Մոնիտորինգ

  • ԿԸՀ երկարամյա նախագահի նոր հաղորդումը ԱԺ–ում

    ԿԸՀ երկարամյա նախագահի նոր հաղորդումը ԱԺ–ում

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մարտի 30-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է հաղորդում՝ ԿԸՀ–ի 2020-2021 թվականների գործունեության վերաբերյալ։

    Տիգրան Մուկուչյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է 2011 թվականից։ Այս ընթացքում տեղի է ունեցել 5 համապետական ընտրություն և 1 հանրաքվե։ 

    Մանրամասն
  • ՀՀ 5–րդ նախագահը Վահագն Խաչտուրյանն է․ նրան ընտրեց միայն իշխող ուժը

    ՀՀ 5–րդ նախագահը Վահագն Խաչտուրյանն է․ նրան ընտրեց միայն իշխող ուժը

    Հայաստանի խորհրդարանը մարտի 3-ին ընտրեց Հայաստանի 5-րդ նախագահին: Ընտրության համար պահանջվեց անցկացնել երկու փուլ, քանի որ առաջին փուլում պահանջվող ձայների ¾-րդը չապահովվեց: ՀՀ Սահմանադրությամբ, եթե Հանրապետության նախագահ առաջին փուլում չի ընտրվումանցկացվում է ընտրության երկրորդ փուլԵրկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածունորն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Սահմանադրությունը նախատեսում է նախագահի ընտրության նաև երրորդ փուլ, սակայն այս դեպքում բանը դրան չհասավ. 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել նախագահի թեկնածուին: Մանրամասն
  • Նոր խորհրդարանը լրացնում է հնի բաց թողածը և ընտրում վճռաբեկ դատարանի դատավոր

    Նոր խորհրդարանը լրացնում է հնի բաց թողածը և ընտրում վճռաբեկ դատարանի դատավոր

    ՀՀ վճռաբեկ դատարանի թափուր պաշտոնում ԲԴԽ-ի առաջադրած 3 թեկնածուներից դատավոր ընտրվեց Հովսեփ Բեդևյանը: Քվեարկությանը մասնակցել էր 88 պատգամավոր: Հովսեփ Բեդևյանի օգտին կողմ էին քվեարկել 80-ը:

    Մանրամասն
  • Այս խորհրդարանը մեծ սխալ էր, որը պետք է շտկվի ընտրություններով․ Է․ Մարուքյան

    Այս խորհրդարանը մեծ սխալ էր, որը պետք է շտկվի ընտրություններով․ Է․ Մարուքյան

    -Այս խորհրդարանն աչքի ընկավ, հատկապես, միմյանց նկատմամբ խորը անհանդուրժողականությամբ, ատելության խոսքով: Դուք ամեն ինչ արե՞լ եք, որ նման իրավիճակ չլիներ:

    -Այո, այս խորհրդարանը աչքի է ընկել նաև անհանդուրժողականությամբ: Ինչո՞ւ: Որովհետև 20 տարի հետո առաջին անգամ իշխանություն էր ձևավորվել, որն ուներ ժողովրդի վստահությունը: Եվ դա մարդկանց տվեց ուժ, որ իրենք լինեն ամբարտավան, անհանդուրժող, որ կարծեն, թե իրենք ամեն ինչ գիտեն, իրենք ամեն ինչ հասկանում են:

    Եվ քանի որ ժողովրդի 73 տոկոսի վստահությանն են արժանացել, կարող են վիրավորանքով, հայհոյախոսությամբ, ատելություն պարունակող բառամթերքով դիմել գործընկերներին ու խոսել խորհրդարանական խմբակցությունների ու արտախորհրդարանական ուժերի հետ:

    Մանրամասն
  • Բացառում եմ, որ ժողովուրդը սխալվի, և Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության․ Ն․ Բաղդասրայան

    Բացառում եմ, որ ժողովուրդը սխալվի, և Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության․ Ն․ Բաղդասրայան

    - Ունե՞ք մտահոգություն, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի չընտրվելուց հետո նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրի արտահերթ ընտրությունների նշանակման հրամանագիրը:

    - Վարչապետը ներկայացրեց, որ գործընթացը համաձայնեցված է «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ու նախագահի հետ, ուստի, ոչ, նման մտահոգություն չունեմ:

    Մանրամասն