Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Վահրամ Բաղդասարյան. «Որ 30-35% ձայն հավաքենք, վա՞տ է»

Վահրամ Բաղդասարյան. «Որ 30-35% ձայն հավաքենք, վա՞տ է»
Հարցազրույց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ

-Վանաձորի ավագանու երկրորդ նիստը ևս քվորում չլինելու պատճառով տապալվեց: Մամուլն օրերս գրել էր, թե հանրապետության նախագահը Ձեզ մեկ շաբաթ ժամանակ է տվել այս խնդրի կարգավորումը գտնելու համար: Համապատասխանո՞ւմ է սա իրականությանը: 

-Բնականաբար, ոչ: Դա ընդամենը մամուլը առավել հետաքրքիր դարձնելու հնարք է: Նման խոսակցություն չի կարող լինել: Ես նման բանով չեմ զբաղվում, և որևէ հանրապետականի նման բան չի ասվել:

-Բայց չկա՞ մտահոգություն, որ Վանաձորում ավագանու նիստերի շարունակական տապալումները կարող են խնդիր դառնալ քաղաքի համար:

-Իհարկե, կա: Բայց դրա պատասխանատուն որոշ քաղաքական ուժեր են, որոնք իրենց մանր շահերը առաջ տանելու համար ցանկանում են պարալիզացնել քաղաքը: Նրանք չեն գիտակցում, որ մեղքի տակ են գցում ավագանու անդամներին, որոնք ընտրվել են քաղաքի խնդիրները լուծելու, բյուջեն հաստատելու ու ոչ թե երևանյան քաղաքական ինտրիգները առաջ տանելու համար:
Մանրամասն
13/11/2016

Որպեսզի բյուջե շատ գումար մտնի, պետք է շատ աշխատողներ ունենանք

Որպեսզի բյուջե շատ գումար մտնի, պետք է շատ աշխատողներ ունենանք
Հարցազրույց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հետ

- Պարոն Հակոբյան, Դուք քննադատեցիք նոր Հարկային օրենսգրքի նախագիծը, բազմաթիվ մտահոգություններ հայտնեցիք, բայց առաջին ընթերցման քվեարկության ժամանակ կողմ քվեարկեցիք: Ինչո՞ւ:

- Հարկային դաշտը կարգավորող մայր օրենսդրությունը վերջին 15-18 տարիներին չի փոխվել: Եղել են մոտ 500 փոփոխություններ ու լրացումներ, որոնք հիմնական օրենքները դարձրել են խճճված: Այնպես որ, հարկային նոր օրենսգիրք ունենալու անհրաժեշտություն կա, և գործատուների համար որոշ սկզբունքային հարցեր ընդգրկված են նախագծում: Եթե դեմ քվեարկեի, ապա դեմ կարտահայտվեի այն առաջադեմ քայլին, որը կատարվում է կառավարության կողմից: Ես քվեարկել եմ կողմ՝ համաձայնելով Հարկային օրենսգիրքը փոխելուն և իմ մտահոգությունն եմ արտահայտել այն երևույթների կապակցությամբ, որոնք ուղիղ կապ ունեն ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության հետ:
Մանրամասն
22/06/2016

Էդուարդ Շարմազանով. Գոլ խփելը իշխանության գործն է

Էդուարդ Շարմազանով. Գոլ խփելը իշխանության գործն է
Parliamentmonitoring.am-ը ԱԺ խմբակցությունների հետ ամփոփում է 9-րդ նստաշրջանի արդյուքները : Մեր զրուցակիցը  Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն է:

-Հենց ընդդիմադիր գործիչները քննադատում են իշխանության գործունեությունը, ՀՀԿ-ականները ասում են, թե նրանք նախընտարական շրջան են մտել ու փորձում են սիրաշահել իշխանությունից  դժգոհողներին: ՀՀԿ-ն արձագանքեց նաև Հարկային օրենսգրքի նախագիծն ու 2015թվականի բյուջեի կատարողականը քննադատողներին: Տպավորություն է, թե խորհրդարանաակն մեծամասնությունը գտել է իրեն ուղղված քննադատությունը շրջանցելու ամենակարճ ճանապարհը: 
 
-Ոչ, դա այդպես չէ: Մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ մնացել է 1 տարուց քիչ ժամանակ, և մեր ընդդիմադիր գործընկերների հայտարարությունները իսկապես նախընտրական տրամադրության արտահայտություն են: Այդ ելույթները նկատելի շատացել են: Բայց ես ասել եմ, որ սա ֆալստարտ է, որովհետև ընտրությունից մի տարի առաջ պայքարն սկսելը, իրար քննադատել ճիշտ չէ:
Մանրամասն
18/06/2016

Կոալիցիա՝ գումարելիների թիվը փոխելով

Կոալիցիա՝ գումարելիների թիվը փոխելով
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը կլինի թերևս 3-րդ խմբակցությունը, որը մի կողմ կդնի 2012-ի ընտրություններից հետո ունեցած իր կարգավիճակը ու կհայտարարի քաղաքական դաշտում իր տեղը փոխելու մասին: 2014 թվականի ապրիլին այդպես վարվեց ՕԵԿ-ը՝ իշխանությունից տեղափոխվելով ընդդիմություն, 2015 թվականի մարտին՝ ԲՀԿ-ն՝ այլընտրանքից դառնալով ընդդիմություն: ՀՅԴ-ի ընթացքը հակառակն է լինելու՝ ընդդիմությունից իշխանություն: 

Ու եթե, համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, խմբակցությունը պետք է հայտարարի ընդդիմադիր լինելու մասին, ապա ոչ ընդդիմադիր լինելու մասին կարող է և չհայտարարել. բավարար է միայն, որ խմբակցության առաջադրած անձը ընդգրկված լինի կառավարության կազմում: Դրա ականատեսը կլինենք ամենամոտ ապագայում՝ հերթական կոալիցիոն համաձայնագրի ստորագրումից հետո: 
Մանրամասն
18/02/2016

Էլեկտրաէներգիայի սակագինը չի կարող 6-7 դրամից ավելի բարձրանալ

Էլեկտրաէներգիայի սակագինը չի կարող 6-7 դրամից ավելի բարձրանալ
Հարցազրույց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ:

- Պարոն Այվազյան, հիմնավո՞ր եք համարում ՀԷՑ-ի՝  էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով թանկացնելու հայտը:

- Առայժմ չեմ կարող ասել, որովհետև ընկերությունը ներկայացնում է իր ծախսերը, հանձնաժողովն էլ դիտարկում է դրանց հավաստիությունը: ՀԷՑ-ը, օրինակ, ներկայացրել է, որ պետք է 3,6 միլիարդ դրամի շինարարական աշխատանք կատարի: Հանձնաժողովը հարցրել է, թե կոնկրետ ինչ աշխատանք, ընկերությունից հիմնավորումները չեն ներկայացրել և այդ ծախսն ամբողջությամբ հանել են: Սա նշանակում է, որ այդ ծախսը էլեկտրաէներգիայի սակագնի մաս չի կազմի: Մենք առաջիկայում խորհրդարանական լսումներ ենք հրավիրելու, որի ժամանակ այդ բոլոր հարցերը պետք է քննարկենք: Օրինակ, հնչեցվում Լեքսուս մեքենաներ ու շքեղ առանձնատներ վարձակալելու վրա ծախսված մեծ գուրմարների մասին: Պետք է պարզել, թե այդ գումարն իրենց շահութի՞ց է հատկացվել, թե՞ այդ ծախսը ներառվել է սակագնի մեջ: Եվ նման բազմաթիվ այլ հարցեր:
Մանրամասն
04/06/2015

Անծրագիր

Անծրագիր
Փետրվարի 12- ից՝ ՀՀԿ խորհրդում Սերժ Սարգսյանի՝ Գագիկ Ծառուկյանի դեմ հայտնի ելույթից հետո, Հայաստանի իշխանությունները կրկին հիշեցին օրինապաշտության մասին։ Հանկարծ հիշեցին, որ Ազգային անվտանգության խորհուրդը կինոթատրոն չէ, որ պատգամավորը պետք է մասնակցի ԱԺ նիստերին, գործարարը պետք է հարկեր վճարի, քրեական հանցագործությունները չպետք է քողարկվեն։ Քաղաքակիրթ երկրներում բնական համարվող կանոնների պահպանման անհրաժեշտությունը Սերժ Սարգսյանի ելույթի միակ ծրագրային մասն էր։ Ելույթի մյուս մասից կարելի էր եզրակացնել, որ իշխանությունների երկարամյա գործընկեր Գագիկ Ծառուկյանն այսօր միակ «ծրագրային» դեմքն է Հայաստանի քաղաքական կյանքում։
Մանրամասն
16/02/2015

Անհրաժեշտ քայլեր անհեթեթ վիճակին վերջ տալու համար

Անհրաժեշտ քայլեր անհեթեթ վիճակին վերջ տալու համար
Ըստ ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տրամադրած տեղեկանքի՝ 5-րդ գումարման խորհրդարանի 6-րդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած 133 քվեարկությունների կեսից ավելիից բացակայել է 15 պատգամավոր: Բացակայությունների 100 տոկոսանոց արդյունք գրանցել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը. նա ամբողջ նստաշրջանի ընթացքում որևէ նիստի չի մասնակցել և ունի 133 բացակա: Հաջորդում են Հրանտ Բագրատյանը (110), Ռուբեն Գեւորգյանը (100 բացակա),Մուրադ Գուլոյանը (96), Կարո Կարապետյանը (96) , Մելիք Մանուկյանը (85), Աբրահամ Մանուկյան (81), Ռուստամ Գասպարյան (80) , Հարություն Ղարագյոզյանը (78), Արագած Ախոյանը (78), Հերմինե Նաղդալյան (76), Արշակ Մխիթարյանը (74), Նաիրա Զոհրաբյանը (74), Գրիգորի Մարգարյանը (68) և Լեւոն Զուրաբյանը (68):
Մանրամասն
13/02/2015

Էդ. Շարմազանով. Սամվել Ալեքսանյանը կուսակցություն չի ղեկավարում

Էդ. Շարմազանով. Սամվել Ալեքսանյանը կուսակցություն չի ղեկավարում
ParliamentMonitoring.am-ի զրուցակիցը Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն է: 

-ՀՀԿ-ն փետրվարի 13-ի խորհրդի նիստից հետո հայտարարեց, որ անգրագիտությունը քաղաքականության մեջ տեղ չունի: Հնարավո՞ր է՝ Գագիկ Ծառուկյանին քաղաքական դաշտից հեռացնելուց հետո սկսեք անգրագետներից մաքրել նաեւ հարազատ կուսակցությունը:


-Մենք խոսում ենք ոչ թե անձանց, այլ երևույթների մասին: Իսկ Գագիկ Ծառուկյանը բացառիկ երևույթ է: Ես չգիտեմ էլի մի ոչ քաղաքական էլեմենտ, ոըը լինի մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի առաջնորդ: Մենք ասում ենք, որ պետք է պայքարել մարտնչող տգիտության դեմ: 

Մանրամասն
13/02/2015

Բոյկոտի ուրվականը խորհրդարանում

Բոյկոտի ուրվականը խորհրդարանում
Բոյկոտը հայրենի խորհրդարանում սովորական երևույթ է: Նախադեպը վկայում է, որ ԱԺ նիստերը բոյկոտելու նախաձեռնությամբ առավելապես հանդես է գալիս խորհրդարանի մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ հույսով, որ դրա արդյունքում կխաթարվի խորհրդարանի բնականոն աշխատանքը: Այդպես վարվեց, օրինակ, «Արդարություն» դաշինքը՝ 2004 թվականին: Այս գումարման Ազգային ժողովում մեծությամբ երկրորդը ԲՀԿ-ն է: Խմբակցությունը պատրաստվում է բոյկոտել առաջիկա քառօրյան, թեպետ սեփական փորձով գիտի, որ նույնիսկ ոչ իշխանական բոլոր խմբակցությունների միասնական բոյկոտից ԱԺ աշխատանքը չի խաթարվելու, Արտակ Խաչատրյանի հետ կապված միջադեպի մեղավորները չեն բացահայտվելու: 
Մանրամասն
10/02/2015

Դաշնակցության բոլոր առաջարկները քննարկելի են

Դաշնակցության բոլոր առաջարկները քննարկելի են
Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն է: 

-Պարոն Բաղդասարյան, «Դաշնակցություն» կուսակցությունը վերջերս հրապարակեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ իր առաջարկությունները և հայտարարեց, թե կպաշտպանի իշխանությունների կողմից նախաձեռնված գործընթացը, եթե դրանք ընդունվեն: Ընդունելի՞ են ձեզ համար ՀՅԴ-ի այդ առաջարկությունները:

- Բոլորը առաջարկները քննարկելի են, չկա այնպիսի կետ, որ մերժենք կամ ընդունենք: Դրանք քննարկվում են, և արդեն իսկ մեր կուսակցական ընկերներին հանձնարարված է ուսումնասիրել: Կուսակցության խորհրդի, խմբակցության նիստերում կամ այլ ձևաչափով քննարկումներ պետք է կազմակերպվեն: Կրկնում եմ՝ կառուցողական առաջարկություններ եղել են, և այնպես չէ, որ կտրականապես ասենք, թե այս երկուսին դեմ ենք, այն մեկը կարելի է ընդունել:
Մանրամասն
30/01/2015
1 2 3 4 5 6
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter