Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Նոր խորհրդարանն ընտրեց ղեկավար կազմ

Նոր խորհրդարանն ընտրեց ղեկավար կազմ
6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը տևեց 3 օր: 3 օր շարունակ պատգամավորները ընտրում էին՝ Ազգային ժողովի նախագահ, փոխնախագահներ, մշտական հանձնաժողովների ղեկավարներ: Նորընտիր պատգամավորները այս 3 օրվա ընթացքում ընդհանուր առմամբ 14 ընտրություն կատարեցին: Խորհրդարանի ղեկավար մարմինների՝ նախապես հայտարարված անուններին այլընտրանք ներկայացրեց միայն «Ելք» դաշինքի խմբակցությունը, բայց ինչպես և սպասվում էր, խորհրդարանական մեծամասնությունը, նաև որպեs ընդդիմություն հանդես եկող «Ծառուկյան» դաշինքը, ընդդիմադիր «Ելքի» այլընտրանքը մերժեցին:

Նոր խորհրդարանի նոր ղեկավարի պաշտոնում ընտրվեց ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը: Նրան կողմ էին քվեարկել 88, դեմ՝ 12 պատգամավոր: 12 դեմ քվեարկածները կողմ էին քվեարկել «Ելքի» թեկնածու Էդմոն Մարուքյանին: Արա Բաբլոյանը իր նախորդի՝ 5-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի տարեկիցն է: 2014թվականին Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահ էր ընտրվել շատ ավելի՝ 106 կողմ ձայնով, դեմ էին քվեարկել ընդամենը 3-ը:
Մանրամասն
22/05/2017

6-րդ գումարման ԱԺ-ն սկսեց իր աշխատանքը

6-րդ գումարման ԱԺ-ն սկսեց իր աշխատանքը
Մարուքյանը Բաբլոյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում ուրիշի փոխարեն քվեարկելու պատգամավորական ավանդույթին: Ա.Բաբլոյանը պատասխանեց, որ ինքը նախկինում թեև քվեարկել է գործընկերոջ փոխարեն, բայց հետո գիտակցել է իր սխալն ու ներողություն խնդրել: Հիմա արդեն դեմ է նման երևույթներին ու ամեն ինչ անելու է, որ դրանք չկրկնվեն: Մինչ այդ, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է վարվելու «չարաճճի» պատգամավորների հետ, Բաբլոյանն այսպես էր պատասխանել. «Ես մանկաբույժ եմ և կարող եմ երեխաների հետ հաճույքով աշխատել է: Ամոթանք կտամ, եթե պատգամավորները բացակայեն եւ կեղծ տեղեկանք բերեն»:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ին հորդորեց ընտրել Էդմոն Մարուքյանին՝ այդպիսով տարբերվելով Ադրբեջանից, որտեղ անհնար է պատկերացնել, որ քաղաքական փոքրամասնության ներկայացուցիչը կարող է ընտրվել ԱԺ նախագահ: Նրա խոսքով՝ այդ քայլով նաև հնարավոր կլինի հավասարակշռել քաղաքական մեծամասնության և փոքրամասնության հնարավորությունները: 

Խորհրդարանական մեծամասնությունը Փաշինյանի հորդորով չառաջնորդվեց. փակ, գաղտնի քվեարկությամբ ձայների 88 կողմ, 12 դեմ հարաբերակցությամբ ԱԺ նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը:
Մանրամասն
18/05/2017

6-րդ գումարում. ով ով է նոր խորհրդարանում

6-րդ գումարում. ով ով է նոր խորհրդարանում
Նոր՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի 4 խմբակցություններում պատգամավորական գործունեությամբ կզբաղվեն 10 տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ՝ ՀՀԿ-ից մինչ ՀՀՇ: Խորհրդարանի միակ ՀՀՇ-ականը, եթե մանդատից չհրաժարվի, Արարատ Զուրաբյանն է: Նախկինում նա Կենտրոնի թաղապետն էր: 6-րդ գումարման խորհրդարանում կլինեն նաև մեկ նախկին քաղաքապետ՝ Վարդան Ղուկասյանը, երկու նախկին մարզպետ՝ Սերգեյ Բագրատյանն ու Ռոմիկ Մանուկյանը: 
Խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորը «ամենատարեց» կուսակցության՝ Դաշնակցության խմբակցությունում է՝ Սուրեն Մանուկյանը: Ամենատարեց պատգամավորը ազգությամբ քուրդ է՝ Կնյազ Հասանովը. նոր գումարման առաջին նիստը հենց նա է վարելու: 

Նոր խորհրդարանում օրենսդրական գործունեությամբ են զբաղվելու երկու նախկին վարչապետ՝ ամենամեծ կառավարող և ամենափոքր ընդդիմադիր խմբակցություններում. Խոսրով Հարությունյանը՝ ՀՀԿ-ում և Արամ Սարգսյանը՝ «Ելք»-ում:
Մանրամասն
15/05/2017

6-րդ գումարման Ազգային ժողովի «ջենտլմեները»

6-րդ գումարման Ազգային ժողովի «ջենտլմեները»
Մայիսի 18-ին կհրավիրվի 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Նոր խորհրդարանի կազմը հայտնի է, բայց վերջնական չէ: Փոփոխություններ հնարավոր են հատկապես «Ծառուկյան» դաշինքում: Չի բացառվում, որ դաշինքի պատգամավորներից մի քանիսը մանդատը վայր դնելու մասին հայտարարություններ անեն հենց առաջին նիստի ընթացքում:
Մանրամասն
10/05/2017

6-րդ գումարման Ազգային ժողով. պատկերը հստականում է

6-րդ գումարման Ազգային ժողով. պատկերը հստականում է
Մայիսի 18-ին հրավիրվելու է Ազգային ժողովի 6-րդ գումարման առաջին նիստը: Նիստի օրվա մասին ԿԸՀ նախագահը խոսեց անցած շաբաթ, իսկ նոր խորհրդարանում մանդատներից հրաժարված պատգամաավոորների անունները հայտնի դարձան մայիսի 2-ին՝ ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից ուղիղ 1 ամիս անց: Մինչ այս պահը՝ վերջնականապես հստակեցված ու հրապարակված էին միայն «Ելք» դաշինքի խմբակցության 9 պատգամավորների անունները: «Ելքը», մինչև ընտրությունները, հստակ հայտարարել էր նաև որպես ընդդիմություն հանդես գալու իր դիրքորոշման մասին: Նոր խորհրդարանում այս ուժը, նաև «Ծառուկյան» դաշինքը կարող են արդեն այս մասին չհայտարարել. օրենքը այլևս չի պահանջում:
Մանրամասն
03/05/2017

Լևոն Զուրաբյանը և Տիգրան Մուկուչյանը՝ ՍԴ-ում

Լևոն Զուրաբյանը և Տիգրան Մուկուչյանը՝ ՍԴ-ում
Բարձր դատարանը քննում է Կոնգրես-ՀԺԿ-ի դիմումը՝ ապրիլի 2-ի ընտրությունների վերաբերյալ

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ-ի ընդունած որոշումը անվավեր ճանաչելու մասին «Կոնգրես- ՀԺԿ» դաշինքի դիմումը Սահմանադրական դատարանում ներկայացրեցին փաստաբաններ Տիգրան Եգորյանն ու Վահե Գրիգորյանը, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: Մինչև ՍԴ-ում հարցի քննարկումը, նաև դրան համընթաց՝ ՀԱԿ ներկայացուցիչները լրատվամիջոցներին հայտնել էին, որ իրենք Սահմանադրական դատարանի անաչառությանը չեն հավատում և չունեն ակնկալիք, թե ՍԴ-ն կարող է անվավեր ճանաչել ԿԸՀ-ի որոշումը. նրանք ՍԴ են դիմել ընտրակեղծիքների մասին ի լուր աշխարհի բարձրաձայնելու նպատակով և, թերեւս՝ սովորույթի ուժով:
Մանրամասն
25/04/2017

ՍԴ-ն ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը կքննի ապրիլի 25-ին

ՍԴ-ն ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը կքննի ապրիլի 25-ին
Սահմանադրական դատարանը քննության է վերցրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017թ. ապրիլի 9-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշումը վիճարկելու մասին «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումը: Այն ներկայացվել է վերջնաժամկետի ավարտից 15 րոպե առաջ՝ ապրիլի 14-ին, ժամը 17.45-ին: ՍԴ-ն քննությունը կսկսի ապրիլի 25-ին, որոշում կկայացնի մինչև ապրիլի 29-ը, քանի որ քննության համար օրենսդրությամբ նախատեսված ժամկետը դիմումի մուտքագրումից հետո 15 օր է: 

Մինչև քննությունը դատարանը պետական տարբեր մարմիններից՝ ՀՀ դատախազությունից, Դատական դեպարտամենտից, Հատուկ քննչական ծառայությունից, Քննչական կոմիտեից և Ոստիկանությունից պահանջել է ներկայացնել ԱԺ ընտրություններին առնչվող իրավախախտումների, քննվող գործերի, դատական նիստերի վերաբերյալ ունեցած ողջ տեղեկատվությունը: 

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը ներկայացնելու է «Իրավունքի Եվրոպա միավորման» և ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, որպես պատասխանող կողմ հանդես է գալու ԿԸՀ-ն: 
Մանրամասն
23/04/2017

Ապրիլի 2-ի ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփված են

Ապրիլի 2-ի ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփված են
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 9-ին ամփոփեց 2017թ. ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Ընտրություններին մասնակցած 9 ուժերից 6-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված կլինեն միայն 4-ը՝ Հանրապետական և «Դաշնակցություն» կուսակցությունները, «Ելք» և «Ծառուկյան» դաշինքները: ՀՀԿ-ն ստացել է ձայների 49,12 %-ը (770 հազար 441 քվե): Երկրորդը «Ծառուկյան» դաշինքն է՝ ձայների 27,32 %-ով կամ մոտ 429 հազար քվեով: Երրորդը «Ելք»-ն է՝ 7,78 %, 122 հազար ձայն: Խորհրդարան անցած, բայց ամենաքիչ ձայներ ստացած ուժը ՀՅԴ-ն է՝ 6,57 %-ը կամ 103 հազար քվե: Ընդ որում, թե ՀՀԿ-ն, թե ՀՅԴ-ն 2012թ. խորհրդարանական ընտրությունների համեմատ ավելի շատ ձայն են ստացել: ՀՀԿ-ն 2012թ. ստացել էր 664 հազար, իսկ ՀՅԴ-ն 85 հազար ձայն:
Մանրամասն
10/04/2017

Ընտրական գործընթացը քաղաքական չէ. քուչի մակարդակ է

Ընտրական գործընթացը քաղաքական չէ. քուչի մակարդակ է
Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնելիս՝ իշխանությունները, մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ խորհրդարանական կառավարման համակարգի ներդրումը կնպաստի կուսակցությունների և քաղաքական դաշտի կայացմանը: Այս ընտրությունները այդ համակարգին անցնելու առաջին քայլն է: Մեր զրուցակիցները, սակայն, կարծում են, որ ավարտին մոտեցող նախընտրական քարոզարշավը պակաս քաղաքական էր և պակաս բովանդակային: Ըստ Արմեն Բաղդասարյանի՝ գործընթացը կենցաղային է, քանի որ ընտրողները կուսակցությունների ու թեկնածուների հետ հանդիպումներում հիմնականում հենց կենցաղային հարցեր են բարձրացրել: Տարածքային ցուցակները հետին պլան են մղել կուսակցություններին, և ընտրությունների ժամանակ ավելի ազդեցիկ են դարձել թեկնածուների հնարավորությունները, թաղային հեղինակությունների, ծանոթ-բարեկամների ինստիտուտը:
Մանրամասն
29/03/2017

Պոպուլիզմից ռոմանտիզմ. նախընտրական ծրագրերի ընդհանրությունները

Պոպուլիզմից ռոմանտիզմ. նախընտրական ծրագրերի ընդհանրությունները
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ծրագրերը պայմանականորեն կարող ենք բաժանել երեք խմբի՝ պոպուլիստական, դեկլարատիվ և «ռոմանտիկ»: 

Առաջին խմբում «Հայկական վերածնունդ» կուսակցության, «Ծառուկյան» դաշիքի և մասամբ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ծրագրերն են: Դրանց բնորոշ են ընդհանուր սոցիալական ուղղվածությունը, առանց նորարարկան մտքի՝ ստանդարտ առաջարկները, սոցիալական առաջնային հիմնահարցերի լուծման շռայլ խոստումներն ու անիրատեսական ցուցանիշները: «Ծառուկյան» դաշինքի և ՀՎԿ-ի ծրագրերում բազմաթիվ խոստումներ կան, որոնք բյուջետային լրացուցիչ միջոցներ են պահանջում: Սակայն ծրագրերից հնարավոր չէ անգամ մոտավոր պատկերացում կազմել, թե որոնք են նման միջոցների աղբյուրները, ինչ լրացուցիչ ռեսուրսների են ապավինում դրանց հեղինակները: Դրանք առավելապես հիմնված են ընտրողների սոցիալական ծանր վիճակի, ակնկալիքների շահագործման ու մանիպուլյացման վրա:
Մանրամասն
26/03/2017
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter