Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Սահմանադրական քննարկումների խորհրդարանական փուլը մեկնարկեց

Սահմանադրական քննարկումների խորհրդարանական փուլը մեկնարկեց
Սեպտեմբերի 4-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել էր խորհրդարանական լսումներ՝ քննարկելու Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Սա նախագծի առաջին հրապարակային քննարկումն էր օրենսդիր մարմնում. մինչ այս մասնագիտական հանձնաժողովի անդամները նախագծի շուրջ դռնփակ քննարկումներ էին ունեցել խորհրդարարանական խմբակցությունների հետ, իսկ հաջորդ շաբաթ նախագիծը քննարկման առարկա կդառնա գլխադասային հանձնաժողովում՝ դրական եզրակացությամբ նստաշրջանի ու քառօրյայի օրակարգ ընդգրկվելու համար:
Մանրամասն
04/09/2015

Էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա 7 դրամով՝ հունիսի 17-ին

Էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա 7 դրամով՝ հունիսի 17-ին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը կբավարարի մասնակի՝ պահանջված 17 դրամի փոխարեն հոսանքի սակագինը բարձրացնելով մոտ 7 դրամով: Այս մասին հունիսի 12-ի Ազգային ժողովում «Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածությունը» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Լսումներին ներկա էին նաև էներգետիկ, սպառողների շահերը պաշտպանող և այլ ոլորտների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Լսումներին հրավիրված էր, բայց ներկա չէր ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, ինչը հարուցեց ներկաների վրդովմունքը: Ե.Բիբինը էլեկտրոնային նամակով Ազգային ժողովին տեղեկացրել էր, որ իրենց ամբողջ ասելիքը, հիմնավորումները ներկայացրել են կայքում, ավելացնելու ոչինչ չունեն և նպատակահարմար չեն գտնում ներկա լինել այդ լսումներին: Պատգամավորները սա համարեցին անհարգալից վերաբերմունք:
Մանրամասն
13/06/2015

Բազմաթիվ զգացմունքային հարցեր և մեկ ժխտող պատասխան

Բազմաթիվ զգացմունքային հարցեր և մեկ ժխտող պատասխան
Հունվարի 22-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը լսումներ կազմակերպեց Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից հունվարի 12-ին Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության և ողբերգական դեպքին առնչվող իրավական գործընթացների վերաբերյալ: Գործի մանրամասների ու ընթացող քննության մասին պատգամավորների հարցերին պատասխանում էր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նախապես հայտարարվել էր, որ կհրավիրվեն համատեղ լսումներ ԱԺ երեք՝ պետաիրավական, արտաքին և պաշտպանության ու ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ: Այդ դեպքում լսումներին Գ.Կոստանյանի հետ միասին կմասնակցեին նաև Արտաքին գործերի նախարարության և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները: 
Մանրամասն
22/01/2015

Բամբասա՞նքը, թե՞ լրատվական դաշտը կարգավորող օրինագիծ

Բամբասա՞նքը, թե՞ լրատվական դաշտը կարգավորող օրինագիծ
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 31-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ «Վիրավորանքը և զրպարտությունը համացանցում. առկա հիմնախնդիրները և առաջարկվող օրենսդրական լուծումները» թեմայով: Քննարկվում էր Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որով հեղինակներն առաջարկում են պատասխանատվության ենթարկել այն լրատվամիջոցին, որը որևէ անձի ծանուցումից հետո չի հեռացնում անհայտ աղբյուրի կողմից իր մասին հրապարակած վիրավորական կամ զրպարտչական բնույթի հրապարակումը: «Իրավատերը պարտավոր է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնել պահանջը ներկայացնելուց հետո` անհապաղ, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում»,- նշված է նախագծի դրույթներից մեկում:

Օրինագիծը հեղինակել են ԱԺ 6 խմբակցությունների ներկայացուցիչները՝ Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Թևան Պողոսյանը, Էլինար Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հեղինե Բիշարյանը և Էդմոն Մարուքյանը:
Մանրամասն
31/03/2014

Էթիկայի դասեր հայ պատգամավորների համար

Էթիկայի դասեր հայ պատգամավորների համար
Կանադայի Մաքգիլ համալսարանի պրոֆեսոր, խորհրդարանական էթիկայի գծով փորձագետ Ռիկ Սթեյփնհերստը մինչ միջազգային փորձին անցնելը նախ նկատեց. վերջին 20 տարիներին  վստահության մակարդակը  խորհրդարանների նկատմամբ նվազել  է, օրենսդիր մարմնին քիչ են վստահում ոչ միայն Հայաստանում, այլ նաև  Կանադայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում: Բացառություն են  Շվեդիան ու Դանիան:  «Սոցիալական վստահության մակարդակը Հայաստանում շատ ցածր է»,- նշեց փարձագետը՝ վկայակոչելով «Կովկասյան բարոմետր» հետազոտության  արդյունքները, որոնց համաձայն՝ հասարակությունը պետական ինստիտուտներից խորհրդարանին ամենաքիչն է վստահում:
Մանրամասն
16/10/2013

Քննարկում ընդերքի շահագործման շուրջ՝ առանց բնապահպանների

Քննարկում ընդերքի շահագործման շուրջ՝ առանց բնապահպանների

«Ընդերքի մասին» օրենսգիրքը խորհրդարանն ընդունել է մոտ 1.5 տարի առաջ:  ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 8-ին  նախաձեռնած լսումները՝ «Ընդերքշահագործման ոլորտի հիմնախնդիրները» թեմայով,  նպատակ ունեին բացահայտել հանքարդյունահանման ոլորտի իրավիճակը՝ օրենսդրական նոր կարգավորումներից հետո: Քննարկմանը ընդդիմադիր պատգամվորներ գրեթե չէին մասնակցում, հրավիրված  բնապահպանական  հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչները նույնպես հատուկենտ էին: Իսկ կառավարության ու կոալիցիոն պատագամվորների միջև ոլորտին առնչվող սուր  հարցերի շուրջ բանավեճ այդպես էլ չծավալվեց:

 

Մանրամասն
07/10/2013

Այլընտրանքային զինծառայություն. պատգամավորը պատրաստ է աշխատատեղ ստեղծել սահմանամերձ շրջաններում, միայն թե «աղանդավորները» գնան այնտեղ

Այլընտրանքային զինծառայություն. պատգամավորը պատրաստ է աշխատատեղ ստեղծել սահմանամերձ շրջաններում, միայն թե «աղանդավորները» գնան այնտեղ
Կառավարության՝ այլընտրանքային ծառայությանը վերաբերող առաջարկները միանշանակ չեն ընդունվում խորհրդարանում. ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը դեմ է կրոնական կազմակերպությունների անդամներին արտոնություն տալուն, իսկ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մտածում է մարդկանց դավանանքի իրավունքի պաշտպանության մասին: 
Մանրամասն
25/04/2013

Ինչո՞ւ վստահել ոստիկանին. լսումներ խորհրդարանում

Ինչո՞ւ վստահել ոստիկանին. լսումներ խորհրդարանում
«Հայհոյանքներով ուղեկցվող հարվածներ են տեղացել երեսին, երիկամներին, ձեռնաշղթա են անցկացրել ձեռքերին ու ոտքերին, կոշիկները հանել են և մահակներով սկսել են խփել: Բացի այդ, կոշիկներով խփել են գլխին, հարվածել ոտքերի տակ: Զգուշացրել են՝ եթե չխոստովանես, եղբայրներիդ վրա գործ կսարքենք, ավելի վատ կլինի»: Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի այս մեջբերումները հատված են դատապարտյալներից մեկի պատմությո
Մանրամասն
18/04/2013
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter