Մոնիտորինգ

  • Վենետիկյան քննարկումներ. ինչ են ասում հանձնաժողովը, ընդդիմությունը, իշխանությունը, վարչապետը

    Վենետիկյան քննարկումներ. ինչ են ասում հանձնաժողովը, ընդդիմությունը, իշխանությունը, վարչապետը

    Վենետիկի հանձնաժողովին` Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմնին վերագրվող  ձևակերպումները երեք օր փոթորկեցին Հայաստանի քաղաքական և իրավական դաշտը: Հանձնաժողովի՝ հունիսի 21-22-ի նիստի` սահմանափակ տարածման ենթակա արձանագրությունը հրապարակել էր «Իրավունքի ուղի» կազմակերպությունը։ Քննարկման առարկա էին հատկապես այն կետերը, որտեղ նշվում էր, թե ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ օգտակար։ Մանրամասն
  • Ուրախ կլինեմ, եթե Աննա Մարգարյանը կրկին առաջադրվի. Հ. Տիգրանյան

    Ուրախ կլինեմ, եթե Աննա Մարգարյանը կրկին առաջադրվի. Հ. Տիգրանյան

    -Դո՞ւք էլ եք կարծումոր Մարգարյանը չընտրվեց տեխնիկական պատճառներով:

    -Այո: Մենք վստահ էինք, որ մեր ընդդիմադիր գործընկերները չեն կարող Աննա Մարգարյանի նման թեկնածուին դեմ քվեարկել, բայց, ցավոք, քվեարկեցին, և գործուղման մեջ գտնվողների բացակայությունը վատ անդրադարձավ ընտրության արդյունքների վրա:

    Մանրամասն
  • ԲԴԽ անդամի ընտրությունը տապալվեց

    ԲԴԽ անդամի ընտրությունը տապալվեց

    ԱԺ հուլիսի 1-ի նիստում Բարձրագույն դատական խորհրդի կազմում խորհրդարանական մեծամասնության առաջադրած թեկնածուն չընտրվեց։ Հատուկ այդ հարցի համար հրավիրված ԱԺ արտահերթ նիստում Աննա Մարգարյանի օգտին քվեարկել էր քվեարկությանը մասնակցած 85 պատգամավորներից 66-ը, մինչդեռ, ըստ ՀՀ Սահմանադրության, անհրաժեշտ էր պատգամավորների 3/5-րդի կողմ ձայնը։ Մանրամասն
  • Վեթինգը՝ ըստ օրենսդիրի ու գործադիրի

    Վեթինգը՝ ըստ օրենսդիրի ու գործադիրի

    Լրատվամիջոցներում, պատգամավորների հարցազրույցներում, Ազգային ժողովի միջանցքներում ամենաշատ քննարկվող թեման շարունակում է մնալ վեթթինգը, բայց դրա մասին փաստաթուղթ խորհրդարանում դեռ չկա: Ավելին, ԱԺ մեծամասնությունը, կարծես, չի էլ պատկերացնում, թե որ փաստաթղթի հիման վրա է վեթինգն իրականացվելու: Կառավարությունը, սակայն, սկսել է վեթինգի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումների ու դրանից բխող օրենսդրական փոփոխությունների մշակումը: Մանրամասն
  • Վահե Գրիգորյան. նոր Հայաստանի առաջին դատավորը ՍԴ-ում

    Վահե Գրիգորյան. նոր Հայաստանի առաջին դատավորը ՍԴ-ում

    Ավելի քան մեկ տարվա քննարկումներից հետո Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնը համալրվեց. հունիսի 18-ին Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ և ձայների 99 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ ՍԴ դատավոր ընտրեց Վահե Գրիգորյանին: Մանրամասն