Մոնիտորինգ

  • Իշխանություն-ընդդիմություն. «լավագույն» ավանդույթները շարունակվում են

    Իշխանություն-ընդդիմություն. «լավագույն» ավանդույթները շարունակվում են

    Ապրիլի 16-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում կռիվ էր: ԲՀԿ-ն կռիվ ուներ «Իմ քայլի» հետ, «Իմ քայլը»՝ ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի»: Իրար հետ վիճեցին Էդմոն Մարուքյանն ու Մխիթար Հայրապետյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Համազասպ Դանիելյանը: Վեճն ու կռիվը տևեց ավելի քան մեկ ժամ, ի վերջո Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հարցրեց. «Էս կռիվն ինչի՞ մասին էր»: Մանրամասն
  • Փաշինյանի հետ՝ ռեյտինգայինով. Մարտուն Գրիգորյանը կընտրի՞ ՔՊ-ն

    Փաշինյանի հետ՝ ռեյտինգայինով. Մարտուն Գրիգորյանը կընտրի՞ ՔՊ-ն

    Հարցազրույց Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ:

    -Պարոն Գրիգորյան, ինչո՞ւ ընդամենը երկու ամսվա համար մանդատը վերցրեցիք, չէ՞ որ Ազգային ժողովը լուծարվում է։

    -Գյումրու ակտիվի, իմ թիմակիցների հետ քննարկումների արդյունքում եկանք այն կարծիքին, որ մանդատը վերցնելը պարտադիր է, քանի որ 11 հազար մարդ քվեարկել է իմ օգտին, և այդ քվեներով իրենց կողքին կանգնելու պարտավորություն ունեմ։ Ես միացել եմ ԱԺ-ն լուծարելու պահանջին, կողմ եմ քվեարկել Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին և ձեռնպահ՝ վարչապետի ընտրությանը, դուրս եմ եկել ՀՀԿ խմբակցությունից:

    Մանրամասն
  • ԱԺ-ում թեժ քննարկումներ են սպասվում

    ԱԺ-ում թեժ քննարկումներ են սպասվում

    Խորհրդարանում և հատկապես պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում այս աշունը թեժ է լինելու. սպասվում են սահմանադրական օրենքների նախագծերի բուռն քննարկումներ։ Սահմանադրական օրենքները նորամուծություն են համարվում 2015 թվականի փոփոխությունների համատեքստում և դրանք իրենց իրավաբանական ուժով ու ընդունման կարգով ավելի «բարձր են», քան մյուս օրենքները:

    Մինչև 2018 թվականը պետք է մշակվի և Ազգային ժողով ներկայացվի 84 օրենքի նախագիծ, որոնցից  7-ը սահմանադրական օրենքների նախագծեր են: Մանրամասն
  • Մենք բալանսավորում ենք իշխանությանը. Էդմոն Մարուքյան

    Մենք բալանսավորում ենք իշխանությանը. Էդմոն Մարուքյան

    -ԱԺ 6-րդ գումարման խորհրդարանը սկսել է իր աշխատանքը։ Դուք նախորդ գումարման խորհրդարանում ևս եղել եք, և խնդրում եմ համեմատեք՝ ինչպե՞ս են սկսել, ինչպե՞ս եք գնահատում։

    -Ես կարծում եմ՝ դեռ վաղ է համեմատություններ անել աշխատանքի գնահատման կոնտեքստում, որովհետև նոր Սահմանադրություն է, նոր Կանոնակարգ, ընտելանալու նոր մեխանիզմներ կան, որոնք միայն կյանքի կոչվելու արդյունքում կարող ենք հասկանալ՝ արդյունավե՞տ են, թե՞ թղթի վրա գրել ենք, բայց կյանքի չենք կարողանում կոչել։ Իսկ քաղաքական իմաստով այս խորհրդարանը որոշակի առումով բալանսավորված է, որովհետև կա «Ելք» խմբակցություն, որն արտաքին և ներքին խնդիրների վերաբերյալ ունի այլընտրանքային տեսլական, ինչը նախկինում գոյություն չուներ։ Նախկինում գոյություն ունեին ընդդիմադիր խմբակցություններ, որոնք արտաքին քաղաքական կոնտեքստում համամիտ էին իշխանության հետ։ Մենք բազմիցս նշել ենք, որ եթե քաղաքացիներն իրենց ձայներով մեզ չդարձնեն իշխանություն, ապա որպես ընդդիմադիր խմբակցություն բալանս կբերենք քաղաքական համակարգ։ Մեր ամբողջ գործունեությունը այս պահին միտված է դրան։ Մանրամասն