ տալ» նրան, ՀՀԿ-ական Արման Սաղաթելյանը նույնիսկ ասաց, որ այդ նախագծին սպասել է կյանքի կեսի չափ, շատ երկար։ Նույն խմբակցությունից Հերմինե Նաղդալյանը հիշեց պաշտպանության նախկին նախարարը Վազգեն Սարգսյանի խոսքերը. «Ես չեմ ասում, որ մեզ պետք են միայն զինվորներ և սպաներ, մեր երկրին հավասարաչափ պետք են և՛ զինվորներ ու սպաներ, և՛ Նոբելյան մրցանակակիրներ, և՛ օսկարակիրներ, բայց դա չի նշանակում, որ դրա գինը բանակում չծառայելն է»։ Մանրամասն