Մոնիտորինգ

  • 5-րդ ձախողված փորձ, ինչո՞ւ է ԱԺ-ն մերժում նախագահի՝ ՍԴ դատավորի թեկնածուներին

    5-րդ ձախողված փորձ, ինչո՞ւ է ԱԺ-ն մերժում նախագահի՝ ՍԴ դատավորի թեկնածուներին

    Մայիսի 29-ին Ազգային ժողովը 5-րդ անգամ ձախողեց Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունը՝ այս անգամ ՍԴ դատավորի պաշտոնում չընտրելով նախագահի ներկայացրած 4-րդ թեկնածուին՝ Արթուր Վաղարշյանին: Կողմ էր քվեարկել 30, դեմ՝ 53 պատգամավոր: Մանրամասն
  • Չիմացության արդյունք է պնդումը, թե վեթինգը ստորացուցիչ է. Գ. Աբրահամյան

    Չիմացության արդյունք է պնդումը, թե վեթինգը ստորացուցիչ է. Գ. Աբրահամյան

    -Դուք որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, դատարանները փակելու ակցիան իրավաչա՞փ եք համարում։ Ձեր ընդդիմախոսները պնդում են՝ հակասահմանադրական քայլ էր։

    -Այնքան կուզեի այդ ընդդիմախոսների հակասահմանադրականության պոռթկումները լսել 2008-ի մարտի 2-ին, երբ Ազգային ժողովի հատուկ նիստում քննարկում էին արտակարգ դրություն հայտարարելու մասին Քոչարյանի հրամանագիրը: Ցավոք, երբ այդ օրերին խախտվում էր Սահմանադրությունը, ոտնահարվում էր ՀՀ քաղաքացու հիմնարար՝ կյանքի, իրավունքը, նման բուռն հայտարարություններ չհնչեցին: 

    Մանրամասն
  • Գլխավոր դատախազը՝ պատգամավորների թիրախում

    Գլխավոր դատախազը՝ պատգամավորների թիրախում

    «Իմ քայլ»-ից Անդրանիկ Քոչարյանը խիստ անբավարար համարեց դատախազի ներկայացրած հաղորդումը և այն որակեց «զրույց-զեկույց»։ «Մենք այդպես էլ չիրազեկվեցինք զուտ դատախազական, այսինքն՝ ձեր կողմից կատարված աշխատանքների մասին, հատկապես նախկին տարիների հետ համեմատության մեջ», -նշեց Քոչարյանը։ Մանրամասն
  • Աննախադեպ դատավարություն՝  երեք նախագահների մասնակցությամբ

    Աննախադեպ դատավարություն՝ երեք նախագահների մասնակցությամբ

    ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 2-ի նիստում քննարկեց ՀՀ դատախազության 2018թ. գործունեության մասին հաղորդումը: Այն հանձնաժողովին ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Հաղորդումը կքննարկվի նաև ԱԺ մայիսի 7-ի լիագումար նիստերի ժամանակ: Փաստաթուղթը քվեարկության չի դրվի, խորհրդարանի կողմից կընդունվի ի գիտություն: Մանրամասն
  • Մանվել Գրիգորյանը փոխում է կառավարության օրակարգը

    Մանվել Գրիգորյանը փոխում է կառավարության օրակարգը

    Գլխավոր դատախազի դիմումի հիման վրա կառավարությունը հունիսի 19-ի արտահերթ նիստ կհրավիրի՝ քննարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության հարցը: Որոշ ՀՀԿ-ականներ շտապեցին հայտարարել, որ իրենք այդ միջնորդությանը կողմ են քվեարկելու: Հիշենք, որ ճիշտ այդպես շուտափույթ կերպով, թավշյա հեղափոխության հաղթանակից հետո, Մանվել Գրիգորյանը հայտարարել էր, թե ինքը երբեք էլ Սերժ Սարգսյանի թիմից չի եղել: 

    Ավելի ուշ պարզ դարձավ, որ միջնորդության քննարկմանը Մանվել Գրիգորյանը չի մասնակցի: Ձերբակալված պատգամավորը նամակ է ուղղել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, որում նշել է, որ չի ցանկանում խոչընդոտել նախաքննությանը և կոչ է անում իր գործընկերներին՝ համաձայնություն տալ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն՝ առանց իր ներկայության։  Մանրամասն