Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Եվրասիական կողմնորոշումը նախընտրական ծրագրերում

Եվրասիական կողմնորոշումը նախընտրական ծրագրերում
ՀՀ Ազգային ժողովը 2014թ. դեկտեմբերի 4-ին ձայների 103 «կողմ», 7 «դեմ» և 1 «ձեռնպահ» հարաբերակցությամբ վավերացրեց «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» հոկտեմբերի 10-ին՝ Մինսկում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված պայմանագիրը: Խորհրդարանական 6 խմբակցություններից 5-ը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն, կողմ քվեարկեցին պայմանագրին, դեմ արտահայտված միակ քաղաքական ուժը «Ժառանգությունն» էր:

ParliamentMonitoring.am-ը թերթել է քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը՝ փորձելով հասկանալ, թե քվեարկությամբ արտահայտված դիրքորոշումները որքանով են համընկնում նախընտրական ծրագրերում տեղ գտած մոտեցումների հետ: 
Մանրամասն
16/01/2015

Մաքսային կարգավորումների փաթեթն ընդունվեց բոյկոտի պայմաններում

Մաքսային կարգավորումների փաթեթն ընդունվեց բոյկոտի պայմաններում
Ազգային ժողովը դեկտեմբերի 17-ին ձայների 71 «կողմ», 5 «դեմ» հարաբերակցությամբ, երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Մաքսային կարգավորման մասին» և «ՀՀ և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» օրինագծերը՝ հարակից նախագծերով, որոնք փոփոխություններ են առաջարկում «Ավելացված արժեքի հարկի մասին» ու «Ակցիզային հարկի մասին» օրենքներում: Փաթեթի երկու նախագծերը մայր օրենքներ են՝ յուրաքանչյուրը մի քանի հարյուր էջ ծավալով, երկու հարյուրից ավելի հոդվածներով:

Օրենսդրական փաթեթն ընդունվեց հատուկ կարգով. երկրորդ և երրորդ ընթերցումները կազմակերպվեցին 24-ժամյա ռեժիմով: Դեմ քվեարկեցին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ու Թևան Պողոսյանը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև՝ անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանն ու Էդմոն Մարուքյանը: 
Մանրամասն
19/12/2014

Ավանդույթի ուժով, անդամակցության պահանջով

Ավանդույթի ուժով, անդամակցության պահանջով
ԱԺ նախագահի որոշմամբ դեկտեմբերի 15-ին խորհրդարանն արտահերթ նստաշրջան կհրավիրի: Նախաձեռնությունը գործադիրինն է, առաջարկվող օրակարգը նույնպես: Խորհրդարանի քննարկմանն է սպասում 3 տասնյակ հարց` 8 միջազգային համաձայնագիր, 22 օրենսդրական փաթեթ, որոնք փոփոխություն ու լրացում են առաջարկում ավելի քան 60 օրենքներում: Նախագծերի մեծ մասը կառավարությունն անհետաձգելի է համարել, ինչը նշանակում է, որ օրենսդրական փաթեթները կքվեարկվեն մի քանի ընթերցումներով: Օրակարգում նաև այլ հարցեր են, բայց առանցքայինը ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված օրենսդրական փոփոխություններն են:
Մանրամասն
13/12/2014

Կրկին «Կարսը», կրկին առանց կրակոցի

Կրկին «Կարսը», կրկին առանց կրակոցի
«Նորից ուրվական ա շրջում դահլիճում»,- ԱԺ- ում ԵՏՄ Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկման երկրորդ օրը հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ տեսնելով թռուցիկներ բաժանող Զարուհի Փոստանջյանին։ Այնինչ՝ ուրվականը, որ շրջում էր աշնանային նստաշրջանի վերջին քառօրյայի ընթացքում, ազգային նվաստացման, ինքնահարգանքի ոչնչացման, ստրկամտության հաղթանակի ուրվականն էր։ Դեկտեմբերի 4- ին ԱԺ 103 պատգամավոր խորին ակնածանքով նայում էր դեպի Մոսկվա, Կրեմլ, փորձում տեսանելի լինել հարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչին։ Նրանց մի մասը մեծ խոնարհումով ազդարարում էր, որ հավատարիմ է Նորին Մեծությանը, իսկ մյուս մասն էլ՝ ազդարարում, որ իրենք եւս կարող են նույն հավատարմությամբ ծայառել, եթե Հայաստանի սատրապության ղեկը Նորին Մեծությունն իրենց վստահի։
Մանրամասն
07/12/2014

Ալ. Արզումանյան. ԵՏՄ-ն փլուզվելու է

Ալ. Արզումանյան.  ԵՏՄ-ն փլուզվելու է
Հարցազրույց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հետ:

-ԵՏՄ համաձայնագիրը ընդունվեց ԱԺ 6 խմբակցություններից 5-ի կողմ քվեարկություններով: Նրանց ելույթներում Ձեր կարծիքով չկայի՞ն Հայաստանի անդամակցությունը հիմնավորող բավարար փաստարկներ: 

 -Իսկ ի՞նչ էին ասում նրանք: Իշխանությունն օրինակ էր բերում Ուկրաինան, ասում էր՝ նայեք, թե ինչ արեց Ռուսաստանը, և եթե մենք չանդամակցենք ԵՏՄ-ին, մեզ հետ էլ նույնը կանեն: Սա համոզիչ արգումենտ է, բայց դրանով իսկ հաստատում էին, որ Ռուսաստանը անկանխատեսելի ու սպառնացող երկիր է: Ուրեմն՝ պետք էր խիզախություն ասելու, որ ճար չունենք, սա պարտադրանք է, եկեք միասին մտածենք, թե ոնց դուրս գանք այս վիճակից: Սա ավելի ազնիվ կլիներ: Իսկ ոչ իշխանական ուժերի մոտ իշխում է այն մտայնությունը, որ ոչ թե պետք է գաղափարներով հասարակությանը համոզել ու հասնել իշխանափոխության, այլ պետք է սիրաշահել մեր ստրատեգիական մեծ եղբորը, որպեսզի նա որոշի, թե ում ումով պետք է փոխարինի Հայաստանում: 
Մանրամասն
06/12/2014

Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը

Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը
Հայաստանի Ազգային ժողովը եռօրյա քննարկումից հետո դեկտեմբերի 4-ին ձայների 103 «կողմ», 7 «դեմ» և 1 «ձեռնպահ» հարաբերակցությամբ վավերացրեց 2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում «Հայաստանի հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը: Դեմ քվեարկեցին «Ժառանգություն» խմբակցության անդամները, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անկախ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Խաչատուր Քոքոբելյանը: Միակ «ձեռնպահ»-ը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էր: ԱԺ 6 խմբակցություններից 5-ը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն,  «կողմ» քվեարկեցին պայմանագրին
Մանրամասն
04/12/2014

Քաղաքական կողմնորոշում՝ առանց քաղաքական քննարկումների

Քաղաքական կողմնորոշում՝ առանց քաղաքական քննարկումների

Կամ կմիանա՞ Հայաստանը «սառը պատերազմին»


Այս շաբաթ Ազգային ժողովը պետք է որոշի՝ մասնակցո՞ւմ է արդյոք Հայաստանը նոր սկսվող «սառը պատերազմին», թե՞ ոչ։ «Ես չեմ կարծում, որ մենք արդեն «սառը պատերազմի» մեջ ենք, այնպիսին, ինչպիսին էր մինչեւ 1989 թ.։ Սակայն մենք կարող ենք ունենալ «սառը պատերազմ», ուստի այժմ պետք է բոլոր միջոցները կիրառել ուկրաինական ճգնաժամը կարգավորելու համար»,- նոյեմբերի 29- ին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։ Սակայն արդեն տեսնում ենք, որ ուկրաինական ճգնաժամը վերածվում է երկարատեւ հակամարտության եւ այստեղ չեն պատրաստվում նահանջել ոչ Մոսկվան ու ոչ էլ Կիեւը, ոչ ռուսները ու ոչ էլ ուկրաինացիները, ոչ Ռուսաստանն իր սատելիտներով ու ոչ էլ՝ Արեւմուտքը։

Մանրամասն
30/11/2014

Համեստ և ոչ համարձակ բյուջե

Համեստ և ոչ համարձակ բյուջե
Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն է: 

- 2015թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասաց, թե հաշվարկներ են կատարվում, և նոյեմբերի վերջին միայն պարզ կդառնա, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության, բյուջեի կատարման վրա: Հնարավոր համարո՞ւմ եք, որ 2015թ. բյուջեի նախագծի վերջնական տարբերակում այդ ազդեցության ֆինանսական հաշվարկներն արդեն ներառված լինեն:

- Կարծում եմ՝ որոշ ճշգրտումներ կարող են լինել, բայց ամբողջությամբ` ոչ, որովհետև ԵՏՄ անդամակցության տնտեսական ազդեցության գնահատումը ոչ միայն բարդ է ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում, այլև շատ դրույթներ, նորմեր դեռ պետք է գործադրվեն, որպեսզի այդ ազդեցությունը երևա: Ակնկալվող արդյունքներից առայժմ գնահատվել են միայն մաքսային բյուջեից հնարավոր հավելյալ մուտքերը՝ մոտ 150-200 մլն դոլար:
Մանրամասն
16/11/2014

ԵՏՄ-ում Ռուսաստանը չի դառնում Հայաստանի հայրիկը, իսկ Ղազախստանը՝ մայրիկը

ԵՏՄ-ում Ռուսաստանը չի դառնում Հայաստանի հայրիկը, իսկ Ղազախստանը՝ մայրիկը
ParliamentMonitoring.am-ի զրուցակիցը ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն է:

- Պարոն Սաֆարյան, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելն ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության զարգացման, բյուջեի կատարման վրա:

- Իրավական տեսանկյունից համաձայնագիրը պետք է վավերացվի, որ կարողանանք գնահատականներ տալ: Առանց այդ հիմքի՝ չենք կարող բյուջեի մեջ հաշվարկներ ներառել: Բայց այդ հաշվարկները կատարվում են, և կարծում եմ, որ առավելագույնը մեկ ամսվա ընթացքում դրանք կներկայացվեն:
Մանրամասն
05/11/2014

Կիսելյովի հետքերով, եւ ոչ միայն

Կիսելյովի հետքերով, եւ ոչ միայն
Արդեն հայտնի է, որ նոյեմբերի 17-ին Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարելու՝ քննարկելու համար ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին համաձայանագիրը: Ու այս իրադարձությանն ընդառաջ՝ խորհրդարանում ավելի են  հաճախակիացել հայ-ռուսական ձևաչափով անցկացվող միջոցառումները: Շատերիս հիշողության մեջ դեռ թարմ են  ռուս հաղորդավար Դմիտրի Կիսելյովի դատողությունները ռուսերեն չիմացող հայ տաքսիստի մասին, բայց նախորդ շաբաթ պարզվեց, որ ռուսերերնի վատ իմացությունը «ամենալուրջ քննադատությունը» չէ, որ կարելի է լսել այդ հանդիպումների ընթացքում ռուսական կողմի ներկայացուցիչներից: 
Մանրամասն
02/11/2014
1 2
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter