Մոնիտորինգ

  • Ինչպես է ընտրվելու հաջորդ վարչապետը

    Ինչպես է ընտրվելու հաջորդ վարչապետը

    Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն, վարչապետի հրաժարականի. վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում և կառավարության հրաժարականից հետո յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Մանրամասն
  • Վարչապետի հետ հանդիպումից 1 ժամ հետո Փաշինյանը բերման ենթարկվեց

    Վարչապետի հետ հանդիպումից 1 ժամ հետո Փաշինյանը բերման ենթարկվեց

    «Դա բանակցություն չէ, դա երկխոսություն չէ, դա ուղղակի ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին», - արձագանքեց Սերժ Սարգսյանը և ավելացրեց. «Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, Դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից և եթե այդ տոնով պետք է խոսել, ապա ինձ մնում է Ձեզ մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ և ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը Ձեզ վրա է: Ընտրեք»:

    Փաշինյանը հակադարձեց․ «Պարոն Սարգսյան, ես ուզում եմ շատ հստակ լինել, որ ընդհանրապես մեզ հետ որևէ մեկը չի համարձակվել ու չի կարող համարձակվել սպառնալիքների տոնով խոսել: Ես ասում եմ, որ Դուք չեք պատկերացնում Հանրապետությունում իրավիճակը: Դուք Հայաստանի Հանրապետությունում չունեք այն իշխանությունը, ինչի մասին Ձեզ զեկուցում են, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը անցել է ժողովրդի ձեռքը»: Մանրամասն
  • Ե՞րբ ու ինչպե՞ս պատգամավորը կարող է զրկվել անձեռնխելիությունից

    Ե՞րբ ու ինչպե՞ս պատգամավորը կարող է զրկվել անձեռնխելիությունից

    Պատգամավորի անձեռնմխելիությունը սահմանվում է Սահմանադրության 96-րդ հոդվածով: 

    Հոդվածի 2-րդ կետում նշվում է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: 

    «Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տեւել 72 ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը»-նշվում է հոդվածում: Մանրամասն
  • ԱԺ 3 պատգամավորները ձերբակալվել են

    ԱԺ 3 պատգամավորները ձերբակալվել են

    Դատախազությունը հայտնում է, որ  ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը ձերբակալվել են: Ըստ հաղորդագրության՝ նրանք ձերբակալվել են Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ: Այդ հոդվածում նշվում է, որ  պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության ազատությունից կարող է զրկվել միայն այն դեպքում, երբ բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Մանրամասն
  • «Եկեք, նստենք, խոսենք»-ներով խնդիրները չեն լուծվելու. Ն. Զոհրաբյան

    «Եկեք, նստենք, խոսենք»-ներով խնդիրները չեն լուծվելու. Ն. Զոհրաբյան

    -Ոստիկանության բոլոր հաղորդագրություններում նշվում է, որ Փաշինյանն անօրինական հավաքներ է կազմակերպում։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ գլխավոր դատախազը Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնի Ազգային ժողով։

    -Կարծում եմ, որ որևէ մեկն այնքան սթափությունը չի կորցնի, որ նման հարցով մտնի Ազգային ժողով։ Ես դա կհամարեմ քաղաքական կոպտագույն սխալ։

    Մանրամասն