Մոնիտորինգ

  • Սամվել Ալեքսանյանը հաջողակ բիզնեսմեն է. էդ հաջողությունից թող մի քիչ էլ իմ վրա ընկնի. Վանիկ Ասատրյան

    Սամվել Ալեքսանյանը հաջողակ բիզնեսմեն է. էդ հաջողությունից թող մի քիչ էլ իմ վրա ընկնի. Վանիկ Ասատրյան

    Հարցազրույց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանի հետ:
     
    -Դուք խորհրդարան եք եկել Լոռու մարզից, սկզբում Սպիտակի քաղաքապետն էիք, հետո՝ Լոռու փոխմարզպետը: Ինչպե՞ս եք Ձեզ զգում Ազգային ժողովում:

    -Քանի որ նոր եմ եկել, ինձ համար ադապտացման խնդիր կա: Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ սկսել եմ հարցեր տալ, հայտարարության ժամանակ էլ ելույթ եմ ունեցել: Այսինքն, ես ուզում եմ, որ, իրոք, ժողովրդից ստացած ձայների համար պատասխան տամ: Մանրամասն
  • Կառավարության վարած քաղաքականությունը չի բավարարում «Ծառուկյան» դաշինքին. Մ. Մելքումյան

    Կառավարության վարած քաղաքականությունը չի բավարարում «Ծառուկյան» դաշինքին. Մ. Մելքումյան

    -Պարոն Մելքումյան, իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչներն ասում են, թե ԱԺ նոր կանոնակարգ օրենքով ավելացել են ընդդիմադիր խմբակցությունների իրավունքները: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ:

    - Դեռ դժվար է ասել՝ իրավունքները ավելացել են թե ոչ. երբ սկսենք օգտվել այդ իրավունքներից, պարզ կդառնա: Նորությունը, թերևս, քննիչ հանձնաժողովի ստեղծումն է: Դրա համար պետք է լինելու խորհրդարանի ¼-ի կամ 27 պատգամավորի ստորագրությունը, նախաձեռնողն էլ ղեկավարելու է այս հանձնաժողովը: Հանձնաժողովում, սակայն, ըստ ԱԺ-ում ներկայացված համամասնության, մեծամասնություն են կազմելու կոալիցիոն խմբակցությունների անդամները: Նորամուծություն է նաև խմբակցության՝ օրենքի նախագծով հանդես գալու հնարավորությունը: Մանրամասն
  • Մեր նպատակը «Ծառուկյան» դաշինքի ծրագրի շուրջ մեծամասնություն ձևավորելն է. Սերգեյ Բագրատյան

    Մեր նպատակը «Ծառուկյան» դաշինքի ծրագրի շուրջ մեծամասնություն ձևավորելն է. Սերգեյ Բագրատյան

    -Աժ նոր կանոնակարգով պատգամավորների ելույթների, հարցապնդումների ու հայտարարությունների համար սահմանված ժամանակը կրճատվել է, ինչից պատգամավորներից ոմանք դժգոհ են: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունը: 

    -Իհարկե, պետք է ավելի երկար ժամանակտրամադրել, որ կարողանանք խնդիրն ամբողջությամբ ներկայացնել: Հնարավոր է՝ առաջիկայում մենք բարձրացնենք ավելիերկար ժամանակ տրամադրելու հարցը: Խմբակցությունում սա դեռ կքննարկենք: Մանրամասն
  • Ռազբորկայի մասնակիցները ՀՀԿ-ի հենարանն են. պատգամավորները քրեական միջադեպի մասին

    Ռազբորկայի մասնակիցները ՀՀԿ-ի հենարանն են. պատգամավորները քրեական միջադեպի մասին

    Ազգային ժողովի 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի առաջին ճեպազրույցներում քաղաքական թեմաները հետին պլան էին մղված. հարցը, որին ճեպազրույցներին մասնակից բոլոր խմբակցությունները անդրադարձան, սեպտեմբերի 14-ին Թուֆենկյան հյուրանոցի մոտ, տեղի ունեցած սպանությունն էր: Հիշեցնենք՝ ըստ քննչական կոմիտեի՝ սպանվածը Գագիկ Մոսինյանն է, իսկ Վահագն Աբգարյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Մամուլի տեղեկություններով՝ 3 անձինք փորձել են սպանել Վահագն Աբգարյանին, որը քրեական հեղինակություն է համարվում, և նրա անունը կապվում է Ալավերդիում աղմկահարույց մի շարք դեպքերի հետ: Սպանությունը տեղի էր ունեցել կեսօրից անց, Վերնիսաժի մոտակայքում, որտեղ այդ ժամերին մարդաշատ է: Մանրամասն
  • ԱԺ 6-րդ գումարման դերակատարները. ով ինչ ծրագրով է եկել խորհրդարան

    ԱԺ 6-րդ գումարման դերակատարները. ով ինչ ծրագրով է եկել խորհրդարան

    6-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության 5 տարիների ընթացքում խորհրդարանական 4 քաղաքական ուժերի օրենսդրական գործունեությունը բխելու է նրանց նախընտրական ծրագրերից: Թե 4 ուժերից որը որքանով և ինչպես կկարողանա իրականացնել իր ծրագիրը, պարզ կդառնա առաջիկայում: Առաջիկայում էլ կփորձենք դիտարկել ՀՀԿ-ի, ԾԴ-ի, ԵԴ-ի և ՀՅԴ-ի ծրագրերի, գործունեության և քվեարկությունների համապատասխանությունը: Մինչ դա՝ տեսնենք, թե որ քաղաքական ուժը ինչ ծրագիր է ներկայացրել, որոնք են այդ ծրագրերի թույլ և ուժեղ, իրատեսական և չափազանցված կողմերը: Մանրամասն