
Մոնիտորինգ
-
Ինչո՞ւ «Իմ քայլի» պատգամավորները չեկան, չգրանցվեցին, որպեսզի ընդդիմությունը կարողանար արտահերթ նիստ հրավիրել ու քննարկել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև նոյեմբերի 9-ին ստորագրված հատարարության իրավաչափությունը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այս հարցին ԱԺ նախագահին փոխարինող ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը բացատրեց, թե իրենց չգալով «Իմ քայլի» պատգամավորները իրենց դիրքորոշումն են արտահայտել ընդդիմության նախաձեռնության վերաբերյալ: Մանրամասն
-
Դավաճանությունը Արցախի հարցում 25 տարվա անգործությունն էր ․ Լենա Նազարյան
-Ազգային ժողովն անգործության է մատնվել կարծես, ընդդիմությունը չի կարողանում արտահերթ նիստեր կազմակերպել, քվորում չկա: Չե՞ք կարծում, որ ժողովրդավարական ինստիտուտ է հեղինակազրվում, երկխոսություն չի կայանում քաղաքական թիվ մեկ մարմնում։
-Եթե խորհրդարանում որևէ նիստ չի կայանում, դա ոչ թե անգործություն է կամ պատահականություն, այլ՝ քվորումի համար ձայներ ապահովող խմբակցության դիրքորշում:
Մանրամասն -
Հետևելով վարչապետի գրառմանը
Նոյեմբերի 17-ի հերթական նիստերի առաջին օրը Գայանե Աբրահամյանը և Թագուհի Թովմասյանը իրենց որոշումների մասին հայտարարեցին նաև ԱԺ ամբիոնից, Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր գրառումը առավել հստակեցնող նոր հայտարարություն դեռ չի արել: Մանրամասն -
Ես կկանգնեմ մեր ժողովրդի դատի առաջ. Նիկոլ Փաշինյան
«30 տարվա մեջ ուրիշ պատասխանատու չկա, ես եմ ամեն ինչի պատասխանատուն: Միակ պատասխանատուն ես եմ, կկանգնեմ մեր ժողովրդի դատի առաջ, և ինչ դատավճիռ կկայացնի ժողովուրդը, ես անմռունչ կընդունեմ»,- Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպմանն անդրադառնալով պատերազմի դադարից հետո ստեղծված իրավիճակին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանրամասն -
Երկիրն այս վիճակին հասցրած ղեկավարը չի կարող պաշտոնավարել․Աննա Կոստանյան
- Ի՞նչ պատասխան ունեք «Իմ քայլը» խմբակցության հայտարարության հարցադրումներին, թե «կո՞ղմ եք ռուսական միջնորդության չեղարկմանը, շփման գծից ռուսական խաղաղապահների դուրսբերմանը և պատերազմի շարունակմանը»:
- Դրանք մանիպուլիատիվ հարցադրումներ են և, անկեղծ ասած, շատ սպասելի էր, որ նմանատիպ հարցեր կբարձրացնեն: Դա ժամանակ ձգելու հերթական միջոցն է, որպեսզի ինչ-որ կերպ արդարացնեն խորհրդարան չներկայանալը:
Մանրամասն