Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ԱԺ ժամանակավոր հանձնաժողովներն ու մեր ժամանակավոր հիշողությունը

ԱԺ ժամանակավոր հանձնաժողովներն ու մեր ժամանակավոր հիշողությունը
Ազգային ժողովի եւս մեկ ժամանակավոր հանձնաժողով, որն ստեղծվել էր եւս մեկ աղմկահարույց գործ ուսումնասիրելու համար, ներկայացրեց իր զեկույցը։ Այս անգամ հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանի ղեկավարած հանձնաժողովն ուսումնասիրում էր ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունը։ Հանձնաժողովը պարզեց, որ ՌԴ-ից ՀՀ ներմուծվող գազի դիմաց կուտակված 305,4 միլիոն դոլար պարտքի ձևավորումն օրինական էր։ 

Մի կողմ թողնենք, իհարկե, թե որքանով է օրինական, երբ գործադիր իշխանությունը թաքցնում է գազի թանկացման փաստը եւ հսկայական պարտք գումարում Հայաստանի համար՝ առանց ներկայացուցչական իշխանության համաձայնության։ Ենթադրենք, որ հանկարծ ժամանակավոր հանձնաժողովը պարզեց, որ պարտքի կուտակումը օրինական չէր, ի՞նչ կլիներ։ Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովների ուսումնասիրությունների ավանդույթը հստակ արձանագրել է, որ դրանք առ ոչինչ են։
Մանրամասն
26/04/2015

Տարբեր նախաձեռնություններ՝ նույն եզրակացության «հետքերով»

Տարբեր նախաձեռնություններ՝ նույն եզրակացության «հետքերով»
Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները որոշել են առանձին նախաձեռնություններով ընթացք տալ գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացություններին: Առայժմ ներկայացվել է որոշման երկու նախագիծ, բայց նախաձեռնությունները, ամենայն հավանականությամբ, այսքանով չեն սահմանափակվի: 

ՀԱԿ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Գազամատակարարման բնագավառում հայտնաբերված չարաշահումների և ՀՀ-ում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող գազի սակագնի իջեցմանն ուղղված միջոցառումների մասին» որոշման նախագիծը:
Մանրամասն
16/04/2015

Գազի սակագինը կարող է նվազել մոտ 25 տոկոսով

Գազի սակագինը կարող է նվազել մոտ 25 տոկոսով
«Իմ հաշվարկներով գազի սակագինը կարող է իջնել մոտ 25 տոկոսով կամ 50 դոլարով»,- ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Եզրակացության քննարկումը սկսվել էր դեռևս նախորդ քառօրյայի ավարտին՝ մարտի 26-ին: Ապրիլի 7-ին մեկնարկած քառօրյայի ընթացքում խորհրդարանը դրա քննարկմանը տրամադրեց ևս 3 օր: Հիշեցնենք՝ հանձնաժողովը ստեղծվել էր 2014թ. փետրվարին, հայ-ռուսական «գազային» համաձայնագրերի վավերացման հետքերով: Նպատակ ուներ ուսումնասիրել ու եզրակացություն ներկայացնել ՌԴ-ից ՀՀ ներմուծվող գազի դիմաց կուտակված 305,4 միլիոն դոլար պարտքի ձևավորման օրինականության և չափի հիմնավորվածության, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ՀՀ 20% բաժնեմասի գնահատման, բնական գազի այլընտրանքային ներկրման, Հայաստանի տարածքով տարանցման հնարավորությունների, ինչպես նաև՝ սակագնի ձևավորման վերաբերյալ: Հանձնաժողովը ձևավորվել էր խորհրդարանական վեց խմբակցությունների 12 անդամներից:
Մանրամասն
10/04/2015

Գազային հանձնաժողովն օրինական է գնահատում 305 մլն դոլար պարտքի ձևավորումը

Գազային հանձնաժողովն օրինական է գնահատում 305 մլն դոլար պարտքի ձևավորումը
««ՀայՌուսգազարդ» ընկերության պարտքի ձևավորումն օրինական է, տնտեսապես հիմնավորված և ունի պայմանագրային հիմք»,- Ազգային ժողովի մարտի 26-ի նիստում հայտարարեց ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ ներկայացնելով հանձնաժողովի զեկույցը:

Հանձնաժողովը ստեղծվել էր 2014թ. փետրվարին, հայ-ռուսական «գազային» համաձայնագրերի վավերացման հետքերով: Նպատակ ուներ ուսումնասիրել ու եզրակացություն ներկայացնել ՌԴ-ից ՀՀ ներմուծվող գազի դիմաց կուտակված 305,4 միլիոն դոլար պարտքի ձևավորման օրինականության և չափի հիմնավորվածության, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ՀՀ 20% բաժնեմասի գնահատման, բնական գազի այլընտրանքային ներկրման, Հայաստանի տարածքով տարանցման հնարավորությունների և այլնի վերաբերյալ: Հիշեցնենք՝ 2013թ. վերջին ՀՀ կառավարությունն այս պարտքի դիմաց ռուսական «Գազպրոմ» ընկերությանը փոխանցեց «ՀայՌուսգազարդ»՝ այժմ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունում ունեցած 20 տոկոս բաժնեմասը: 
Մանրամասն
28/03/2015

Էթիկայի հանձնաժողովը սպասում է դիմումների

Էթիկայի հանձնաժողովը սպասում է դիմումների
Չնայած 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանը արդեն 2 ամիս ընթացքի մեջ է, էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը ոչ մի նիստ դեռ չի գումարել՝ դիմում չունենալու պատճառով: Ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ հանձնաժողովի վերջին նիստը գումարվել է նախորդ նստաշրջանում, հուլիսի 26-ին, այսինքն, այդ նիստը եղել է նախորդ նստաշրջանում գործած էթիկայի հանձնաժողովի վերջին նիստը: Կայքում տեղադրված վերջին նորությունները ևս առնչվում են նախորդ հանձնաժողովին: Դրանք 5-րդ գումարման խորհրդարանի բոլոր նստաշրջանների ընթացքում գործած էթիկայի հանձնաժողովների գործունեության ամփոփումներն են: Տպավորություն է, թե այսօր արդեն հանձնաժողովի նախագահի աթոռին հրաժեշտ տված ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը որոշել է պաշտոնը թողնելուց առաջ մի լավ գործ անել էթիկայի հանձնաժողովի համար՝ ամփոփ ներկայացնելով այն ամենը, ինչ արել է էթիկայի հանձնաժողովը ստեղծման օրվանից՝ 2012 թվականի մայիսի 31-ից մինչև սեպտեմբերի 8-ը՝ նոր հանձնաժողովի կազմավորման օրը:
Մանրամասն
15/10/2014

Ի՞նչ է արել Էթիկայի հանձնաժողովը

Ի՞նչ է արել Էթիկայի հանձնաժողովը

5-րդ գումարման 5-րդ նստաշրջանի ընթացքում ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը հրավիրել է 7 նիստ` քննարկման առարկա ունենալով ընդամենը 3 դիմում. «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ-ների դիմումը` ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի, լրագրողներ Գրիշա Բալասանյանի, Աննա Եղիազարյանի, Սարգիս Խանդանյանի և Հակոբ Կարապետյանի դիմումը` ընդդեմ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի, և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիմումը, որը վերաբերում էր հենց իրեն՝ Փաշինյանին:


Քննարկված 3 դիմումներից միայն 1-ի դեպքում է հանձնաժողովը որոշել, որ պատգամավորը՝ Առաքել Մովսիսյանը, խախտել է էթիկայի նորմերը՝ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով քննարկման մասնակիցների ու դիմողների նկատմամբ: Խոսքը 2013 թվականի դեկտեմբերի 13-ին գազային համաձայնագրերի վավերացման ընթացքում գրանցված հայտնի միջադեպի մասին է, երբ Մովսիսյանը, նկատի ունենալով դահլիճ մտած լրագրողներին, գոռացել էր՝ «էս կապիկներին դուրս արեք ըստուց»:

Մանրամասն
01/07/2014

Ի՞նչ է հայտնաբերել գազային հանձնաժողովը

Ի՞նչ է հայտնաբերել գազային հանձնաժողովը
Հանձնաժողովն իր միջանկյալ զեկույցում մի շարք մտահոգություններ է նշել: Դրանք հիմնականում վերաբերում են գազի սակագնի ձևավորմանը: Օրինակ, «ՀայռուսԳազարդի» աշխատավարձերի գծով ծախսը ավելացել է մոտ 8,9 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է եղել միջին ամսական աշխատավարձը 119 հազար դրամից 227 հազար դրամ բարձրացնելու հանգամանքով: Ինչպես նաև աշխատողների քանակը 4792-ից 5783 դարձնելու կամ մոտ 1000-ով ավելացնելու գործոնով: Հատկապես երկրորդ հանգամանքը հանձնաժողովում լուրջ մտահոգություններ է առաջացրել այն պատճառով, որ Հայաստանում գազիֆիկացումը գրեթե ավարտվել է, և այդ առումով լրացուցիչ աշխատուժ ներգրավելու անհրաժեշտություն, կարծես թե, չկա:
Մանրամասն
23/06/2014

Դեպի կուսակցական մենատիրություն

Դեպի կուսակցական մենատիրություն
Ապրիլի 28-ին ՀՀԿ խմբակցության նախաձեռնությամբ փոփոխություն կատարվեց «ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգի մասին» 2014թ. փետրվարի 3-ի որոշման մեջ. խմբակցության ներկայացուցիչների թիվը 5-ից 7 դարձնելու նպատակով ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամների ընդհանուր թիվը 11-ից հասցվեց 13-ի: 

Որոշման մեջ փոփոխություն կատարելու միակ առիթը և պատճառը ԱԺ նախագահի ընտրությունների կազմակերպումն էր և խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրելու` ՀՀԿ քաղաքական խորհրդի նիստում կայացված որոշման կենսագործումը: Իսկ ԱԺ նախագահի ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունն առաջացել էր ՀՀ վարչապետի պաշտոնում ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի նշանակման արդյունքում:
Մանրամասն
08/05/2014

Հերթական ժամանակավորը

Հերթական ժամանակավորը
Հարցերը, որոնց պատասխանները պիտի գտնի ժամանակավոր հանձնաժողովը, բազմաթիվ են, բայց կարևոր է դրանք չքաղաքականացնելը, ինչից խուսափել, սակայն, չհաջողվեց: Դրանում ակտիվ մասնակցություն ունեցավ կառավարությունը, որը միայն այս հարցին անդրադառնալու համար ԱԺ էր գործուղել բավական ներկայանալի, 3 հոգանոց պատվիրակություն` կազմված տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանից, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից և ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից:
Մանրամասն
25/03/2014

«Գազային» հանձնաժողովն սկսեց աշխատել

«Գազային» հանձնաժողովն սկսեց աշխատել
Հայաստանի գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը մարտի 3-ին անցկացրեց իր անդրանիկ նիստը: Դռնփակ նիստի ընթացքում քննարկվել են կազմակերպչական հարցեր. ընտրվել են հանձնաժողովի նախագահն ու փոխնախագահը, որոշվել է, թե ինչպես է աշխատելու հանձնաժողովը: 

Հիշեցնենք՝ հանձնաժողովն ունի 10 անդամ. հինգը կոալիցիոն խմբակցություններից են, հինգը՝ ոչ իշխանական խմբակցություններից: Ինչպես և սպասվում էր, հանձնաժողովի նախագահ է ընտրվել Դավիթ Հարությունյանը, փոխնախագահ՝ Միքայել Մելքումյանը:
Մանրամասն
03/03/2014
1 2 3
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter