Մոնիտորինգ

  • Չեմ կարծում, թե ամենակարևորը արտահերթ ընտրությունների անցկացումն է. Գևորգ Պետրոսյան

    Չեմ կարծում, թե ամենակարևորը արտահերթ ընտրությունների անցկացումն է. Գևորգ Պետրոսյան

    -Կառավարության ծրագրային կետերից մեկն էլ արտահերթ ընտրությունների անցկացումն է:

    -Չեմ կարծում, որ ամենակարևոր միջոցառումը արտահերթ ընտրությունների անցկացումն է: Ժողովրդի կենսամակարդակի բարձրացում չկա, կա ապրանքների թանկացում, արտահանման, ներկրման գործընթացներում կան բազմաթիվ բարդություններ: Այդ ընտրությունները նույնպես պետական բյուջեի հաշվին պետք է լինեն, իսկ պետական բյուջեն այսօր շատ ավելի կարևոր գերակայություններ ունի: Ինչու՞ պետք է արտահերթ ընտրություններ անցկացնել, երբ կա կառավարության հետ աշխատելու պատրաստակամություն և ոչ մի խոչընդոտ՝ կառավարության ճիշտ նախաձեռնություններն ընդունելու համար: Ով ասում է՝ խորհրդարանը լեգիտիմ չէ, թող հանձնի մանդատը և դուրս գա:  Մանրամասն
  • Ընտրական հանցագործությունները քրեականացնող օրենսդրական փաթեթն ընդունվեց

    Ընտրական հանցագործությունները քրեականացնող օրենսդրական փաթեթն ընդունվեց

    82 կողմ ձայնով, առանց դեմ ու ձեռնպահի, Ազգային ժողովը սեպտեմբերի 7-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ընտրական հանցագործությունների շրջանակն ընդլայնող և դրանց համար խիստ պատիժ սահմանող օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: Գլխադասային հանձնաժողովում և առաջին ընթերցմամբ քննարկելիս ՀՀԿ-ականները խստորեն քննադատել էին առաջարկվող փոփոխությունները, նախագծերը որակել իրավական տեսանկյունից թերի ու անկատար, բայց վերջնական փուլում հայտարարեցին, որ կառավարությունը բարձր պրոֆեսիոնալիզմ է դրսևորել, ընդունել իրենց բոլոր առաջարկությունները, ու ստացվել է «ճիշտ» փաստաթուղթ: Մանրամասն
  • Պատժամիջոցների խստացո՞ւմ, թե՞ գաղութի ուղեգիր

    Պատժամիջոցների խստացո՞ւմ, թե՞ գաղութի ուղեգիր

    ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին քննարկել է կառավարության ներկայացրած՝ ընտրակեղծիքների համար սահմանված պատժամիջոցների խստացմանը վերաբերող նախագծերի փաթեթը: Այն քննարկելու և ընդունելու համար կառավարությունը սեպտեմբերի 6-ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել: Գործադիրն ակնկալում է, որ փոփոխությունը կընդունվի և ուժի մեջ կմտնի մինչև սեպտեմբերի 23-ը՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները: Մանրամասն
  • Պատժամիջոցների խստացո՞ւմ, թե՞ գաղութի ուղեգիր

    Պատժամիջոցների խստացո՞ւմ, թե՞ գաղութի ուղեգիր

    ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին քննարկել է կառավարության ներկայացրած՝ ընտրակեղծիքների համար սահմանված պատժամիջոցների խստացմանը վերաբերող նախագծերի փաթեթը: Այն քննարկելու և ընդունելու համար կառավարությունը սեպտեմբերի 6-ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել: Գործադիրն ակնկալում է, որ փոփոխությունը կընդունվի և ուժի մեջ կմտնի մինչև սեպտեմբերի 23-ը՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները: Մանրամասն
  • Փաշինյանը փարատել է Բաբլոյանի անհանգստությունը. Պատգամավորները վարչապետ-ԱԺ նախագահ հանդիպման մասին

    Փաշինյանը փարատել է Բաբլոյանի անհանգստությունը. Պատգամավորները վարչապետ-ԱԺ նախագահ հանդիպման մասին

    Ազգային ժողովը կառավարության գործընկերն է, և ոչ թե կցորդը. Փաշինյան- Բաբլոյան հանդիպումից հետո Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով ամրագրվել է այս իրողությունը: 
    ԱԺ հանրապետական փոխնախագահը կարծում է, որ պաշտոնավարման 100 օրն ամփոփող օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մտահոգիչ մի քանի հայտարարություն է արել: 

    Վարչապետը, մասնավորապես, խոսել էր հնարավոր սահմանադրական փոփոխությունների մասին, որոնք կընդլայնեն ԱԺ լուծարման հնարավորությունները: Նաև հնարավոր էր համարել «անցումային արդարադատության» ինստիտուտի ստեղծումը: Մանրամասն