Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Պայքար սանձարձակության դեմ

Պայքար սանձարձակության դեմ
ԱԺ մոտ մանրադրամների ակցիան, ըստ էության, վիրավորել է կառավարության անդամներին։ Գործադիրի հունիսի 26-ի նիստում Հովիկ Աբրահամյանն ազդարարեց, որ «հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել ծայրահեղ սանձարձակ եւ սադրիչ եղանակներով», նշեց նաև, որ անընդունելի է համարում «ամբոխային մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու եւ ճնշելու փորձերը, ինչպես օրինակ՝ պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամների նետումը»։ 

Վարչապետը հանձնարարեց արդարադատության նախարարին ու ոստիկանապետին ուսումնասիրել սանձարձակության դեմ պայքարի միջազգային փորձը։ Փորձելով օգնել հայրենի կառավարության հերթական դարակազմիկ նախաձեռնությանը` առաջարկում ենք նախագծի մեր տարբերակը:
Մանրամասն
30/06/2014

Սա գործող օրենք չէ

Սա գործող օրենք չէ
Հարցազրույց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ:

-Շա՞տ մեծ է Ձեր հիասթափությունը նախագահից, վարչապետից, ովքեր ինչ-որ պահի, թվում էր, թե ընդառաջ են գնում ընդդիմության, հանրության բողոքներին:


-Իմ հիասթափությունը այլ բանով է պայմանավորված: Խորությամբ չի գիտակցվում իրավիճակի սոցիալ-հոգեբանական ազդեցությունը: Բազմահազար քաղաքացիների ոգևորությունը, որ կար ՍԴ-ի որոշումից հետո, այս մեկ քայլով կոտրվում է: Սա նշանակում է ոչնչացնել այն ջանքը, որը կարող էր գործադրվել երկրի զարգացման ուղղությամբ: Անկախ նրանից` ես ՍԴ –ում պայքարել եմ նախորդ օրենքի դեմ թե ոչ, յուրաքանչյուր քաղաքացու նման հիասթափություն կունենայի: Ես վախ եմ զգում, որ հանկարծ այն երիտասարդները չհիասթափվեն, ովքեր տեսնում էին թունելի վերջի լույսը: Այո, ես նաև հանդիպել եմ նախագահին, ներկայացրել մեր տեսակետը, նախագահը ըմբռնումով մոտեցել է այդ տեսակետին, չի առարկել դրա դեմ: 
Մանրամասն
20/06/2014

ՀՀԿ-ն ընդունեց կուտակայինը. 3 ընթերցում ՝ մեկ օրում

ՀՀԿ-ն ընդունեց կուտակայինը. 3 ընթերցում ՝ մեկ օրում
Ազգային ժողովը միակուսակցական համերաշխության մթնոլորտում, հունիսի 21-ի արտահերթ նիստում միանգամից երեք ընթերցումներով ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագիծն ու կից փաթեթը: Երեք քվեարկությունների մասնակիցը միայն ՀՀԿ խմբակցությունն էր ու երկու անկախ պատգամավոր: 

Առաջին ընթերցմամբ քվերակությունից հետո ոչ իշխանական ուժերը դուրս եկան դահլիճից` հայտարարելով, որ չեն ուզում մասնակցել ԱԺ կանոնակարգի խախտմամբ ընթացող նիստին: Ավելի ուշ քառյակը հայտարարություն տարածեց` չբացառելով, որ «Կուտակային կենսաթոշակային օրենքի» սահմանադրականությունը վիճարկելու խնդրով նորից կարող է դիմել Սահմանադրական դատարան: Քառյակը կուտակայինի քննարկումն ու ընդունումն անվավեր է համարում, հայտարարելով, որ փաթեթն ընդունվել է ԱԺ կանոնակարգ օրենքի կոպտագույն խախտումներով, պատգամավորների ու խմբակցությունների իրավունքների սահմանափակմամբ:
Մանրամասն
20/06/2014

Կուտակայինի քննարկումը սկսվեց

Կուտակայինի քննարկումը սկսվեց
«Այսինքն, կառավարությունը ընդառաջել է հասարակության պահանջին, որ պարտադիրը հանվում է, և ավելորդ սոցիալական բեռ չի լինելու, քանի ր աշխատավարձերի բարձրացում է լինելու»,-այս հուշող-համոզող նախադասությամբ դիմեց ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը Արտեմ Ասատրյանին, երբ վերջինս պատրաստվում էր ներկայացնել օրենսդրական փաթեթի փոփոխությունները: Նախարարը, բնականաբար, համաձայնեց և հարկ չհամարեց հիշեցնել, թե որքանով են բարձրանալու շարքային ուսուցչի, նախարարության շարքային աշխատակցի և պատգամավոր-նախարարի աշխատավարձերը: Նրանցից ոմանց համար աշխատավարձի բարձրացումը կլինի խիստ նկատելի, իսկ ոմանց համար նույնքան նկատելի կլինի պարտադիր պահումը սոցվճարի տեսքով:
Մանրամասն
18/06/2014

Արտահերթի ավանդույթներն ու անակնկալները

Արտահերթի  ավանդույթներն ու անակնկալները
Կառավարության օրակարգով հունիսի 18-ին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում 38 օրենսդրական նախաձեռնություն է և մեկ միջազգային համաձայնագիր: Ինչպես բոլոր արտահերթերի դեպքում, այս անգամ էլ անպատասխան մնաց հարցը, թե ինչով է կառավարությունը բացատրում այս բոլոր օրինագծերի ընդունման հրատապությունը: Նստաշրջանի մեկնարկին որոշ ընդդիմադիր պատգամավորներ նեղսրտեցին, թե արտահերթ ռեժիմով ներկայացվող հարցերը հանձնաժողովներում չեն քննարկվում, և խորհրդարանը նորից օրենքներ է ընդունելու առանց դրանց բովանդակությանը ծանոթանալու: ՀԱԿ պատգմավորների հորդորները՝ համոզել կառավարությանը որոշ նախագծեր հետ տանել, արդյունք չտվեցին: Լևոն Զուրաբյանի վերցրած 20 րոպեանոց ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը քվեարկության դրեց օրակարգում ընդգրկված նախագծերի քննարկման ընթացակարգի հարցը. այն տապալվեց: Տապալվեց նաև նախորդ քառօրյայում քննարկված օրենսդրական մի փաթեթի քվեարկություն: Ընդմիջում վերցնելու հերթը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանինն էր:
Մանրամասն
17/06/2014

Իշխանությունը ոչ մեկի կարիքը չունի

Իշխանությունը ոչ մեկի կարիքը չունի
Հարցազրույց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ:

-Վերջին օրերին, երբ խորհրդարանում քննարկվում էր կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի հարցը, տպավորությունն այնպիսին էր, թե քառյակի ներսում այս հարցի շուրջ  հակասություններ կան: Նկատի ունեմ դիրքորոշումների տարբերությունը. ՀՅԴ-ն, օրինակ, դրական շատ բան է տեսնում կառավարության նոր նախագծում, իսկ ՀԱԿ-ը այն մերժում է ընդհանրապես: Ձեր ելույթից հետո էլ Աղվան Վարդանյանը հորդորեց իրենց խրատներ չտալ: Ինչպե՞ս կազդեն այդ հակասությունները քառյակի գործունեության վրա:
 

-Կուտակայինի շուրջ տարաձայնություններ կան, բայց ես չեմ հասկանում այն համառությունը, որով քառյակի ամեն մի տարաձայնություն հռչակվում է քառյակի վերջ կամ թաղում: Տարաձայնություններ կան ու միշտ էլ կլինեն: Մենք հավաքվել ենք տարբեր խնդիրներ լուծելու համար, որոշները դրանցից կարողացել ենք լուծել, բայց նաև կարող են լինել տարաձայնություններ: Իսկ Դաշնակցությանը ոչ մի խրատ ՀԱԿ-ը չի տվել, բայց մենք ունենք մեր դիրքորոշումը ու այն հիմնավորում ենք:
Մանրամասն
12/05/2014

Հաղթահարելով պարտադիր բաղադրիչը

Հաղթահարելով պարտադիր բաղադրիչը
Մայիսի 12-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր 30 օրենսդրական նախաձեռնություն: Դրանցից մի քանիսի համար խորհրդարանը հատուկ կարգ ընդունեց, որպեսզի քվեարկությունները կազմակերպվեն 24 ժամվա ռեժիմով: Այդ նախագծերից մեկն էլ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացում առաջարկող նախագիծն էր, որի քննարկումը ապրիլի 28-30-ի եռօրյայում մնացել էր անավարտ: Վերջին շաբաթվա ընթացքում նախագծում տեղ էին գտել որոշ փոփոխություններ. կառավարությունը մասամբ ընդունել էր ոչ իշխանական քառյակի ներկայացրած առաջարկությունները:
Մանրամասն
11/05/2014

Պարտադիր բաղադրիչ. դե ֆակտո՞, թե՞ դե յուրե

Պարտադիր բաղադրիչ. դե ֆակտո՞, թե՞ դե յուրե
Ապրիլի 28-ին մեկնարկած խորհրդարանական շաբաթվա ամենասպասված հարցը հստակ պատասխան չստացավ. պատգամավորներն այդպես էլ չհասկացան՝ կուտակայինի պարտադիր բաղադրիչը շարունակո՞ւմ է գործել, թե՞ ոչ: 

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին կառավարության մշակած նախագիծն ԱԺ ապրիլի 28-30-ի եռօրյա ընդգրկվեց որպես պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հարց: Խորհրդարանը որոշում ընդունեց օրինագծի առաջին, երկրորդ և երրորդ ընթերցումները 24-ժամյա ռեժիմով կազմակերպելու մասին, բայց չհասցրեց իրագործել որոշածը. եռօրյա նիստերն ավարտվեցին, իսկ հարցի քննարկումը մնաց անավարտ՝ անորոշ թողնելով նաև խորհրդարանական ոչ իշխանական քառյակի առաջիկա անելիքը՝ կապված կուտակայինի պարտադիր բաղադրիչի հետ:
Մանրամասն
04/05/2014

Անցումային շրջանի բարդույթներից ազատված եմ. Ա. Արզումանյան

Անցումային շրջանի բարդույթներից ազատված եմ. Ա. Արզումանյան
Հարցազրույց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հետ: 

-Հունվարի 25-ին Սահմանադրական դատարանը մասամբ բավարարեց ԱԺ 4 ուժերի միջնորդությունը` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 2 հոդվածների գործողությունը կասեցնելու մասին: ՍԴ-ի այս որոշւմը լավատես լինելու հիմքեր տալի՞ս է մարտի 28-ի որոշումից առաջ: 

-Ես չեմ կիսում իմ գործընկերների ոգևորությունը, թե ՍԴ-ն աննախադեպ քայլ է արել: ՍԴ-ն գործել է ինչպես միշտ. կատարել է հանձնարարություն: Հաշվի առնելով ժողովրդի դժգոհությունը` կապված գազի վարձերի հետ, փորձել է ինչ-որ կերպ թուլացնել այն, ժամանակ ձգել մինչև մարտ: Մարտին կասեն, որ օրենքի հետ կապված խնդիր չկա ու կգտնեն մեխանիզմներ` հունվարից սկսած պահումներ անելու համար:
Մանրամասն
30/01/2014

Հ. Մարգարյանը՝ կուտակայինի ու արժանապատվության մասին

Հ. Մարգարյանը՝ կուտակայինի ու արժանապատվության մասին
Հարցազրույց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հետ: 

-Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ բողոքի ակցիաները նոր թափ են ստանում. օրենքի ընդդիմախոսները պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան: Որպես կողմ քվեարկած պատգամավոր, մտահոգություններ չունե՞ք:

-Որևէ մտահոգություն չունեմ, որովհետև դա իրավունք է, և մարդիկ կարող են իրացնել: Ինքս բազմաթիվ անգամ եղել եմ Սահմանադրական դատարանում, ներկայացրել եմ հարցեր: 
Մանրամասն
08/12/2013
1 2
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter