
Մոնիտորինգ
-
Յոթերորդ գումարման Ազգային ժողովը երկամյա գործունեության ընթացքում ընդունել է քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին 6 որոշում: Հանձնաժողովներից 4-ը ձևավորվել են, 2-ը՝ ոչ. մեկի ձևավորման հարցը, մեկ անգամ մերժվելուց հետո, մնում է ԱԺ մեծ օրակարգում, մյուսի ձևավորման հարցը խորհրդարանը դեռ չի քննել: Մանրամասն
-
Անդրանիկ Քոչարյանը Յուրի Խաչատուրովին սպառնում է «այլ մարմիններով»
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելող ԱԺ քննիչ հանձնաժողովի մայիսի 29-ի աշխատանքային հանդիպումը առցանց էր։ «Հարցաքննվողը»՝ Արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը Ռուսաստանի Դաշնությունում է։ Մանրամասն -
Քննիչ հանձնաժողովի կուլմինացիան՝ ապրիլի 16-ին
2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում ապրիլի 16-ին սպասվում է իրադարձություն, որը կարող է առանցքային լինել հանձնաժողովի եզրակացության համար։ Երկար բանակցություններից հետո Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը համաձայնել է մասնակցել նիստին, պատասխանել հանձնաժողովականների հարցերին։ Մանրամասն -
ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը վստահեցնում է՝ ամենակարևորը դեռ առջևում է
«Մի շաբաթ էլ սպասեք։ Դուք ամենակարկառունին եք սպասում, ես գիտեմ, սպասեք, դրան էլ ականատես կլինեք։ Մի շտապեք, այս գործը հանգիստ է սիրում», - հանձնաժողովի վերջին նիստից հետո ասել է Անդրանիկ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանին ուղղվելիք հարցերը շատ են՝ ե՞րբ է նրան զեկուցվել, երբ նրան զեկուցվել է, ի՞նչ հրահանգ է իջեցվել, դրանք անմիջապես են կատարվել, թե՞ ոչ և այլն։ Մանրամասն -
Ձկնաբուծարանները գտել են ջրի համար ցածր գին վճարելու ձևը․ Ս․ Ավետիսյան
-Երբ քննիչ հանձնաժողովը ստեղծվեց, սպասվում էր, որ այն պետք է ուսումնասիրի և լուծում առաջարկի հիմնականում ապօրինի ջրօգտագործումը կասեցնելու համար: ԱԺ-ում անգամ հեղափոխությունից առաջ է հարց հնչել` ջրի մաֆիա կա՞, թե՞ ոչ: Պատասխանը եղել է` կա: Դուք ջրի մաֆիա հայտնաբերեցի՞ ք:
-Դեռ չեմ կարող ասել, հանձնաժողովը դեռ աշխատում է, բայց ՋՕ-երի համակարգը շատ հզոր կառույց է, չասեմ` մաֆիա, բայց նման մի համակարգ կարող է լինել: Այդտեղ նաև որոշակի ընտրական համակարգ է աշխատում, ջուրը չեմ տա` քո ցանքատարածությունը կչորանա, ջուրը կտամ, փոխարենը մեզ ընտրեք, բայց հիմա դա այնքան էլ չի գործում:
Մանրամասն