Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Միակ ընդդիմության դիսկուրսը սպառված է. Ն. Թանդիլյան

Միակ ընդդիմության դիսկուրսը սպառված է. Ն. Թանդիլյան
Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն է:

- Տիկին Թանդիլյան, նոր գումարման Ազգային ժողովում «Ելք» և «Ծառուկյան» դաշինքները, որպես ընդդիմադիր խմբակցություններ, փորձելու են հակակշռել խորհրդարանական մեծամասնությանը: Այդ առաքելության շրջանակներում ինչպե՞ս եք համագործակցելու միմյանց հետ:

- Այո, այդպես է ստացվում: «Ելք» դաշինքն ԱԺ-ում պետք է լոբբինգ անի ու առաջ տանի իր ծրագրերը: Հավանաբար կլինեն որոշակի ընդհանրություններ մեր և «Ծառուկյան դաշինքի» ծրագրերի միջև, և ակնկալվում է, որ այդ պարագայում սատարում կլինի այդ ուժից, որն այս պահին դե յուրե իշխանական չէ: Խոսքը մեր նախընտրական ծրագրերի մասին է, որոնք նախագծերի տեսքով բերելու ենք խորհրդարան:
Մանրամասն
31/05/2017

Անձամբ ես որևէ պայմանավորվածություն չունեմ. Վ. Բոստանջյան

Անձամբ ես որևէ պայմանավորվածություն չունեմ. Վ. Բոստանջյան
Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն է: 

- Պարոն Բոստանջյան «Ծառուկյան դաշինքը» 6-րդ գումարման խորհրդարանում հանդես է գալու որպես ընդդիմադի՞ր ուժ, թե՞ շարունակելու է այլընտրանք մնալ:

-Մենք ընդդիմություն ենք և չենք կարող այլ որակում ունենալ: Քաղաքագիտության կանոններով իշխանության մաս չկազմող ուժերը մեխանիկորեն դառնում են ընդդիմադիր: Այլ հարց է, որ կարծրատիպ կա, թե ընդդիմությունն ու իշխանությունը պետք է թշնամիներ լինեն: Մենք պետք է դուրս գանք այդ մտածելակերպից, որովհետև խորհրդարանական բոլոր ուժերը, ըստ էության, ունեն մեկ նպատակ՝ ավելի կանոնակարգված դարձնել գոյություն ունեցող հարաբերությունները: Քաղաքական առումով այդ ուժերը կոչվում են իշխանություն կամ ընդդիմություն: Այո, ինչ-որ փուլում մենք եղել ենք այլընտրանք, բայց այդ ժամանակներն անցել են:
Մանրամասն
22/05/2017

Պետք է շարունակենք մեր գործը. հանձնվելը նշանակում է ձեռք քաշել սեփական հայրենիքից

Պետք է շարունակենք մեր գործը. հանձնվելը նշանակում է ձեռք քաշել սեփական հայրենիքից
Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը 5-րդ գումարման ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն է: 

- Պարոն Զուրաբյան, Ընտրական օրենսգրքում ձեր նախաձեռնությամբ անցած սեպտեմբերին կատարված փոփոխությունները, որոնք Դուք պատմական համարեցիք, չնպաստեցին, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն անցնեն առանց կեղծիքների:

- Համաձայնագրի ստորագրման ժամանակ ասել եմ, որ փոփոխությունները չեն երաշխավորում ազատ և արդար ընտրությունները, չեն լուծում ընտրակաշառքի ու վարչական ռեսուրսի չարաշահման խնդիրը, բայց լուծում են տեղամասերում օրինականության վերահսկման խնդիրը: Մենք չենք ասել, որ այսուհետ Հայաստանում լինելու են ազատ և արդար ընտրություններ: Չենք ասել, որ նոր ԸՕ-ն լավն է, հակառակը, մենք այն քննադատել ենք և դեմ ենք քվեարկել: Կողմ ենք եղել միայն այն փոփոխություններին, որոնք սահմանում են ստորագրված ցուցակների հրապարակումը և տեսախցիկների տեղադրումը:
Մանրամասն
09/05/2017

Ռեյտինգային ընտրակարգն սպանեց քաղաքական դիսկուրսը

Ռեյտինգային ընտրակարգն սպանեց քաղաքական դիսկուրսը
Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը 5-րդ գումարման Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն է:

- Պարոն Պողոսյան, Դուք ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին չմասնակցեցիք և դրանց հետևեցիք «դրսից»: Ի՞նչ տպավորություն ունեք:

- Դեռ աշնանը, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ, իմ ելույթում նշել էի՝ հողը թեթև լինի այդ օրենսգրքի վրա: Ասել էի՝ դուք գրել եք մի օրենսգիրք, որով սպանում եք քաղաքական դիսկուրսը, որով ընտրությունների հիմքը դարձնում եք վարչական ռեսուրսը և ֆինանսական միջոցները: Ես Դավիթ Հարությունյանին ասել եմ՝ դուք միշտ ակնարկում եք 30-40% ունենալու մասին, բայց այս ԸՕ-ն գրել եք, որ 60% ապահովեք: Այդպես էլ եղավ:
Մանրամասն
19/04/2017

Կցանկանայի «Ծառուկյան» դաշինքը տեսնել ընդդիմության մեջ. Ս. Նիկոյան

Կցանկանայի «Ծառուկյան» դաշինքը տեսնել ընդդիմության մեջ. Ս. Նիկոյան
Հարցազրույց Հանրապետական խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանի հետ:

- Պարոն Նիկոյան, ինչպե՞ս եք գնահատում ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները:

- Թե կազմակերպչական, թե արդյունքների առումով՝ դրական: Եթե համեմատեք նախորդ ընտրությունների հետ, այս անգամ հանգիստ անցան: Նախկինում հազար ու մի դժգոհություն էր ծագում: Այս ընտրություններն այնպես կազմակերպվեցին, որ նման բողոքներ, քննարկումներ չեղան: Նախկինում միջազգային դիտորդների ու կազմակերպությունների զեկույցներում դիտողություններ էին հանդիպում երկրից բացակայողների, մահացածների փոխարեն քվեարկությունների վերաբերյալ: Հիմա նման դիտողություններ չկան: Եթե որևէ մեկը փորձում է այդ մասին խոսել, ապա հանրությունը լուրջ չի ընդունում, որովհետև բոլոր ուժերի, այդ թվում նաև քաղաքացիական հասարակության մասնակցությամբ փոփոխված Ընտրական օրենսգրքի շրջանակներում այնպիսի ընտրություններ կազմակերպվեցին, որ դրանք սևացնել չի հաջողվի: 
Մանրամասն
10/04/2017

Հանրապետականը խուսափում է կոնկրետ խոստումներից

Հանրապետականը խուսափում է կոնկրետ խոստումներից
Հարցազրույց ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված Հրանտ Բագրատյանի հետ:

- Պարոն Բագրատյան, Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում գերակշռում են ընդհանուր բնույթի ձևակերպումները: Չկան կոնկրետ խոստումներ, թե առաջիկա հինգ տարիներին մեր երկրի տնտեսությունն ինչ աճ կունենա, տնտեսության այս կամ այն ոլորտում ինչ փոփոխություններ կլինեն: Իշխանություններն ինչո՞ւ են խուսափել կոնկրետ խոստումներից:

- Խնդիրը միայն Հանրապետական կուսակցությանը չէ: Ընդհանրապես, երբ տնտեսական ծրագիր եք ներկայացնում, պետք է ցույց տաք, թե ինչի եք ունակ, ինչքան կարող եք աճեցնել հանրապետության ՀՆԱ-ն, փոփոխել մակրոտնտեսական ցուցանիշները: Դրանից հետո նոր կկարողանաք սոցիալական խոստումներ տալ: Այս առումով ՀՀԿ-ի ծրագիրը շահեկանորեն պետք է տարբերվեր մյուսներից, վերջին հաշվով իշխող քաղաքական ուժ է: Բայց երբ կարդում ես այդ ծրագիրը, տեսնում ես, որ ծրագիր չկա: Այսինքն՝ վիճակն այնքան բարդ է, որ ՀՀԿ-ն բացահայտորեն խուսափում է որևէ թիվ, որևէ կոնկրետություն նշելուց:
Մանրամասն
16/03/2017

Գ. Մինասյան. ՀՀԿ ցուցակը լավ չեք ուսումնասիրել

Գ. Մինասյան. ՀՀԿ ցուցակը լավ չեք ուսումնասիրել
Հարցազրույց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի հետ:

- Պարոն Մինասյան, ՀՀԿ ռեյտինգային ցուցակում խորհրդարանական գործունեությամբ երբևէ աչքի չընկած, բայց տարբեր սկանդալային միջադեպերով հայտնի բազմաթիվ դեմքեր են՝ Նահապետ Գևորգյան, Առաքել Մովսիսյան, Սամվել Ալեքսանյան, Մանվել Գրիգորյան: Նրանց ավելացել է նաև օֆշորային սկանդալի հերոս, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը: Դուք աննախադեպ բարեփոխումների մասին հայտարարություններ եք անում, այս դեմքերով կհաջողվի՞:

- Լավ չեք ուսումնասիրել մեր ցուցակը, եթե լավ ուսումնասիրած լինեիք, կտեսնեիք, որ թեկնածուների մեծ մասը բժիշկներ, ուսուցիչներ են: Մեր ցուցակը մեր ժողովրդի հայելին է. ցանկացած շերտի ներկայացուցիչ կա: Ինչ վերաբերում է ռեյտինգայինին թեկնածուներին, ապա ժողովուրդն ինքը պիտի ընտրի նրան, ով իրեն հոգեհարազատ է, և ով, իր կարծիքով, իր խնդիրներն ավելի լավ կներկայացնի խորհրդարանում:
Մանրամասն
20/02/2017

Ընտրություններին Մխիթարյանի նման պասեր ենք տալու

Ընտրություններին Մխիթարյանի նման պասեր ենք տալու
Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն է:

- Պարոն Մանուկյան, այս խորհրդարանական ընտրություններն ինչո՞վ են տարբերվում նախորդներից:

- Բավականաչափ թատերականացված են: Միշտ եղել է այդ էլեմենտը, բայց հիմա, բացի թատերականից, ուրիշ բան չի մնացել: Իշխանությունները մշակված գործիքներ են կիրառում՝ ընդդիմադիրներ են սարքում, որոնք սկսում են ընդդիմությունից բարձր հայհոյել, ու շփոթվում ես, թե էս ինչ է կատարվում: Սա իշխանական ծրագիր է, որը դեռ հաջողությամբ է իրականացվում: Մյուս կողմից էլ՝ թեպետ ֆորմալ առումով դա իրականացնում են, բայց բոլորը հասկանում են, որ ընդամենը մի քանի ամիս առաջ բարձր պաշտոն զբաղեցրած անձը, որը խոցելի է, հանկարծ հայտնվել է հակառակ բլոկում և կուրծք ծեծելով արդարություն է պահանջում:
Մանրամասն
11/02/2017

Կողմ կլինենք այն կոալիցիաներին, որտեղ առանցքային դերակատարում կունենանք

Կողմ կլինենք այն կոալիցիաներին, որտեղ առանցքային դերակատարում կունենանք
Հարցազրույց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հետ:

- Պարոն Մարգարյան, Շիրակի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելո՞ւ եք:

- Այո, կառաջադրվեմ: Ես այդ տարածքում բոլոր ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրվել եմ: 2012թ. խորհրդարանական ընտրություններին մոտ 10 հազար ձայն եմ ստացել, որն ընդհանուրի մոտ 40 տոկոսն էր: Որոշել ենք, որ ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվեն կուսակցության տարածքային կառույցների համակարգողները:

- ՕԵԿ-ի որոշումը վերջնակա՞ն է՝ միայնակ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, թե՞ այլ ուժերի հետո քննարկումներ վարում եք:

- Նախ՝ «Հայկական վերածնունդը» բավական լայն դաշինք է, բայց նաև կան քննարկումներ առանձին անհատների ու կուսակցությունների հետ: Բայց ես ձեռնպահ կմնամ այդ հարցին պատասխանելուց, որովհետև ասում են՝ երբեք մի ասա երբեք: Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, քանի որ տարբեր հանգուցալուծումներ են հնարավոր:
Մանրամասն
04/02/2017

Դեռ հայտնի չէ, թե ով կգլխավորի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը

Դեռ հայտնի չէ, թե ով կգլխավորի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը
Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը Հանրապետական խմբակցության անդամ Սամվել Նիկոյանն է:

- Պարոն Նիկոյան, փաստորեն Հանրապետական կուսակցությունը չի կարող վարչապետ Կարեն Կարապետյանին ընդգրկել համամասնական ցուցակում, քանի որ նա վերջին չորս տարիներին մշտապես Հայաստանում չի բնակվել:

- Մեր ցուցակը կազմվելու է այնպես, որ որևէ խնդիր չառաջացնի: Մենք սրբորեն պահպանելու ենք մեր Սահմանադրության և օրենքների պահանջները: Նախկինում եղել են դեպքեր, երբ որևէ պաշտոնի համար ներկայացված թեկնածուի փաստաթղթերի իսկության նկատմամբ հանրության մեջ կասկած է առաջացել: Կարծում եմ՝ մենք այդ ճանապարհով չենք գնա:
Մանրամասն
16/01/2017
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter