Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Քաղաքական դեմագոգիայի քառուղիներով

Քաղաքական դեմագոգիայի քառուղիներով
2015 թվականն աչքի ընկավ քաղաքական դեմագոգիայի մինչ այս չդրսեւորված հրավառությամբ։ Ազգային ժողովի ձեւավորման 20-րդ տարում կարող ենք արձանագրել, որ արդեն պատմություն են խորհրդարանական այն հետաքրքիր եւ գաղափարական բանավեճերը, որոնց ականատեսն էինք 1990-ականներին՝ Գերագույն խորհրդում, ապա, ավելի քիչ, առաջին գումարման Ազգային ժողովում։

Հետագայում ձեւավորեց մի այնպիսի միջավայր, որն ավելի շատ բանավեճի իմիտացիա է հիշեցնում։ Ազգային ժողովի  առօրյայից  այսօր կարելի է հիշել միայն խորհրդարանական սկանդալները, իսկ քաղաքական բանավեճը եւ խորհրդարանական ակտիվությունն արդեն իմիտացիա են։
Մանրամասն
03/01/2016

Թ.Պողոսյան. Խմբակցությունում անվստահության մթնոլորտ կա

Թ.Պողոսյան. Խմբակցությունում անվստահության մթնոլորտ կա
Հարցազրույց  «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի հետ

-Պետաիրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ առաջարկող Ձեր նախագծին,բայց միայն նստաշրջանի օրակարգ ընդգրկելու համար: Ինչո՞ւ քվեարկության չդրվեց քառօրյայի օրակարգ ընդգրկելու հարցը: 

-Թեպետ բոլոր խմբակցություններն ընդհանուր առմամբ ընդունում էին, որ խնդիրը կա, սակայն ամբողջական կոնսեսուս չլինելու պատճառով նախագիծը կարող էր մերժվել: Նկատեմ, որ միակ խմբակցությունը, որը կտրուկ դեմ էր իմ առաջարկներին, ՕԵԿ-ն էր: Ես պիտի փորձեմ հարցը քննարկման առարկա դարձնել հարցապնդման միջոցով: 
Մանրամասն
24/10/2015

Նոր դիրքավորումներ՝ 2017թ. ընտրություններին ընդառաջ

Նոր դիրքավորումներ՝ 2017թ. ընտրություններին ընդառաջ
Մայիսի 30-ին «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունը կուսակցության կարգավիճակով քաղաքական դաշտ մտնելու հայտ ներկայացրեց: Նորաստեղծ կուսակցության ղեկավար մարմնի անդամ են ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը և մի շարք այլ երիտասարդ գործիչներ: Մի փոքր ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ Տիգրան Ուրիխանյանն էր ստեղծել «Ալյանս ցենտրիստական առաջադիմական» անունով կուսակցությունը: Նորաստեղծ երկու ուժերն էլ հայտարարել են, որ գործելու են ընդդիմադիր դաշտում և պատրաստվում են մասնակցել առաջիկա ընտրություններին:

Մայիսի 31-ին, նոր գործընկերներից հետ չընկնելով, հին ընկերներին անսպասելիորեն համախմբվելու կոչ արեց «Օրինաց երկիր» կուսակցությունը: Կիրակի օրը ՕԵԿ-ը ընդլայնված նիստ էր հրավիրել, որում կարևորել էր Հայաստանում «միասնական հասարակական-քաղաքական պլատֆորմի և օրակարգի» ստեղծումը:
Մանրամասն
03/06/2015

Տարբեր նախաձեռնություններ՝ նույն եզրակացության «հետքերով»

Տարբեր նախաձեռնություններ՝ նույն եզրակացության «հետքերով»
Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները որոշել են առանձին նախաձեռնություններով ընթացք տալ գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացություններին: Առայժմ ներկայացվել է որոշման երկու նախագիծ, բայց նախաձեռնությունները, ամենայն հավանականությամբ, այսքանով չեն սահմանափակվի: 

ՀԱԿ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Գազամատակարարման բնագավառում հայտնաբերված չարաշահումների և ՀՀ-ում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող գազի սակագնի իջեցմանն ուղղված միջոցառումների մասին» որոշման նախագիծը:
Մանրամասն
16/04/2015

Պատգամավորական խմբեր. ինչպե՞ս ստեղծել և ինչո՞ ւ

Պատգամավորական խմբեր. ինչպե՞ս ստեղծել և ինչո՞ ւ
Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի պատմությունը, սկսած 1990 թվականից, ցույց է տալիս, որ պատգամավորական խմբերը խորհրդարանում առաջ են գալիս գումարման ընթացքում՝ որպես հետեւանք ներքաղաքական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների: Եթե ԲՀԿ խմբակցությունից դուրս եկող պատգամավորները ԱԺ-ի մյուս անկախների հետ միասին պատգամավորական խումբ ստեղծեն, կստացվի, որ նախորդ, 2007-2012 թվականներին գործած 4-րդ գումարման խորհրդարանը եղածների մեջ միակն էր, որտեղ պատգամավորական խումբ չստեղծվեց:
Մանրամասն
14/03/2015

Քառյակից եռյակ դառնալու ճանապարհին

Քառյակից եռյակ դառնալու ճանապարհին
Ոչ իշխանական ուժերի խորհրդարանական քառյակը գարնանային նստաշրջանի ավարտին ուներ մի օրակարգ, որը, ինչպես պարզվեց աշնանային նստաշրջանի մեկնարկին, կորցրել է հրատապությունը: 12 կետանոց պահանջ կառավարությանը եւ դրանց կատարման ժամկետ՝ մինչեւ սեպտեմբերի 30-ը. ամառային հանգստի գնալուց առաջ 4 ուժերի օրակարգում այս հարցերն էին, այսօր օրակարգում սահմանադրության բարեփոխումներն են ու քառյակը կազմող ուժերի տարբեր մոտեցումները խնդրի վերաբերյալ: Ուստի, միանգամայն անկեղծ էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, երբ պատասխանելով արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցելու հնարավորության մասին հարցին, ասաց. «Խորհրդարանականների հետ հորով-մորով անենք, հետո կանցնենք արտախորհրդարանականներին»: 
Մանրամասն
13/09/2014

Բացակայող պատգամավորը նման է խրամատը լքող զինվորի. Սերժ Սարգսյան

Բացակայող պատգամավորը նման է խրամատը լքող զինվորի. Սերժ Սարգսյան
ՀՀԿ խորհրդի սեպտեմբերի 6-ի նիստում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Նիստում ելույթ է ուենցել ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ի թիվս այլ հարցերի՝ հանրապետության նախագահն անդրադարձել է նաև խորհրդարանական մեծամասնության գործունեությանն ու խորհրդարան-կառավարություն համագործակցությանը: 

Մասնավորապես, Սերժ Սարգսյանը ԱԺ Հանրապետական խմբակցության անդամներին հիշեցրել է, որ պատգամավորի ամենագլխավոր խնդիրը օրենսդրական գործունեությունն է, իսկ խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելն անթույլատրելի է:
Մանրամասն
07/09/2014

5-րդ նստաշրջանի ամփոփում

5-րդ նստաշրջանի ամփոփում
5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանում 131 պատգամավորների գրեթե կեսը` 65 պատգամավոր, օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ ոչ մի հարց չի տվել և ոչ մի ելույթ չի ունեցել: ՀՀԿ և ԲՀԿ խմբակցություններում «լուռ» պատգամավորները կեսից ավելին են: Նստաշրջանի ընթացքում ընդունված օրենքներից 136-ի հեղինակը ՀՀ կառավարությունն է, և միայն 7-ինը` ԱԺ պատգամավորները: Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված 2 արտահերթ նստաշրջանի 9 օրերի ընթացքում խորհրդարանն ավելի շատ օրենք է ընդունել, քան գարնանային ողջ նստաշրջանի 5 ամիսների ընթացքում. 143 օրենքից 77-ն ընդունվել է արտահերթ նստաշրջաններում:«ԱԺ մոնիտորինգ» ծրագիրն ամփոփել է 5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները: 
Մանրամասն
05/09/2014

Հանուն պետության իմիջի

Հանուն պետության իմիջի
Պետական պաշտոն զբաղեցնողների վարձատրությունը կարգավորող օրենսդրական  փաթեթի քննարկման առաջին փուլն անցավ առանց քվեարկության ու ամփոփվեց խմբակցությունների դիրքորոշումներն արտահայտող ելույթներով: Օրինագծի քվեարկությունը կկազմակերպվի հաջորդ քառօրյա նիստերի մեկնարկին: Մինչ այդ արտահատված դիրքորոշումներն ուրվագծեցին քվեարկության մոտավոր պատկերը:
Մանրամասն
23/10/2013

Ով, ինչքան, ինչպես

Ով,  ինչքան, ինչպես
Ազգային ժողովի ամենաշատ «կողմ» քվեարկած խմբակցությունը «Օրինաց երկիրն» է` 89.02%. ՀՀԿ-ի «կողմ» քվեարկությունները կազմում են խմբակցության բոլոր քվեարկությունների 86%-ը: Ըստ parliamentmonitoring. am-ի վիճակագրության` ամենաքիչը «կողմ» է քվեարկել ՀՅԴ-ն` 18%, փոխարենը, այս խմբակցությունը առաջատար է իր «ձեռնպահ» քվեարկություններով` 41%: Հատկանշական է, որ խորհրդարանի կոալիցիոն խմբակցությունների` ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի «ձեռնպահ» քվեարկությունները փոքրաթիվ են այնքան, որ կայքում ներկայացված գրաֆիկական պատկերներում չեն երեւում ընդհանրապես, իսկ նրանց «դեմ» քվեարկությունները չեն կազմում 1%: 
Մանրամասն
25/08/2013
1 2
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter