Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Գրեթե բացառում եմ ընդդիամդիր պատգամավորի առաջադրումը որպես ՄԻՊ թեկանծու

Գրեթե բացառում եմ ընդդիամդիր պատգամավորի առաջադրումը որպես ՄԻՊ թեկանծու
Հարցազրույց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հետ: 

-Ձեր անունը մամուլում շրջանառվում է որպես Պաշտպանի հավանական թեկնածու:


-Ես էլ ասում եմ, որ իրականության մեջ գոյություն չունեցող ենթադրություններին չեմ պատասխանում:

-Իսկ ինչո՞ւ եք Դուք հայտնվել ԶԼՄ-ների «թիրախում». ի դեպ, ՄԻՊ-ի զեկույցի քննարկման ժամանակ հենց Դուք խոսեցիք Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին: 

-Ես լրիվ ուրիշ բան եմ ասել: Ծանոթացել եմ նրա վերջին 3 զեկույցներին ու տեսել եմ, որ իր բարձրացրած հարցերի կապակցությամբ առաջընթաց չի արձանագրում: Հարցրել եմ՝ այդ արձանագրումներից հետո ցանկություն չի՞ առաջացել հրաժարական տալու: Ինքն էլ ասաց՝ ինձանից լավ իրավաբան չկա, ես լավ եմ աշխատում: Իմ ելույթի ժամանակ նույնիսկ ակնարկել եմ՝ չմտածեք, թե Ձեր աթոռին աչք ունեմ: Ծիծաղելի կլիներ պատկերացնել, որ մեր երկրում, որևէ ընդդիմադիր պատգամավորի հորդորին ենթարկվելով, Պաշտպանը պիտի հրաժարական տա:
Մանրամասն
02/02/2016

Լյուդմիլա Սարգսյանի նկատմամբ խտրականություն է դրսևորվել

Լյուդմիլա Սարգսյանի նկատմամբ խտրականություն է դրսևորվել
Հարցազրույց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ: 

- Տիկին Հարությունյան, 2014թ. բյուջեի սոցիալական ոլորտի կատարողականի քննարկման ժամանակ վրդովվեցիք ու լքեցիք դահլիճը: Ի՞նչն էր պատճառը: 


- Դա իմ դժգոհության արտահայտման ձևն էր: Որպես Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ՝ ես ունեի հարց տալու առաջնային իրավունք, որի մասին մի քանի անգամ տեղյակ պահեցի նախագահողին՝ հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին, բայց դա անտեսվեց: Դրանից հետո ինձ մնում էր լքել դահլիճը և այդպիսով ցույց տալ իմ դժգոհությունը: Հումորով կարող եմ ասել, որ քննարկման ժամանակ սեռական խտրականություն տեղի ունեցավ, որովհետև միակ կին պատգամավորն էի, որ հարց ունեի ուղղելու: Բայց ինձ այդ հնարավորությունը չտրվեց:
Մանրամասն
29/05/2015

Ի՞նչ է անում Ի.Զաքարյանը, այդ մարդուն այլևս թույլ չե՞ն տալիս գալ Ազգային ժողով

Ի՞նչ է անում Ի.Զաքարյանը, այդ մարդուն այլևս թույլ չե՞ն տալիս գալ Ազգային ժողով
Հարցազրույց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ:

- Պարոն Զուրաբյան, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ընթացքին վերաբերող խորհրդարանական լսումների ժամանակ մտահոգություններ հայտնեցիք ծրագրում տեղ գտած չարաշահումների մասին: Ինչի՞ մասին է խոսքը:

- Այդ լսումների ժամանակ ներկայացվեց հոյակապ, տպավորիչ մի կլիպ, գլամուրային մի պատկեր, ֆանտաստիկ մի տեսարան, որը մեզ բոլորիս ոգևորում էր: Մենք հասկանում ենք, թե ինչպիսի կարևոր ռազմավարական օբյեկտ է կառուցվում, որն, իսկապես, կնպաստի տնտեսության զարգացմանը և ժողովրդի համար աշխատատեղերի ստեղծմանը: Այո, այդ ամենի հետ մենք համաձայն ենք: Բայց եթե գումարների մեծ մասը թալանվում է և եթե վտանգ կա, որ այդ ֆանտաստիկ ձեռնարկը չի հասնի ավարտին կամ չի պսակվի հաջողությամբ, ինչպե՞ս կարելի է դրա մասին չխոսել: Ինչպե՞ս կարելի է խոսել վերը նշված դրականի մասին և անտեսել Վերահսկիչ պալատի բացահայտումները: Եվ ես հիմա հարց եմ բարձրացնում. լսումներին ինչո՞ւ ներկա չէին ՎՊ ներկայացուցիչները: Որ այսպես ֆանֆառներով նիստ են կազմակերպել, իրենց մտքով չի՞ անցել, որ պետք է հրավիրեն նաև ՎՊ ներկայացուցիչներին: Այնքան բացահայտումներ եղան, դրանց մասին լրատվամիջոցներում այնքան գրվեց: Եթե հրապարակված բացահայտումները չեն լուծվելու, ուրեմն ի՞նչ նպատակ է հետապնդում այս ներկայացումը, ո՞ւմ է պետք այդ քարոզչությունը: Այդ վիրտուալ իրականությա՞նը պիտի խաբվենք, երբ գիտենք որ իրականում թալան է տեղի ունենում:
Մանրամասն
17/05/2015

Նախկին ԲՀԿ-ից միայն անունն է մնացել. Գ. Ջհանգիրյան

Նախկին ԲՀԿ-ից միայն անունն է մնացել. Գ. Ջհանգիրյան
Հարցազրույց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հետ:

- Պարոն Ջհանգիրյան, ԱԺ արտահերթ նիստում քննարկվեցին Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում առաջարկող փոփոխությունները, որոնցով նախատեսվում է խստացնել խոշտանգումների համար նախատեսված պատժամիջոցները: Այս նախաձեռնությունը կարծես թե պաշտպանում էիք:

- Այո, մենք դրան դեմ չէինք: Պատասխանատվության խստացումն անհրաժեշտ է: Պարզապես պետք է համադրել այդ տիպի այլ արարքների, Քրեական օրենսգրքի ընդհանուր պատժային համակարգի հետ և ընդունելի լուծում գտնել: Պատժի որոշումը քրեական իրավունքում քամ քրեական օրենսդրության մեջ ամենավիճելի խնդիրն է:
Մանրամասն
09/05/2015

Ի՞նչ է, գերեվարվա՞ծ եմ. Լյուդմիլա Սարգսյանը՝ իր և ՀԱԿ-ի դիրքորոշումների տարբերության մասին

Ի՞նչ է, գերեվարվա՞ծ եմ. Լյուդմիլա Սարգսյանը՝ իր և ՀԱԿ-ի դիրքորոշումների տարբերության մասին
Հարցազրույց ՀԱԿ խմբակցության անդամ, ՎՍՀԴԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ: 

- Տիկին Սարգսյան, Դուք կողմ քվեարկեցիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ խորհրդարանի ընդունած հայտարարությանը, և Ձեր դիրքորոշումը տարբերվեց ՀԱԿ խմբակցության դիրքորոշումից:

- Ես ուզում եմ հիշեցնել, որ Ազգային ժողովում ներկայացնում եմ նաև Հնչակյան կուսակցությունը, որի ծրագրային դրույթների հիմնական ուղղությունը Ցեղասպանության ճանաչումն ու պահանջատիրությունն է: Հնչակյան կուսակցությունը Ցեղասպանություն վերապրած կառույց է, իր ամբողջ պատմության ընթացքում պայքարել է ճանաչման գործընթացն առաջ մղելու և պահանջատիրության խնդիրները բարձրացնելու համար: Հետևաբար` ես այդ հայտարարության հարցում չէի կարող համակարծիք լինել ՀԱԿ կուսակցության մոտեցումներին և «կողմ» քվեարկելով՝ արտահայտել եմ Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության տեսակետը:
Մանրամասն
26/04/2015

Փոփոխված Սահմանադրությունը չի կարող վերաբերել հաջորդ ընտրություններին

Փոփոխված Սահմանադրությունը չի կարող վերաբերել հաջորդ ընտրություններին
Հարցազրույց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ:

- Պարոն Բագրատյան, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն օրերս հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների Դաշնակցության առաջարկների վերաբեյալ դիտարկումներ եք ներկայացրել:


- Դաշնակցությունը դիմել էր մեզ՝ «Ազատություն» կուսակցությանը, ներկայացրել իր առաջարկները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ և խնդրել, որ կարծիք հայտնենք: Նկատի ունենալով իշխանություննների կողմից արդեն հրապարակած փոփոխությունների կոնցեպտը՝ մեր կուսակցության անունից մի շարք մտահոգություններ եմ հայտնել: Մասնավորապես, որ նախագահական ինստիտուտի վերացումը կարող է երկրում քաոս ստեղծել: Մենք պատերազմի մեջ ենք, պատերազմական վիճակը կարող է ահագնանալ, և երկրում միշտ պետք է լինի մեկը, ով ի վիճակի է որոշումներ կայացնել: Խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում կառաջանան իրավիճակներ, որոնք փակուղային կլինեն: Երկրորդ՝ Եվրասիական տնտեսական միությունը նախագահների միություն է: Անհասկանալի է՝ այնտեղ մտնելուց հետո պե՞տք է նման որոշում կայացնեինք։
Մանրամասն
05/03/2015

ՀՀԿ-ն երկար ուրախ չի մնա

ՀՀԿ-ն երկար ուրախ չի մնա
Հարցազրուց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ:

-Պարոն Մանուկյան, «Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության նախագիծը ՀԱԿ-ը հեղինակել էր ԲՀԿ-ի հետ միասին, և այն օրակարգ էր ընդգրկվել եռյակի նախաձեռնությամբ, բայց դրա քննարկման ժամանակ իշխանության քննադատության առանցքում հենց ՀԱԿ-ն էր: Ինչո՞ւ:

-Նախ հիշեցնեմ, որ այս նախագիծը 3 ամիս առաջ է ընդգրկվել օրակարգ, իսկ այս ամիսների ընթացում ճգնաժամը կրկնապատկվել է. դոլար-դրամ տատանումները, գների աճը, բռնությունները, Գյումրիի դեպքը, ԲՀԿ-ի նկատմամբ կատարվածը: Եվ եթե այսօր ԲՀԿ խմբակցությունը ներկա չէ քննարկմանը, չի նշանակում, թե իրենք համաձայն չեն այս ամենին: Ավելին ասեմ, ՀՀԿ-ն հատուկ հենց այս օրերին նախագիծը դրեց քննարկման: 3 ամիս ձգձգեցին, որովհետև կար եռյակ: Եթե եռյակը լիներ, հիմա էլ չէին դնելու: Իրենց հաշվարկով՝ ընդդիմությունը թուլացել է, ու դրա համար այսօր դրեցին, որ արագ անցնի, վերջանա խնդիրը:
Մանրամասն
25/02/2015

Երբ վերևի օրգանները չեն աշխատում, աշխատում են ներքևինները

Երբ վերևի օրգանները չեն աշխատում, աշխատում են ներքևինները
Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն է:

- Համաձայն չե՞ք, որ քաղաքական մեծամասնությունը դժվար թե քննարկի այնպիսի մի նախագիծ, որով ընդունի, որ ինքը ճգնաժամի մեջ է: Դա նշանակում է, որ հաջորդ քայլով պետք է հրաժարական տա:

- Շատ լավ, այդ դեպքում մենք իրեն կօգնենք: Եթե իշխանությունն այս ճանապարհով հրաժարական չի տալիս, կա ավելի հզոր հնարավորություն՝ դա ժողովուրդն է, որն առաջիկա քաղաքական զարգացումների արդյունքում ոտքի կկանգնի: Եվ դա էլ որպես փաստարկ կգումարվի պահանջին, թե այն իշխանությունը, որն ամաչում կամ խուսափում է քննարկել իր թերություններն ու ձախողումները, պետք է թողնի աթոռն ու հեռանա: Միջոցը ժողովրդին ոտքի հանելն է:
Մանրամասն
03/02/2015

12 կետերի փուլն անցել ենք, հետդարձ չկա

12 կետերի փուլն անցել ենք, հետդարձ չկա
Հարցազրույց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ: 

-Պարոն Մանուկյան, կմասնակցի՞ ոչ իշխանական եռյակը 12 կետերի քննարկմանը, որը վարչապետը, նախագահի հորդորով, նախատեսում է անցկացնել շաբաթվա վերջին: 

-Մեր միասնական պաշտոնական մոտեցումը կհայտնենք նոյեմբերի 13-ին: Հակված ենք չմասնակցելուն: Մեր պահանջները մենք 6 ամիս առաջ ենք ներկայացրել, ինչո՞ւ կառավարությունը դրա մասին ոչինչ չէր ասել Սերժ Սարգսյանին: Տպավորություն է, թե Սերժ Սարգսյանը նոր է իմացել:
Մանրամասն
12/11/2014
1 2 3 4
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter