Մոնիտորինգ

  • Դաշնակցությունն էլ կարող է վարչապետի թեկնածու առաջադրել. Արսեն Համբարձումյան

    Դաշնակցությունն էլ կարող է վարչապետի թեկնածու առաջադրել. Արսեն Համբարձումյան

    - Պարոն Համբարձումյան, ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս գալու վերաբերյալ իր հայտարարության մեջ շեշտել է, որ «խորհրդարանը պետք է ընտրի ժողովրդի վստահությունը վայելող վարչապետ»: Երբ երկու շաբաթ առաջ քվեարկում էիք Սերժ Սարգսյանի օգտին, կարծում էիք՝ նա ունի՞ այդ վստահությունը: 

    - Մենք առաջնորդվել ենք քաղաքական կոալիցիայի, գործընկերության սկզբունքով: Ինչպես ՀՀԿ-ն չի որոշում, թե ովքեր պետք է առաջադրվեն ՀՅԴ-ի կողմից քաղաքական պաշտոններում, նույն կերպ էլ ՀՅԴ-ն չի որոշում, թե ում են նրանք առաջադրելու վարչապետի պաշտոնի համար: Մանրամասն
  • Փաշինյանն ու Կարապետյանը չերկխոսեցին, բայց խոսեցին

    Փաշինյանն ու Կարապետյանը չերկխոսեցին, բայց խոսեցին

    Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի՝ ապրիլի 25-ին, ժամը 11-ին նախատեսված հանդիպումը տեղի չունեցավ: Հանդիպման մասին, որի նպատակը ստեղծված իրավիճակի շուրջ երկխոսելն էր, պայմանավորվածություն ձեռք էր բերվել ապրիլի 23-ին, երբ Կարեն Կարապետյանը այցելել էր Նիկոլ Փաշինյանին, բանտախուց: Հանդիպումը չեղարկելու մասին Կարեն Կարապետյանի հայտարարությանը նախորդել էր Նիկոլ Փաշինյանի՝ միջազգային լրատվամիջոցներին տված ասուլիսը, որի ընթացքում նա ներկայացրել էր առաջիկա հնարավոր զարգացումների իր պատկերացումները: Արդեն առավոտյան ասուլիսով հանդես եկավ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը՝ փաստացի արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտնած տեսակետներին: Փաշինյանի ու Կարապետյանի միջև երկխոսությունը չկայացավ, բայց ասուլիսների միջոցով այսպիսի հեռակա հարց ու պատասխան ստացվեց: Մանրամասն
  • Մենք կողմ կլինենք Փաշինյանի թեկնածությանը. Գևրոգ Պետրոսյան

    Մենք կողմ կլինենք Փաշինյանի թեկնածությանը. Գևրոգ Պետրոսյան

    -Պարոն Պետրոսյան, ԲՀԿ-ն կոչ է արել իր անդամներին մոբիլիզացվել , դուրս գալ փողոց և լինել ժողովրդի կողքին: Ինչո՞վ է պայմանավորված այդ դիրքորոշումը:

    -Դեռևս այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը ձերբակալվեցին, «Ծառուկյան» դաշինքը որոշում կայացրեց միանալ շարժմանը և թույլ չտալ, որ մեր գործընկերները ապօրինի հետապնդումների ենթարկվեն։ Նպատակը նաև հետագա հնարավոր անօրինությունները կանխելն էր։ Հիմա մենք հստակ որոշում ունենք միանալ շարժմանը: Միանում ենք  բոլոր ռեսուրսներով, որովհետև գտնում ենք, որ այն ունի արդարացի սոցիալական, իրավական հիմքեր և պետք է հասնի իր տրամաբանական ու արդարացի ավարտին։ Մանրամասն
  • Նիկոլ Փաշինյանն ու Կարեն Կարապետյանը կբանակցեն իշխանության անցնցում փոխանցման օրակարգի շուրջ

    Նիկոլ Փաշինյանն ու Կարեն Կարապետյանը կբանակցեն իշխանության անցնցում փոխանցման օրակարգի շուրջ

    եկ օր՝ ապրիլի 22-23-ը, Երևանի ՁՊՎ-ում անցկացրած Նիկոլ Փաշինյանն ազատ արձակվելուց հետո Հանրապետության հրապարակում հայտարարեց՝ հեղափոխական պայքարի առաջին փուլը ավարտված է: Այս փուլը քայլարշավով սկսվեց մարտի 31-ին Գյումրիից և ավարտվեց Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան պայմանավորվածություններով, որոնք ձեռք բերվեցին բանտախցում: 

    Երևանի ՁՊՎ-ում Նիկոլ Փաշինյանը պահվել է խիստ մեկուսացված վիճակում, իսկ երբ վերջին ժամերին նրան սկսել են բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել, Փաշինյանը հասկացել է, որ «թավշյա հեղափոխությունը հաղթանակել է»: Մանրամասն
  • Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի. Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել

    Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի. Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել

    ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասել է, որ թողնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը։

    «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը», -ասվում է հայտարարության մեջ Մանրամասն