Տեսակետ

  • Պատգամավորները տեղյակ չեն իրենց իսկ ընդունած օրենքից. Էթիկայի հարցերը կարևոր չե՞ն

    Պատգամավորները տեղյակ չեն իրենց իսկ ընդունած օրենքից. Էթիկայի հարցերը կարևոր չե՞ն

    Խորհրդարանականների վարքը քննարկող էթիկայի հանձնաժողովը, որի դիտարկման առանցքում հայտնված պատգամավորները հիմնականում ՀՀԿ-ականներ էին, գործեց ընդամենը մեկ՝ 5-րդ գումարման ընթացքում: Սեպտեմբերի 12-ին մեկնարկած աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայում էթիկայի հանձնաժողով չձևավորվեց: Ազգային ժողովի նոր կանոնակարգ օրենքը դրա գործունեության նոր պայմաններ և ժամանակացույց է սահմանել: 

    Յուրաքանչյուր նստաշրջանի առաջին քառօրյայի ժամանակ նոր հանձնաժողովի ձևավորումը այլև օրենքի պահանջ չէ, և հանձնաժողով կարող է ստեղծվել յուրաքանչյուր դեպքի համար միայն՝ խմբակցության կամ խմբակցությունների առաջարկությամբ: Ուշագրավ է, սակայն, որ ի վերջո հանձնաժողով ստեղծելու հարցը քվեարկվելու է ազգային ժողովում, ինչը նշանակում է, որ դրա ստեղծումը կախված կլինի իշխող մեծամասնությունից՝ ՀՀԿ-ից և ՀՅԴ-ից: Մանրամասն
  • ԱԺ 6-րդ գումարման դերակատարները. ով ինչ ծրագրով է եկել խորհրդարան

    ԱԺ 6-րդ գումարման դերակատարները. ով ինչ ծրագրով է եկել խորհրդարան

    6-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության 5 տարիների ընթացքում խորհրդարանական 4 քաղաքական ուժերի օրենսդրական գործունեությունը բխելու է նրանց նախընտրական ծրագրերից: Թե 4 ուժերից որը որքանով և ինչպես կկարողանա իրականացնել իր ծրագիրը, պարզ կդառնա առաջիկայում: Առաջիկայում էլ կփորձենք դիտարկել ՀՀԿ-ի, ԾԴ-ի, ԵԴ-ի և ՀՅԴ-ի ծրագրերի, գործունեության և քվեարկությունների համապատասխանությունը: Մինչ դա՝ տեսնենք, թե որ քաղաքական ուժը ինչ ծրագիր է ներկայացրել, որոնք են այդ ծրագրերի թույլ և ուժեղ, իրատեսական և չափազանցված կողմերը: Մանրամասն
  • «Չորսի» խորհրդարանը կամ ավելի անորակ լինելու նախադրյալները

    «Չորսի» խորհրդարանը կամ ավելի անորակ լինելու նախադրյալները

    6-րդ գումարման Ազգային ժողովը, որը կազմված կլինի 105 պատգամավորից, իր գործունեությունը կսկսի 4 քաղաքական ուժերով՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք և ՀՅԴ: Ամենաքիչը՝ 7 մանդատ, ստացել է ՀՅԴ-ն: «Ելք» դաշինքը կունենա 9, «Ծառուկյան» դաշինքը՝ 31 պատգամավոր: ՀՀԿ-ն 58 մանդատով՝ ներառյալ ազգային փոքրամասնություններին հատկացված քվոտավորված 4 մանդատներից 3-ը (1-ը տրվել է «Ծառուկյան» դաշինքին), ԱԺ-ում կլինի բացարձակ մեծամասնություն և կտնօրինի կառավարություն ձևավորելու «հսկիչ փաթեթը»: Մանրամասն