
Մոնիտորինգ
-
Նոյեմբերի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել են դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 կուսակցությունների և 2 դաշինքների համապետական և ընտրատարածքային ընտրական ցուցակները: Պատգամավորության թեկնածուների ամենամեծ ցուցակը ներկայացրել է «Իմ քայլը» դաշինքը՝ 183 անուն, ամենափոքր ցուցակը «Քաղաքացու որոշում» կուսակցությանն է՝ 81: ՀՀԿ-ի ցուցակը պայմանական կարելի է անվանել նախկինների, «Իմ քայլին»-ը՝ նորերի ցուցակ: Ամենաշատ կանայք «Ազգային առաջընթաց կուսակցության» ցուցակում են, ամենաշատ լրագրողները՝ «Իմ քայլ»-ի ցուցակում: Մանրամասն
-
Կգնանք հաղթանակի՝ չբացառելով երկրորդ տեղը. Սերգեյ Բագրատյան
-ԲՀԿ-ն չունի՞ մտահոգություն, որ խորհրդարանական ընտրություններում ևս կկրկնվի ավագանու ընտրությունների տխուր պատկերը:
-Մենք տեսանք, որ Երևանի ավագանու ընտրություններին այլ բովանդակություն տրվեց։ Նիկոլ Փաշինյանը խնդիր ուներ ավագանու ընտրություններով վստահության քվե ստանալ նաև խորհրդարանական ընտրությունների համար և ստացավ վստահության այդ քվեն։ Այսինքն, քաղաքապետի ընտրությունները այլ նշանակություն ևս ունեին։
Մանրամասն -
Որևէ քաղաքական ուժ չի կարող իրեն նույնացնել ժողովրդի հետ. Սերգեյ Բագրատյան
-Ընտրարշավի ընթացքում Ձեր և իշխանական թեկնածուի «փոխհրաձգությունը» կարո՞ղ է պատճառ դառնալ, որ վերանայեք Ձեր դիրքորոշումը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում. ԲՀԿ-ի թեկնածուն նման մի ակնարկ արեց:
-Ընդհանրապես, քաղաքականությունը ունի դինամիզմ և զարգանում է, հարաբերություններն էլ զարգացում ունեն։ Մենք մեր քաղաքական գորրծընկերությանը հանձնառու ուժ ենք։ Բայց մենք ամեն հարաբերություն վերլուծում ենք փոխադարձության սկզբունքով։ Այսինքն՝ մենք ակնկալում ենք, որ կառավարության մեր հարգարժան գործընկերները պետք է համարժեք վերաբերմունք ունենան մեր քաղաքական ուժի նկատմամբ, որովհետև գործընկեր քաղաքական ուժ ենք։ Մանրամասն -
Հեղափոխությունը շարունակվում է. պատգամավորները մեկնաբանում են վարչապետին
ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ քարոզարշավն ընթանում է անհավասար պայմաններում. ինքը երևանցուն ներկայացնում է խնդիրների լուծման ծրագրեր, բայց զուգահեռ հարթակում հեղափոխական կոչեր են հնչում։
«Մենք պետք է հասկանանք՝ հեղափոխության երկրորդ մոբիլիզացիա՞ն ենք հայտարարում։ Եթե մենք Երևանի ավագանու ընտրությունները պետք է վերածենք հեղափոխական երկրորդ գործընթացի, ապա ես ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում եմ՝ ինձանից ավելի մեծ հեղափոխական՝ թե՛ դուխով, թե՛խելքով, շատ քիչ կարելի է գտնել։ Բայց ես հարգում եմ երևանցուն, որովհետև նա ուզում է տեսնել իր խնդիրները լուծված։ Եթե երևանցին կասի, որ իրեն պետք են հեղափոխական կոչեր, մենք բոլորս հագնենք կամուֆլյաժները և այնպիսի հեղափոխական կոչեր անենք, որ բոլոր հեղափոխականները զարմանան», - ասել էր Նաիրա Զոհրաբյանը։
Մանրամասն -
Չեմ կարծում, թե ամենակարևորը արտահերթ ընտրությունների անցկացումն է. Գևորգ Պետրոսյան
-Կառավարության ծրագրային կետերից մեկն էլ արտահերթ ընտրությունների անցկացումն է:
-Չեմ կարծում, որ ամենակարևոր միջոցառումը արտահերթ ընտրությունների անցկացումն է: Ժողովրդի կենսամակարդակի բարձրացում չկա, կա ապրանքների թանկացում, արտահանման, ներկրման գործընթացներում կան բազմաթիվ բարդություններ: Այդ ընտրությունները նույնպես պետական բյուջեի հաշվին պետք է լինեն, իսկ պետական բյուջեն այսօր շատ ավելի կարևոր գերակայություններ ունի: Ինչու՞ պետք է արտահերթ ընտրություններ անցկացնել, երբ կա կառավարության հետ աշխատելու պատրաստակամություն և ոչ մի խոչընդոտ՝ կառավարության ճիշտ նախաձեռնություններն ընդունելու համար: Ով ասում է՝ խորհրդարանը լեգիտիմ չէ, թող հանձնի մանդատը և դուրս գա: Մանրամասն