
Արտահերթ ընտրություններին կմասնակցի 11 ուժ
Նոյեմբերի 14-ին 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք, գրանցման հայտեր են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Իշխանության ցուցակը. Առաջինը ԿԸՀ է բերվել ընտրությունների ֆավորիտ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը՝ վերջապես տալով պատասխանը հարցի, թե կլինե՞ն, արդյոք այս ցուցակում ՀՀԿ-ի «ձայն բերող» դեմքերը՝ Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Արայիկ Գրիգորյանը, Նահապետ Գևորգյանը: Նրանց անունները ցուցակում չկան: Այս ցուցակում ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած միայն երկու անուն կա. Շիրակ Թորոսյան ու Ֆելիքս Ցոլակյան: Ցուցակում նախկին ՀՀԿ-ական է նաև հայտնի ծանրամարտիկ Օգսեն Միրզոյանի որդի Առաքել Միրզոյանը:
Մանրամասն