Մոնիտորինգ

  • Ազգային ժողովը երկրորդ անգամ ՍԴ դատավոր  չընտրեց

    Ազգային ժողովը երկրորդ անգամ ՍԴ դատավոր չընտրեց

    Այժմ ՍԴ-ում կա  երկու դատավորի թափուր պաշտոն: Դատավորների ընդհանուր ժողովը տասնօրյա ժամկետում պետք է խորհրդարանի դատին ներկայացնի նոր թեկնածություն: Նույնը պետք է աներ նախագահ Սարգսյանը, մինչդեռ նա դիմել է ՍԴ՝ վիճարկելու Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի այն դրույթը, որն իրեն նոր թեկնածու առաջադրելու համար ընդամենը 10 օր ժամկետ է տալիս: ՍԴ ներկայացված դիմումի մեջ նշվում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը, որը նույնպես կանոնակարգում է ՍԴ անդամի ընտրությունը, ավելի ողջամիտ՝ վեցամսյա ժամկետ է սահմանում:

    Սահմանադրության 213 հոդվածի համաձայն՝ ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները հաջորդաբար կատարում են նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և կառավարությունը:
    Մանրամասն
  • Այս պաթոսի մեջ արտահերթ ընտրություններ անցկացնելը լիարժեք պատկեր չի ներկայացնի. Ա. Ռուստամյան

    Այս պաթոսի մեջ արտահերթ ընտրություններ անցկացնելը լիարժեք պատկեր չի ներկայացնի. Ա. Ռուստամյան

    - Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ընտրությունները տեղի կունենան այս տարի, Հանրապետական կուսակցությունը չի շտապում, անգամ չի տեսնում դրանց անհրաժեշտությունը: Հնարավոր համարո՞ւմ եք, որ արտահերթ ընտրություններ տեղի չունենան:

    - Հնարավոր է նաև տեղի չունենան: Դրանք պետք է անցկացվեն քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում: Ճիշտ չէ ժամկետներ ասելը, քանի որ որևէ մեկը չգիտի, թե նախապատրաստական աշխատանքները երբ կավարտվեն: Կարծում եմ՝ արտահերթ ընտրությունների քաղաքական անհրաժեշտությունը կարող է առաջանալ, եթե լուրջ հակասություն առաջանա գործադիր և օրենսդիր իշխանությունների միջև: Բայց ես նաև երկրի համար վատ չեմ համարում, եթե գոյություն ունի հակակշռման ու զսպման այնպիսի իրավիճակ, ինչպիսին այսօր ունենք: Սա կարող է օգտակար լինել: Կարծում եմ՝ երկիրը կարող է միայն շահել այն իրավիճակից, երբ ընդդիմությունը հետևում է կառավարության ծրագրերին ու պահաջնում իրականացնել դրանք: Մանրամասն
  • Ընդդիմության բոյկոտը տապալեց ՍԴ անդամի ընտրությունը

    Ընդդիմության բոյկոտը տապալեց ՍԴ անդամի ընտրությունը

    Մայիսի 4-ին Ազգային ժողովում ՍԴ անդամի ընտրությունը տապալվեց խորհրդարանական ընդդիմության բոյկոտի արդյունքում։

    ՍԴ դատավորի թափուր պաշտոնի համար նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել էր Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Նա Արցախի նախագահի խորհրդականն է, նախկինում զբաղեցրել է գլխավոր դատախազի տեղակալի, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնները: Մանրամասն
  • Հրայր Թովմասյանը՝ ՍԴ երկրորդ նախագահ

    Հրայր Թովմասյանը՝ ՍԴ երկրորդ նախագահ

    Ուշագրավ էր խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անկեղծությունը: Նա ասաց, թե Թովմասյանը երբեք անձնական շահով չի առաջնորդվել՝ գերադասելով օրենքի գերակայությունը և հավելեց. «Այդտեղ նա անդրդվելի էր։ Եթե մենք ինչ-որ տեղ ուզում էինք, որ մեր հեշտության համար օրենքի շրջանցում կատարվի, Հրայր Թովմասյանը մոռանում էր իր կուսակցական պատկանելիությունը և հանդես էր գալիս որպես մասնագետ։ Այդ իմաստով մեր՝ որպես մեծամասնության, խիղճը մաքուր է»:

    Մանրամասն
  • ԱԺ-ն  ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամին. «Ելք»-ը դե՞մ էր, թե՞ կողմ

    ԱԺ-ն ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամին. «Ելք»-ը դե՞մ էր, թե՞ կողմ

    Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուներից Գագիկ Հարությունյանին կողմ էր քվեարկել էր 96 պատգամավոր, դեմ՝ 2-ը։ Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց խմբակցության ընտրություններին մասնակցած բոլոր 7 պատգամավորները դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանին, սակայն նա ստացել է ընդամենը երկու «դեմ» ձայն։ Փաշինյանի խոսքով՝ իշխանությունը ժուլիկություն է արել: Մանրամասն