Մոնիտորինգ

  • Խորհրդրանական պետության վարչապետը ինքնըստինքյան սուպեր է. Վ. Բաղդասարյան

    Խորհրդրանական պետության վարչապետը ինքնըստինքյան սուպեր է. Վ. Բաղդասարյան

    -Պարոն Բաղդասարյան, «Ելք»-ը նախաձեռնեց ԱԺ արտահերթ նիստ՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նպատակով, և «Ծառուկյան» խմբակցությունը միացավ նրանց։ Ո՞րն է ՀՀԿ-ի դիրքորոշումը:

    -Արտահերթ նիստ նախաձեռնողները մոտեցել են ինձ, պայմանավորվել ենք, որ փոփոխությունների նախագիծը կուղարկեն։ Դա ստանալուց հետո խմբակցության նիստում կքննարկենք և որոշում կկայացնենք։

    Մանրամասն
  • Խոսրով Հարությունյանը պնդում է՝ գնաճը նաև բարիք է

    Խոսրով Հարությունյանը պնդում է՝ գնաճը նաև բարիք է

    -Ի՞նչ պարզեցիք լսումների արդյունքում։

    -Կոնկրետ օրինակով խոսենք. վերլուծենք կարագի շուկան: Կարագի գների վրա ազդում են երրորդ երկրից ներմուծման ծավալը, սեփական արտադրությունը և ներմուծումը ԵԱՏՄ-ից։ Մեզ հարկավոր էր հասկանալ՝ ո՚՞ր գործոնն էր այս պրոցեսում ավելի ազդեցիկ։ Մենք սեփական արտադրությամբ ապահովում ենք ներքին պահանջարկի ընդամենը 5%-ը, ԵԱՏՄ-ից ներմուծումների ծավալը տատանվում է 20-25%-ի շրջանակում, և հիմնականում ներքին սպառման պահանջարկը բավարարվում է 3-րդ երկրներից ներմուծումով։ Լուծումը մեկն է՝ սեփական արտադրությունը զարգացնելը, որպեսզի եթե վաղը մենք ունենանք նման իրավիճակ, տնտեսությունը ունակ լինի դիմագրավել ճնշումներին։ Հետևաբար, եզրակացնում ենք, որ պետք է ընդլայնել ԵԱՏՄ-ի հետ կապերը ներմուծման համար և հզորացնել ներքին արտադրանքը։  Մանրամասն
  • Պարզվել է, որ կարագն օգտակար է, այդ պատճառով էլ թանկացել է. Արթուր Ջավադյան

    Պարզվել է, որ կարագն օգտակար է, այդ պատճառով էլ թանկացել է. Արթուր Ջավադյան

    ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հունվարի 23-ին Ազգային ժողովում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ներողություն խնդրեց իր այն հայտարարության համար, թե «կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում, հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը, միևնույն է, գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»: Նա միաժամանակ նշեց, թե լրատվամիջոցները նենգափոխել են իր խոսքը, և որ ինքը որեւէ մեկին վիրավորելու ցանկություն չի ունեցել: Մանրամասն
  • Խտրական, շինծու լսումներ էին. Գևորգ Գորգիսյան

    Խտրական, շինծու լսումներ էին. Գևորգ Գորգիսյան

    Հարցազրույց ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հետ: 

    -Պարոն Գորգիսյան, գնաճի շուրջ խորհրդարանական լսումները կայացան, հնչեցին ելույթներ, կառավարության անդամները զեկուցեցին իրավիճակի մասին: Փարատվեցի՞ն Ձեր մտահոգությունները։

    -Բնականաբար, ոչ։ Ես իմ ելույթում էլ նշեցի, որ կառավարության ներկայացուցիչները եկել, պնդում էին, որ թանկացումներ չկան։ Սա ոչ մի կերպ չի կարող տեղավորվել նորմալ տրամաբանության մեջ։ Մանրամասն