Տեսակետ

  • Գոյամարտ

    Գոյամարտ

    Արդեն 14-րդ օրն ընթացող ու դեռ ավարտը չերևացող պատերազմը մեր գոյության՝ ապրելու իրավունքի համար կռիվն է այդ իրավունքը վայրագորեն ժխտողների դեմ: Սա ԱՆԱՌԱՐԿԵԼԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է:

    Այս ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է, որ նստած լինելով մեր գիտակցությունից էլ խորը մի տեղում, ստիպում է տանել մեր հերոս նահատակների կորստի դառնագույն ցավը:

    Պատերազմի 14-րդ օրն է: Մենք՝ առաջնագծից դեռևս ապահով թվացող հեռավորության վրա գտնվողներս, միայն մի պարտականություն ունենք՝ ամուր պահել մեր ու մեր սերունդների ապրելու իրավունքի համար մարտնչող զինվորի թիկունքը:

    Մանրամասն
  • Պատգամավորի էթիկան՝ առանց էթիկայի հանձնաժողովի

    Պատգամավորի էթիկան՝ առանց էթիկայի հանձնաժողովի

    7-րդ գումարման Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում գրանցվեց պատգամավորի էթիկայի կանոնների խախտման մի քանի աղմկտ դեպք, բայց դրանցից ոչ մեկի առիթով խորհրդարանում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով չստեղծվեց: Խորհրդարանական մեծամասնությունը լավատեսորեն կարծում է, որ եկող՝ 5-րդ նստաշրջանի ընթացքում կստեղծեն մշտական հիմունքներով գործող էթիկայի հանձնաժողով: Մանրամասն
  • Գագիկ Ծառուկյանը՝ քրեորեն հետապնդվող և ձեռնմխելի

    Գագիկ Ծառուկյանը՝ քրեորեն հետապնդվող և ձեռնմխելի

    Գագիկ Ծառուկյանը  17-րդ պատգամավորն է, որի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և անձեռնմխելիությունից զրկելու հարցը քննարկվել է Ազգային ժողովում: Նա  նաև ԲՀԿ խմբակցության երկրորդ պատգամավորն է, որի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և անձեռնմխելիությունից զրկելու հարցը քննարկվել է խորհրդարանում: Գագիկ Ծառուկյանի շուրջ խորհրդարանական զարգացումների առիթով հիշենք, թե նախորդ 25 տարիներին որ պատգամավորներն են զրկվել անձեռնմխելիությունից և ինչ հանգամանքներում: Մանրամասն
  • ԱԺ 7-րդ գումարում, 3-րդ նստաշրջան

    ԱԺ 7-րդ գումարում, 3-րդ նստաշրջան

    • 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանում ընդունված օրենքների 30%-ը հեղինակել է խորհրդարանը, 70%-ը՝ կառավարությունը: Սա խորհրդարանի նախաձեռնողականության՝ ԱԺ մոնիտորինգի շուրջ տասնամյա դիտարկումների ընթացքում գրանցած ամենաբարձր ցուցանիշն է: 2-րդ նստաշրջանում օրենսդրական նախաձեռնությունների ԱԺ-կառավարություն տոկոսային հարաբերակցությունը 9/91 էր: Նույն հարաբերակցությունն էր նաև 6-րդ գումարման խորհրդարանում:
    Մանրամասն
  • Քննիչ հանձնաժողովներ․ 2-ը իշխանության, 3-ը ընդդիմության նախաձեռնությամբ

    Քննիչ հանձնաժողովներ․ 2-ը իշխանության, 3-ը ընդդիմության նախաձեռնությամբ

    7-րդ գումարման Ազգային ժողովն իր գործունեության առաջին տարում՝ 2019թ-ին, ձևավորել է 5 քննիչ հանձնաժողով: Դրանցից երկուսը ստեղծվել է խորհրդարանական մեծամասնության, երեքը՝ ընդդիմության նախաձեռնությամբ: Համաձայն Սահմանադրության 8-րդ հոդվածի և ԱԺ կանոնակարգ օրենքի 20-րդ հոդվածի՝ որևէ հարցի ուսումնասիրման համար խորհրդարանում քննիչ հանձնաժողով կարող է ձևավորել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով: Մանրամասն