Մոնիտորինգ

  • Կորոնավիրուսը պարտադրում է կառավարությանը

    Կորոնավիրուսը պարտադրում է կառավարությանը

    «Սա բացառապես պայմանավորված է համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ վիճակի հիման վրա արտակարգ դրություն հայտարարելով։ Այսինքն՝ այլ արտակարգ դրությունների դեպքում միջամտություն անձնական տվյալներին, ընտանեկան կյանքին և հաղորդակցման գաղտնիությանը չի ենթադրում»,- նախագծերի փաթեթը պատգամավորներին ներկայացնելիս հայտարարեց առողջապահության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նա հստակեցրեց, որ այս ամենը կատարվում է արտակարգ դրության շրջանակներում ու ավարտվում է արտակարգ դրության հետ միասին։ Մանրամասն
  • Գագիկ Ծառուկյանն ինքն իրեն պետությունից դուրս է հայտարարում․ Լենա Նազարյան

    Գագիկ Ծառուկյանն ինքն իրեն պետությունից դուրս է հայտարարում․ Լենա Նազարյան

    Ուզում եմ հիշեցնել, որ խոշոր բիզնեսը օդից չի ընկել, այն կայացել է այս նույն պետության սահմաններում, այս պետության հանրային ռեսուրսների շնորհիվ, այս պետության մեջ ապրող աշխատողների ուժերով։ Եվ ուրեմն ի՞նչ բիզնես ոլորտը մշտապես ակնկալում է պետությունից՝ այսինքն հանրությունից, աջակցություն և արտոնություններ, ցանկալի մաքսատուրքեր և վարկային սուբսիդավորումներ, բայց ստացված արդյունքը, հատկապես դժվար պահերին, հանրության հետ կիսել չի՞ ուզում: Մանրամասն
  • Ազգային ժողովը խստացնում է արտակարգ դրության պայմանները

    Ազգային ժողովը խստացնում է արտակարգ դրության պայմանները

    Նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը տևեց ընդամենը 40 րոպե: «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին, թե կողմ կքվեարկեն, քանի որ իրենց ներկայացրած առաջարկությունների մեծ մասը ընդունվել է: Մանրամասն
  • Նո՞ր, թե՞ ընդհատված հանրաքվե

    Նո՞ր, թե՞ ընդհատված հանրաքվե

    Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն, որ պետք է կայանար ապրիլի 5-ին, հետաձգված է: Թե երբ կկայանա, այս պահին հայտնի չէ: Օրենսդրական կարգավորումները, որոնցով առավել հարմար պահի կառաջնորդվեն իշխանությունները, գուցե առկա են, բայց այս պահին հստակ քայլերի մասին խոսելը դեռ վաղ է՝ արտակարգ դրությամբ և հանրաքվե հետաձգելու աննախադեպությամբ պայմանավորված: Մանրամասն
  • Կորոնավիրուսը խառնեց ծրագրերը․ Հայաստանում արտակարգ դրություն է

    Կորոնավիրուսը խառնեց ծրագրերը․ Հայաստանում արտակարգ դրություն է

    Պատգամավորներից մեկը հետաքրքրվեց նաև հանրաքվեի ճակատագրով: Վարչապետն ասաց, որ Հայաստանի օրենսդրության համաձայն, արտակարգ դրության պայմաններում հանրաքվե չի կարող տեղի ունենալ։

    Վարչապետի խոսքով՝ հանրաքվեն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո։ «Ըստ էության, հանրաքվեի պրոցեսը կսկսվի այն կետից, որտեղ ավարտվել էր», -ասաց Փաշինյանը։

     

    Մանրամասն