
Մոնիտորինգ
-
2020թ. 44–օրյա պատերազմի ժամանակ, որպես նվիրատվություն ստացած գումարներից, «Հայաստան» համահայկական հիմնադրամը 52,7 մլրդ դրամ փոխանցել էր կառավարությանը: Ազգային ժողովի այդ քննիչ հանձնաժողովը ցանկանում է պարզել, թե արդյո՞ք այդ գումարները նպատակային են ծախսվել: Կառավարությունից ստացել են գրավոր պատասխան, թե որտեղ են ծախսվել այդ գումարները, իսկ մարտի 24-ին հրավիրել էին հանձնաժողովի հերթական նիստ՝ լսելու նաև Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին: Մանրամասն
-
Սեյրան Օհանյանը գործող զինվորակա՞ն էր, որ հարցաքննվի. Գեղամ Նազարյան
–Արդեն հայտարարվել է, որ Փաշինյանը ևս հարցաքննվելու է, Սեյրան Օհանյանի հարցաքննության անհրաժեշտության մասին օրերս խոսեց ՔՊ-ից Արփի Դավոյանը...
–Կներեք, Արփի Դավոյանը ռազմական փորձագե՞տ է, թե պատերազմական գործողությունների մասնակից:
Մանրամասն -
Երբ ճիշտ պահը լինի, որևէ մեկը հետ չի կանգնի մանդատը վայր դնելու որոշումից․ Էլինար Վարդանյան
-Այսօր ընդդիմության՝ խորհրդարանում մնալը որքանո՞վ է արդարացված․ համագործակցությունը չի ստացվում, նախագծեր մերժվում են։
-Եթե այս պահին խորհրդարանական ընդդիմությունը որոշի, որ այլևս չի մասնակցում ԱԺ աշխատանքներին, դա նշանակում է, որ դրան պետք է հետևի որոշակի պրոցես: Ես գիտեմ, որ շատ հաճախ են բարձրացնում մանդատները չվերցնելու կամ վայր դնելու հարցը: Մանդատների բաշխման ժամանակ մանդատները չվերցնելը ենթադրում էր, որ հավաքած ձայների քանակով հաջորդ երկու ուժերն էին խորհրդարանում հայտնվելու, իսկ ԱԺ-ում գտնվելու ժամանակ մանդատները վայր դնելը որևէ իրավական հիմք, իրավական պահանջ չի ներկայացնում ԱԺ-ն արձակելու համար:
Մանրամասն -
Արտախորհրդարանական ընդդիմությունը կլինի 44-օրյայի քննիչ հանձնաժողովում․ երբ կձևավորվի հանձնաժողովը՝ հայտնի չէ
Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու վերջնական որոշում դեռ չկա, չնայած հոկեմբերի 29-ին պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, թե մտահոգող հարցի լուծումը գտնվել է: Մանրամասն -
«Հայաստան» հիմնադրամի նվիրատվությունը՝ պատգամավորական խոշորացույցի տակ
Քննիչ հանձնաժողովի կազմը սահմանող հարցին իշխող «Քաղաքացիական պայմանագիր»–ը կողմ քվեարկեց։ Նախագիծն ընդունվեց միաձայն՝ միայն մեկ ձեռնապահով։ Ընդդիմության նախաձեռնությամբ ստեղծված քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արծվիկ Մինասյանը։ Հանձնաժողովն ուսումնասիրելու է, թե ինչպես են օգտագործվել 44–օրյա պատերազմի ընթացքում «Հայաստան» հիմնադրամի հավաքագրած միջոցները, որոնք փոխանցվել են պետական բյուջե։