Մոնիտորինգ

  • Մեր հեղինակությունը կտուժեր, եթե առանց հիմնավորման մերժեինք Սարգսյանի թեկնածությունը. Գ. Պետրոսյան

    Մեր հեղինակությունը կտուժեր, եթե առանց հիմնավորման մերժեինք Սարգսյանի թեկնածությունը. Գ. Պետրոսյան

    -Պարոն Պետրոսյան, «Ծառուկյան» խմբակցությունը որոշեց սատարել նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի առաջադրված թեկնածությանը։ Ինչպե՞ս և ինչո՞ւ նման որոշում կայացվեց։

    -Երկիրը նախագահ պե՞տք է ունենա, թե՞ ոչ։ Կա՞ր երկրորդը, չկար։ Ներկայացվել էր մեկ թեկնածու, մենք ունեինք երկու տարբերակ ՝ չհամաձայնել կամ սատարել: Որոշումը կախված էր թեկնածուի անձնական հատկանիշներից։ Մեզ համար կարևոր չէ ծագումնաբանությունը, այսինքն՝ կարևոր չէ, թե որ քաղաքական ուժն է ներկայացրել Սարգսյանին։  Մանրամասն
  • Արմեն Սարգսյանի հեղինակությունը կարող է նպաստել երկրի հեղինակության բարձրացմանը

    Արմեն Սարգսյանի հեղինակությունը կարող է նպաստել երկրի հեղինակության բարձրացմանը

    Հարցազրույց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ

    -Պարոն Պետրոսյան, օրերս ՀՀ նախագահի՝ ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ծառուկյան» խմբակցության անդամների հետ։ Կներկայացնե՞ք՝ ի՞նչ եք քննարկել, ինչպե՞ս է անցել հանդիպումը։

    -Հանդիպման նպատակը պարզ էր. Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ հանդիպելու է քաղաքական ուժերի հետ՝ լսելու և քննարկելու մտահոգող խնդիրները: Նա մեր գրասենյակ էր այցելել այս հանդիպումների շրջանակում:  Մանրամասն
  • Ըստ ԱԺ նախագահի՝ թանկացումների դեմ բողոքող քաղաքացիներն ամբոխ են

    Ըստ ԱԺ նախագահի՝ թանկացումների դեմ բողոքող քաղաքացիներն ամբոխ են

    Ազգային ժողովի 6-րդ գումարման երրորդ նստաշրջանը մեկնարկեց կառավարությանն ուղղված նոր ու ավելի բուռն քննադատությամբ։ Ակտիվ էին ոչ միայն «Ելք»-ի, այլև «Ծառուկյան» խմբակցության անդամները։ Նրանք, ի դեպ, օրեր առաջ Գագիկ Ծառուկյանի հետ միասին նախագահի նստավայրում հանդիպել էին Սերժ Սարգսյանի հետ, մասնակցել նրա նախաձեռնությամբ կազմակերպված հավաք-քննարկմանը։ Դրա ընթացքում հանրապետության նախագահը կարծիք էր հայտնել, թե գնաճի թեմայով խորհրդարանական լսումների կազմակերպումը կարող է օգտակար լինել:

    ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նիստի մեկնարկին հայտարարեց, որ Ազգային ժողովում հունվարի 23-ին «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու լուծումները» թեմայով լսումներ կանցկացվեն։ Մանրամասն
  • Մենք ակնկալում էինք ինքնուրույն կառավարություն ձևավորելու հնարավորություն, բայց ունեցանք 30%. Մ. Մելքումյան

    Մենք ակնկալում էինք ինքնուրույն կառավարություն ձևավորելու հնարավորություն, բայց ունեցանք 30%. Մ. Մելքումյան

    Հարցազրույց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի հետ

    - Պարոն Մելքումյան, ինչպե՞ս եք գնահատում անցած աշնանային նստաշրջանը:

    - Կարևոր իրադարձություն էր խորհրդարանական ընտրությունը, որի արդյունքում «Ծառուկյան» դաշինքը նշանակալի տեղ ունեցավ Ազգային ժողովում, թեև մեր ակնկալիքներն ավելի մեծ էին: Մենք ակնկալում էինք, որ ինքնուրույն կառավարություն ձևավորելու հնարավորություն կունենանք, բայց ունեցանք 3%: Եվ հիմա, երբ մենք անցնում ենք խորհրդարանական կառավարման, պետք է բոլոր գործիքներն օգտագործել, որ մեր ծրագրերը իրականացնենք: Parliamrntmonitoring.am կայք վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեր պատգամավորները բավական ակտիվ են: Շուրջ 20 օրենսդրական նախաձեռնություն ենք դրել շրջանառության մեջ, 6-ը դրական եզրակացություն են ստացել:  Մանրամասն
  • Վարչապետի հրաժարականը պահանջելը մեզ համար փուչ գործ է. Վարդան Բոստանջյան

    Վարչապետի հրաժարականը պահանջելը մեզ համար փուչ գործ է. Վարդան Բոստանջյան

    -Պարոն Բոստանջյան, իսկ ի՞նչ կարծիքի եք Հերմինե Նաղդալյանի՝ շուրջ 2 միլիոն դրամի հեռախոսազրույցների մասին:

    -Այդ թեման եկեք չարծարծենք։

    -Ինչո՞ւ, այդ գումարը վճարվել է պետբյուջեից։

    -Իմ գործընկերը իր զավակի հետ է խոսել։ Տեղի է ունեցել ցավալի պահ, երբ հեռախոսի տեխնիկական սարքը չի աշխատել։ Հակառակ դեպքում, ո՞նց կարող է պատահի, որ խելոք մարդը 2 միլիոն դրամի խոսի։ Ես գիտեմ, որ բյուջեից այդքան գումար չի կարող վճարվել, երբեք։


    Մանրամասն