
Մոնիտորինգ
-
4 ամսվա ընթացքում հանդիպման 2 առաջարկ՝ վարչապետից, ավելի, քան 2-ը՝ նախագահից. 44-օրյա պատերազմից հետո վարչապետն ու նախագահը խորհրդակցություն-հանդիպումների են հրավիրում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին՝ քննարկելու երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ուղիները: Եթե նախագահի պարագայում դրանց նպատակը հենց խորհրդակցություններն են, ապա վարչապետի դեպքում՝ նախընտրական հուշագրի ստորագրումը, որին այդպես էլ չի հաջողվում հասնել: Մանրամասն
-
Գնդակը ԲՀԿ-ի դաշտում է․ Հ․ Հակոբյան
- Ճի՞շտ են տեղեկությունները, թե Նիկոլ Փաշինյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը միջորդավորված քննարկում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, բայց քանի դեռ համաձայնության չեն եկել, տեղեկություններ չեն հրապարակվում։
- Միգուցե, ճիշտ են: Միգուցե «Իմ քայլից» և ԲՀԿ-ից կան մարդիկ, որոնք տարբեր թեմաներով քննարկումներ ունենում են, բայց ես նման տեղեկություն չունեմ։
Մանրամասն -
Հանուն պետության այս անգամ վարչապետ չենք առաջադրի․Կ․Սիմոնյան
- Ձեր կարծիքով խորհրդարանական երեք ուժերը արտահերթ ընտրությունների շուրջ համաձայնության կգան:
- Չեմ կարող ասել: Մենք ասել ենք, որ վարչապետի ներկայացրած` վարչապետի թեկնածու չառաջադրելու պահանջն արհեստական է, այն ընդամենը պատրվակ էր ընտրություններ չանցկացնելու համար: Այժմ ասում ենք, որ պատրաստ ենք անգամ այդ հուշագիրը ստորագրել, միայն թե վարչապետը հրաժարական տա, և գնանք ընտրությունների: Հիմա մենք նրանց զրկում ենք այդ պատրվակից:
Մանրամասն -
ԲԴԽ նախագահի պատճառով «Իմ քայլը» տապալեց դատավորի ընտրությունը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Վռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրության երեք օր տևած քննարկումը դարձրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի վարքագծի քննարկում, անխնա քննադատեց ու վերջում որոշեց չմասնակցել թեկնածուների ընտրությանը: Մանրամասն -
Արտահերթ ընտրությունները՝ օրակարգից դուրս, բայց օրակարգ թելադրող
Մարտի 2-ին Ազգային ժողովի հերթական նիստն սկսվեց ընդդիմության նույն դժգոհությամբ՝ նիստերի օրակարգը կապ չունի երկրում առկա ներքաղաքական-սոցիալական ճգնաժամի հետ: «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորներն էլ հիշել էին, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու իմքայլական պատգամավորները նախորդ շաբաթ ևս տապալեցին ԱԺ խորհրդի նիստերը, ու ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստը չկայացավ: Ասացին՝ վիրավորված են ԱԺ նախագահից: Մանրամասն