
Մոնիտորինգ
-
7-րդ գումարման խորհրդարանը միակն է, որտեղ բացարձակ մեծամասնություն է կազմել ընտրություններին մասնակցած մեկ քաղաքական ուժ։ 2018թ․խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը վերցրել էր ԱԺ մանդատների 2/3-ից ավելին, ինչն իրավունք ու հնարավորություն էր վերապահում միանձնյա ընդունել նաև սահմանադրական օրենքներ, առանց ընդդիմությունից որևէ կախվածության՝ փոփոխություններ կատարել Սահմանադրությունում, սահմանադրական օրենքներում, ընտրել Հանրապետության նախագահ և այլն։ Մանրամասն
-
Փոփոխությունները մտան ուժի մեջ․ ԱԺ-ն 3 նոր ՍԴ դատավոր կընտրի
Սահմանդրության փոփոխություններով դադարեցվել են Հրայր Թովմասյանի լիազորությունները ՍԴ նախագահի պաշտոնում. նա այսօր ՍԴ շարքային դատավոր է: ԱԺ կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ ՍԴ նախագահի լիազորությունները դրվում են ՍԴ տարիքով ավագ դատավորի` Աշոտ Խաչատրյանի վրա: ՍԴ-ն այս պահին ունի 6 դատավոր: Մանրամասն -
ԱԺ-ն փոխում է Սահմանադրությունը, որ փոխի ՍԴ կազմը
Հունիսի 22-ին Ազգային ժողովը հրավիրեց երկու արտահերթ նստաշրջան, երկուսն էլ անցկացրեց առանց ընդդիմության: «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին, որ անիմաստ են համարում մասնակցել օրակարգում ընդգրկված հարցի քննարկմանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի 89 «կողմ» քվեարկությամբ Ազգային ժողովը ընդունեց Սահմանդրության մեջ փոփոխություններ առաջարկող նախագիծը, որը վերաբերում էր Սահմանադրական դատարանին: Մանրամասն -
Էլի մեկ քայլ՝ ՍԴ-ի խնդրի լուծման ճանապարհին
«Իմ քայլը» պատգամավորների ներկայացրած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի նախագծի բովանդակային այլընտրանքն է:
Հանրաքվեով որոշվելու էր՝ կողմ, թե դեմ է ժողովուրդը Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարելուն: Շրջանառության մեջ դրված նախագծով փոփոխություններ են առաջարկվում Սահմանադրության 213-րդ՝ Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը սահմանող հոդվածում: Նախագծի ընդունվելու դեպքում կդադարի պաշտոնավարել ՍԴ այն անդամը կամ դատավորը, որը պաշտոնավարել է ոչ պակաս, քան 12 տարի:
Մանրամասն -
ՍԴ-ի ուրվականը Ազգային ժողովում
Մայիսի 27-ին Ազգային ժողովում դարձյալ խոսում էին Հրայր Թովմասյանից, Սահմանադրական դատարանից և Սահմանադրության հանրաքվեից: Առիթը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած օրենսդրական փոփոխությունների փաթեթն էր: Փոփոխություններ են առաջարկվում «Հանրաքվեի մասին», «Սահմանադրական դատարանի մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքներում: Մանրամասն