Մոնիտորինգ

  • Նստաշրջանի մեկնարկը՝ աղքատիկ օրակարգով

    Նստաշրջանի մեկնարկը՝ աղքատիկ օրակարգով

    7-րդ գումարման Ազգային ժողովն սկսել է 2-րդ նստաշրջանի աշխատանքը: Մարտի 5-ին գումարված լիագումար նիստերի օրակարգում միայն 3 հարց է. 1-ը ՝ պարտադիր քննարկման ենթակա, մյուս 2-ը՝ պատգամավորների նախաձեռնություններ: Մանրամասն
  • Ըստ ԱԺ նախագահի՝ թանկացումների դեմ բողոքող քաղաքացիներն ամբոխ են

    Ըստ ԱԺ նախագահի՝ թանկացումների դեմ բողոքող քաղաքացիներն ամբոխ են

    Ազգային ժողովի 6-րդ գումարման երրորդ նստաշրջանը մեկնարկեց կառավարությանն ուղղված նոր ու ավելի բուռն քննադատությամբ։ Ակտիվ էին ոչ միայն «Ելք»-ի, այլև «Ծառուկյան» խմբակցության անդամները։ Նրանք, ի դեպ, օրեր առաջ Գագիկ Ծառուկյանի հետ միասին նախագահի նստավայրում հանդիպել էին Սերժ Սարգսյանի հետ, մասնակցել նրա նախաձեռնությամբ կազմակերպված հավաք-քննարկմանը։ Դրա ընթացքում հանրապետության նախագահը կարծիք էր հայտնել, թե գնաճի թեմայով խորհրդարանական լսումների կազմակերպումը կարող է օգտակար լինել:

    ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նիստի մեկնարկին հայտարարեց, որ Ազգային ժողովում հունվարի 23-ին «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու լուծումները» թեմայով լսումներ կանցկացվեն։ Մանրամասն
  • Հավաքների ազատության սահմանափակո՞ւմ, թե՞ համապատասխանեցում Սահմանադրությանը

    Հավաքների ազատության սահմանափակո՞ւմ, թե՞ համապատասխանեցում Սահմանադրությանը

    Ազգային ժողովը սեպտեմբերի 13-ին առաջին ընթերցմամբ, ձայների 68 կողմ, 27 դեմ հարաբերակցությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեցին կոալիցիոն Հանրապետականն ու Դաշնակցությունը, նաև՝ ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը: «Ծառուկյան» դաշինքը նախագծին դեմ քվեարկեց: Հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը պարզաբանեց, որ փոփոխության նպատակը օրենքը 2015թ. դեկտեմբերին ընդունված Սահմանադրությանը, ավելի կոնկրետ՝ Սահմանադրության 44-րդ հոդվածին համապատասխանեցնելն է: Մանրամասն
  • Ազգային ժողովի 6-րդ գումարում, 2-րդ նստաշրջան

    Ազգային ժողովի 6-րդ գումարում, 2-րդ նստաշրջան

    6-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը օրակարգային հարցերի քննարկմանն անցավ շատ արագ: Եթե նախորդ գումարումներում օրակարգի հաստատումը ձգվում էր մինչև մեկ ժամ, հարցեր ու ելույթներ էին հնչում, կրքեր բորբոքվում, ապա նոր նստաշրջանի մեկնարկին օրակարգի հաստատման համար պահանջվեց ընդամենը 10 րոպե: Նախօրեին անցկացված նիստում խորհրդարանական ԱԺ նորաստեղծ մարմինը՝ խորհուրդը որոշել էր, որ սեպտեմբերի 11-ին մեկնարկող 2-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 30 հարց, 9 միջազգային համաձայնագիր, սահմանել էր հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և մի շարք հարցերի քննարկման տևողությունը: Առաջին հարցը, որի քննարկմամբ խորհրդարանը սկսեց աշխատանքը, Հայաստանի և Մոլդովայի միջև միջազգային համաձայնագիրն էր՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին: Մանրամասն