
Մոնիտորինգ
-
Արթուր Սարգսյանը բաց չթողեց ելույթ ունենալու հնարավորությունը և Արմեն Դանիելյանին անձամբ հիշեցրեց, որ նա իր նկատմամբ կալանքի որոշում է կայացրել առանց իրեն խոսքի իրավունք տալու։ Մանրամասն
-
ԲԴԽ նախագահի դիմումի հասցեատերը ԱԺ նախագահը չէ
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը մարտի 9-ին արեց այն, ինչի մասին հայտարարել էր մարտի 4-ին՝ Ազգային ժողովի ամբիոնից: ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցով նա դիմում գրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Մանրամասն -
Ես սպասում եմ քաղաքական նոր ուժերի․ Մ․Կարապետյան
-Ըստ ձեր ընդդիմախոսների՝ առանց Նիկոլ Փաշինյանի իմքայլականները քաղաքական ապագա չունեն: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր քաղաքական ապագան:
-Ես պարբերաբար եմ մտածում Հայաստանում քաղաքական դաշտի ներկայի և ապագայի մասին, քաղաքական առաջնորդության մասին։ Սակայն նման հարցերը գծագրման, պլանավորման ենթակա չեն։ Դրանք հանրության քաղաքական կյանքի արդյունք են։ Կարևորը, որ մենք բոլորս չշեղվենք ժողովրդավար հանրապետություն լինելու գաղափարից։ Մնացածը՝ ինքնըստինքյան կլինի։
Մանրամասն -
Առանց անանուն աղբյուրների և էթիկայի հանձնաժողովով
- Ձեր խմբակցության նախկին լրագրող պատգամավորներով շրջանառության մեջ եք դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որը, ըստ տրվող գնահատականների, նաև սահմանափակումներ է բերելու: Ինչո՞ւ հենց նախկին լրագրողներդ որոշեցիք փոխել օրենքը:
- Մենք որևէ հնարավորություն կամ իրավունք չենք սահմանափակում: Ասում ենք՝ կան տեղեկատվության աղբյուրներ, որոնց ստեղծողի, ստեղծման վայրի և կառավարման մասին որևէ մեկը տեղեկություն չունի: Մենք չենք անդրադարձել տեղեկատվության տարածման դրույթին:
Մանրամասն -
Հեռացման որոշում՝ էթիկայի հանձնաժողովի փոխարեն
Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը համարվում է խորհրդարանական պաշտոն: Այն զբաղեցնող պատգամավորի աշխատավարձը մի քիչ ավելին է, քան շարքային պատգամավորինը: Սովորաբար, այդ պաշտոնն զբաղեցնող անձը թողել է այն մեկ այլ պաշտոն զբաղեցնելու՝ հիմնականում գործադիրում, կամ ուրիշ հանձնաժողով ղեկավարելու համար:ԱԺ որոշման միջոցով հանձնաժողովի նախագահին պաշտոնից հեռացնելը աննախադեպ երևույթ էր:
Մանրամասն