Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

«Ժառանգությունն» իր սխալներից դասեր է քաղել

«Ժառանգությունն» իր սխալներից դասեր է քաղել
Parliamentmonitoring.am-ը ԱԺ խմբակցությունների հետ ամփոփում է 9-րդ նստաշրջանի արդյունքները: Մեր զրուցակիցը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է:

- Տիկին Փոստանջյան, ավարտված նստաշրջանն ըստ էության նախավերջինն էր այս խորհրդարանի համար: Ինչպե՞ս եք ամփոփում այն, ո՞ր իրադարձություններն եք կարևորում:

- Առանցքայինը ապրիլյան պատերազմն էր: Այն ցույց տվեց, որ խնդիր ունենք քաղաքական ողջ համակարգում: Պատերազմը հենց այնպես չեղավ՝ բաց հայտարարություններ արվեցին, թե 80-ականների զենքով ենք պաշտպանվում: Մինչդեռ վերջին օրերին, երբ ԱԺ-ում քննարկվում էր Ռուսաստանի հետ միավորված հակաօդային պաշտպանական համակարգ ստեղծելու նախագիծը, ասում էին, թե ՀԱՊԿ-ը մեզ հնարավորություն է տվել ունենալ ժամանակակից սպառազինություն, Ռուսաստանից մատչելի գնով զենք գնելու հնարավորություն: Բայց պարզվում է, մենք ոչինչ չունենք, դարձել ենք արբանյակ պետություն, որը չունի այլընտրանքներից օգտվելու որևէ հնարավորություն: 
Մանրամասն
08/07/2016

Օբաման ինչ անի, իր համար է անելու

Օբաման ինչ անի, իր համար է անելու
Հարցազրույց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հետ:

-Ակնհայտ է, որ ցեղասպանության 100-րդ տարելիցի ալիքով մի մեծ ալիք է բարձրացել նաև աշխարում: Ո՞ւմ շնորհիվ եղավ դա. սփյուռքի՞, իշխանությունների ճիշտ դիվանագիտությա՞ն, թե՞ միայն 100-ամյակն արդեն իսկ բավարար առիթ է:

-Սա միասնական աշխատանքի արդյունքն է: Դիվանագետները իրենց բաժինն ունեն,ԱԺ-ն՝ իրենը, Սփյուռքը, Հայ դատի լոբբիստական աշխատանքը՝ իրենը: Այն երկրները, որոնք բանաձևեր են ընդունել, իրենցը: Ի վերջո. բոլոր պետություններն են ուզում, որ աշխարհում բարիդրացիական հարաբերություններ լինեն, անվտանգություն լինի: Արդյունքը մասերի պետք չէ բաժանել: Մեր արևմտյան աստղերն էլ, որ եկան, իրենց հերթին PR արեցին: Ինձ չի հետաքրքրում, թե ով է ավելի մեծ գործ արել՝ նա՝ իր գալով, թե՞ մարդը, ով ասել է՝ արի, լավ կլինի: Փաստ է, որ տարիների հետևողական աշխատանքը արդյունք տալիս է, ու աշխարհն էլ ընդառաջ է գալիս մեզ: 


Մանրամասն
22/04/2015

Նախագահի ելույթը սադրեց իրավիճակը

Նախագահի ելույթը սադրեց իրավիճակը
Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն է:

- Պարոն Հակոբյան, ի՞նչ է սպասվում փետրվարի 20-ին, գործողությունների ի՞նչ ծրագիր ունի ոչ իշխանական եռյակը:

- Մեր ծրագրերի մասին կխոսենք փետրվարի 20-ին, բայց դա չի նշանակում, որ ծրագիր չունենք: Այն պետք է խմբագրվի, որովհետև մեզ համար անսպասելի էր, որ իշխանությունների կողմից այսպիսի սադրիչ քայլ կձեռնարկվի ոչ միայն ոչ իշխանական ուժերի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, այլև՝ ընդհանրապես պետության նկատմամբ: Մեր ծրագրերը որոշակիորեն խմբագրվում են, և փետրվարի 20-ին մենք ավելի մանրամասն կխոսենք այդ մասին:
Մանրամասն
17/02/2015

Բոյկոտի ուրվականը խորհրդարանում

Բոյկոտի ուրվականը խորհրդարանում
Բոյկոտը հայրենի խորհրդարանում սովորական երևույթ է: Նախադեպը վկայում է, որ ԱԺ նիստերը բոյկոտելու նախաձեռնությամբ առավելապես հանդես է գալիս խորհրդարանի մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ հույսով, որ դրա արդյունքում կխաթարվի խորհրդարանի բնականոն աշխատանքը: Այդպես վարվեց, օրինակ, «Արդարություն» դաշինքը՝ 2004 թվականին: Այս գումարման Ազգային ժողովում մեծությամբ երկրորդը ԲՀԿ-ն է: Խմբակցությունը պատրաստվում է բոյկոտել առաջիկա քառօրյան, թեպետ սեփական փորձով գիտի, որ նույնիսկ ոչ իշխանական բոլոր խմբակցությունների միասնական բոյկոտից ԱԺ աշխատանքը չի խաթարվելու, Արտակ Խաչատրյանի հետ կապված միջադեպի մեղավորները չեն բացահայտվելու: 
Մանրամասն
10/02/2015

Եռյակը ղեկավարների մակարդակով պետք է վերացնի թյուրիմացությունները

Եռյակը ղեկավարների մակարդակով պետք է վերացնի թյուրիմացությունները
Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն է:

- Պարոն Հակոբյան, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը անհրաժեշտ համարեց, որ խորհրդարանական ուժերը ժողովրդի առջև հուշագիր ստորագրեն, որի մեջ կնշեն իրենց նպատակը, այդ նպատակը իրականացնելու միջոցներն ու որոշումներ կայացնելու մեխանիզմները: Նա հայտարարեց, թե ոչ իշխանական եռյակը պետք է հրապարակային գործի, դուրս գա միջանցքներից ու ժողովրդի հետ դեմ առ դեմ լինի: Այս առումով խնդիրներ կա՞ն եռյակում:

- Րաֆֆի Հովհաննիսյանը խոսում է հրապարակային, թափանցիկ գործունեության մասին: Եվ նրանք, ովքեր ծանոթ են նրա գործելաոճին, կհասկանան, որ նա, իսկապես, անկեղծորեն գտնում է, որ պետք է ապահովել թափանցիկություն, որպեսզի ոչ միայն ներսում նստածներն իմանան, թե ինչի մասին է խոսքը, այլև` հասարակության այն հատվածը, որն ընդառաջում, օգնում է եռյակին:
Մանրամասն
03/12/2014

Հաշվետվողականությո՞ւն, թե՞ պարսավանքի հնարավորություն

Հաշվետվողականությո՞ւն, թե՞ պարսավանքի հնարավորություն
Յուրաքանչյուր նստաշրջանի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում պատգամավորն իր գործունեության վերաբերյալ պետք է հանդես գա գրավոր հաշվետվությամբ: Նման օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Իսկ նախագիծը նոյեմբերի 7-ին քննարկվում էր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: 

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում առաջարկող օրինագծի համաձայն` պատգամավորի հաշվետվությունը պետք է ներառի «տեղեկատվություն նստաշրջանի ընթացքում հեղինակած օրենսդրական նախաձեռնությունների, ՀՀ կառավարությանը գրավոր եւ բանավոր հարցերով դիմելու, լիագումար եւ մշտական հանձնաժողովների նիստերում օրինագծերի քննարկման ժամանակ ունեցած ելույթների, խորհրդարանական լսումներում ունեցած ելույթների, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների ու պաշտոնատար անձանց հետ ունեցած հանդիպումների, քաղաքացիներից ստացված նամակների եւ դրանց պատասխանների, քաղաքացիների ընդունելությունների, գործուղումների, ԱԺ հայտարարությունների ժամին հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ»: Հաշվետվությունն, ըստ նախագծի, պետք է հրապարակվի ԱԺ կայքում:
Մանրամասն
09/11/2014

Զ. Փոստանջյան. Գալուստ Սահակյանը գրաքննի՞չ է

Զ. Փոստանջյան. Գալուստ Սահակյանը գրաքննի՞չ է
Հարցազրույց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ: 

-Երբ հայտնի դարձավ, թե Դուք Սուրեն Խաչատրյանին վերաբերող նախագիծ եք հեղինակել (վերնագիրը՝ «ՀՀ ԱԺ հայտարարությունը ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին նշանակված բանդիտի որակավորում ունեցող անձի՝ Սուրիկ Խաչատրյանի (հանրությանը առավել հայտնի Լիսկա մականվամբ) մասին»), անմիջապես հետևեցին խոսակցությունները, թե ուզում եք շոու սարքել: Չկա՞ սրա մեջ ճշմարտության մաս, եթե նկատի ունենանք, որ հայտարարության նախագիծը, ՀՀԿ-ն, միևնույն է, թույլ չի տա, որ քննարկվի և ընդունվի:


-Ինչպե՞ս կարող է քաղաքական մարմնի կողմից գնահատական տալը շոու համարվել: ՀՀԿ-ն, որի անդամ է Սուրեն Խաչատրյանը, որպես իշխող կուսակցություն չի տվել քաղաքական գնահատական: Այս հայտարարությունը հենց այդ գնահատականը տալու միտումն ունի: Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե մի քանի անգամ դատապարտված անձի վերաբերյալ քննարկումը շոու է, դա իրենց խնդիրն է: Ավելին, այդ նրանք են հանցագործին մարզպետ նշանակելով շոու անում երկրում: 
Մանրամասն
12/10/2014

Օրենքները համապատասխանեցվում են խորհրդարանի այսօրվա «կոնտինգենտին»

Օրենքները համապատասխանեցվում են  խորհրդարանի այսօրվա «կոնտինգենտին»

Parliamentmonitoring-ի զրույցակիցը նախագծի հեղինակ Ռուբեն Հակոբյանն է: :


- Պարոն Հակոբյան, ո՞րն էր Ձեր ներկայացրած նախագծի նպատակը:


- Մեր պառլամենտը պրոֆեսիոնալ է, և ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորները պետք է զբաղվեն միայն պատգամավորական գործունեությամբ: Բայց, ցավոք, խորհրդարանում ստեղծված պայմաններն այնպիսիսն են, որ պատգամավորներին լիարժեք հանգստի հնարավորություն է տրված, իսկ օրենսդրական նախաձեռնությունների 95 տոկոսը ներկայացվում է կառավարության կողմից: Այսինքն, պառլամենտն իր առաքելությունը չի կատարում, իսկ օրենքներն ու նախագծերը համապատասխանեցվում են այսօրվա խորհրդարանի «կոնտինգենտին»: Մեր նախաձեռնությունը նպատակ ուներ պառլամենտի աշխատանքն ավելի դինամիկ ու  պրոֆեսիոնալ հիմքերի վրա դնելու հնարավորություն ստեղծել:

Մանրամասն
01/10/2014

Ոչ իշխանական ուժերին հաջողվել է օրակարգ թելադրել

Ոչ իշխանական ուժերին հաջողվել է օրակարգ թելադրել
Հարցազրույց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի հետ:

-Պարոն Պողոսյան, ի՞նչն եք կարևորում կամ առանձնացնում Ազգային ժողովի գարնանային նստաշրջանից:

-Հավանաբար պետք է նշել այն, որ առաջին անգամ երեք ընդդիմադիր և մեկ այլընտրանքային ուժերին, հետո ՕԵԿ-ին հաջողվեց օրակարգ թելադրելու մի քանի փորձ կատարել: Երբ իշխանությունների բերած օրակարգն ամբողջովին կանգնում էր, և մենք կարողանում էինք մեր հարցերն առաջ քաշել: Այդպիսով, խորհրդարանի ընդդիմադիր թևը կարողացավ մի քանի նախաձեռնություն քննարկման դնել: Նաև հաջողվեց հասնել կառավարության ու վարչապետի փոփոխությանը: Ճիշտ է, դա կոնկրետ «Ժառանգության» նպատակը չէր, մեր խնդիրն ամբողջ, համակարգային փոփոխությունն էր, այնուամենայնիվ քայլ առ քայլ հնարավոր է ինչ-որ փոփոխությունների հասնել: Ունեցել ենք նաև չհաջողված դեպքեր, որից պետք է դասեր քաղել, որպեսզի աշնանը սխալները չկրկնենք:
Մանրամասն
18/07/2014

Քառյակն ուղղորդվում է Օբամայի, Պուտինի, Հզբոլլահի կողմից

Քառյակն ուղղորդվում է Օբամայի, Պուտինի, Հզբոլլահի կողմից
Հարցազրույց Ազգային ժողովի «Ժառաանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ:

-Ոչ իշխանական քառյակի վերջին հանդիպումից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ասաց, որ քառյակը մշակում է սոցիալ-տնտեսական բարեփոխումների ծրագիր՝ ապրիլի 28-ին ներկայացնելու համար: Այդ ծրագիրը ո՞ր փուլում է:

-Աշխատանքային: Մինչև ապրիլի 28-ը այն պատրաստ կլինի, բայց բացի սոցիալ-տնտեսաականից, այն կունենա նաև քաղաքական բաղադրիչ: 
Մանրամասն
26/03/2014
1 2
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter