«Մեղավոր եմ, որ 2018-2019թթ. մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք յոթ հայտնի շրջաներն ու իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը: Մեղադրանքի նման ձևակերպումը ամենևին էլ իրավիճակը մեղմացնելու փորձ չէ, ընդհակառակը, դրանով ավելի եմ սրում, որովհետև հանձնելով՝ գուցե, կփրկեի հազարավոր կյանքեր։ Չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»,- ապրիլի 13-ին Ազգային ժողովում կառավարության՝ 2021թ. գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասն