Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Աղվան Վարդանյան. «Որտեղ շատ աշխատանք կա, Դաշնակցությունն այնտեղ իրեն լավ է զգում»

Աղվան Վարդանյան. «Որտեղ շատ աշխատանք կա, Դաշնակցությունն այնտեղ  իրեն լավ է զգում»
Parliamentmonitoring.am-ը ԱԺ խմբակցությունների հետ ամփոփում է 9-րդ նստաշրջանի արդյունքները: Մեր զրուցակիցը «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն է: 

- Պարոն Վարդանյան, Դաշնակցության համար ինչո՞վ նշանավորվեց գարնանային նստաշրջանը: Հիմնական փոփոխությունը Հանրապետական կուսակցության հետ համագործակցության հուշագիր ստորագրելն ու իշխանության մաս կազմե՞լն էր: 

- Հերթական նստաշրջան էր` ընթացիկ օրակարգերով: Այո, հիմնական փոփոխությունը պայմանավորված է հանգամանքով, որ մենք այլևս քաղաքական համագործակցության համաձայնագիր ունենք Հանրապետական կուսակցության հետ, փորձում ենք մեր մոտեցումները համադրել, գտնել ընդհանուր եզրեր: Այլ առաջնահերթություններ ունեինք, բայց, ցավոք, ապրիլյան պատերազմը խանգարեց: Արդեն տեղի է ունեցել համակարգող խորհրդի առաջին նիստը, որին ՀՀԿ-ից մասնակցում էին հանրապետության նախագահը, վարչապետը, ԱԺ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: ՀՅԴ-ից մասնակցում էինք Արմեն Ռուստամյանը, Սպարտակ Սեյրանյանը, Արսեն Համբարձումյանը և ես:
Մանրամասն
14/06/2016

Կոալիցիա՝ գումարելիների թիվը փոխելով

Կոալիցիա՝ գումարելիների թիվը փոխելով
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը կլինի թերևս 3-րդ խմբակցությունը, որը մի կողմ կդնի 2012-ի ընտրություններից հետո ունեցած իր կարգավիճակը ու կհայտարարի քաղաքական դաշտում իր տեղը փոխելու մասին: 2014 թվականի ապրիլին այդպես վարվեց ՕԵԿ-ը՝ իշխանությունից տեղափոխվելով ընդդիմություն, 2015 թվականի մարտին՝ ԲՀԿ-ն՝ այլընտրանքից դառնալով ընդդիմություն: ՀՅԴ-ի ընթացքը հակառակն է լինելու՝ ընդդիմությունից իշխանություն: 

Ու եթե, համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, խմբակցությունը պետք է հայտարարի ընդդիմադիր լինելու մասին, ապա ոչ ընդդիմադիր լինելու մասին կարող է և չհայտարարել. բավարար է միայն, որ խմբակցության առաջադրած անձը ընդգրկված լինի կառավարության կազմում: Դրա ականատեսը կլինենք ամենամոտ ապագայում՝ հերթական կոալիցիոն համաձայնագրի ստորագրումից հետո: 
Մանրամասն
18/02/2016

Բոյկոտի ուրվականը խորհրդարանում

Բոյկոտի ուրվականը խորհրդարանում
Բոյկոտը հայրենի խորհրդարանում սովորական երևույթ է: Նախադեպը վկայում է, որ ԱԺ նիստերը բոյկոտելու նախաձեռնությամբ առավելապես հանդես է գալիս խորհրդարանի մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ հույսով, որ դրա արդյունքում կխաթարվի խորհրդարանի բնականոն աշխատանքը: Այդպես վարվեց, օրինակ, «Արդարություն» դաշինքը՝ 2004 թվականին: Այս գումարման Ազգային ժողովում մեծությամբ երկրորդը ԲՀԿ-ն է: Խմբակցությունը պատրաստվում է բոյկոտել առաջիկա քառօրյան, թեպետ սեփական փորձով գիտի, որ նույնիսկ ոչ իշխանական բոլոր խմբակցությունների միասնական բոյկոտից ԱԺ աշխատանքը չի խաթարվելու, Արտակ Խաչատրյանի հետ կապված միջադեպի մեղավորները չեն բացահայտվելու: 
Մանրամասն
10/02/2015

Մենք ինքնուրույն ենք, դրա համար են երկու կողմից հարձակվում մեզ վրա

Մենք ինքնուրույն ենք, դրա համար են երկու կողմից հարձակվում մեզ վրա
Հարցազրույց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ:

-Պարոն Ռուստամյան, ԲՀԿ-ՀԱԿ-«ժառանգություն»-ՕԵԿ քառյակի արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությանը ՀՅԴ-ն չմիացավ, փոխարենը արտահերթ հրավիրեց ՀՀԿ-ի հետ միասին: Ստացվում է, որ խորհրդարանում ՀՅԴ-ն է ՀՀԿ-ի հետ համագործակցող ուժը:


-Ստացվում է, որ մենք գնում ենք արդյունք ստանալու և ոչ թե ինքնանպատակ գործունեություն իրականացնելու ճանապարհով: Իսկ քառյակի նախաձեռնությանը չենք միացել երկու պարզ պատճառով. առաջինը, որ մեզ հետ չէին քննարկել այդ տեքստը, իսկ մենք հայտարարել ենք, որ բոլոր այն տեքստերը, որոնք մեզ հետ չեն քննարկվում, մենք դրանց չենք միանում: Երկրորդը, ակնհայտ էր, որ այդ նիստը տեղի չէր ունենալու, որովհետև քվորում չէր լինելու:
Մանրամասն
17/12/2014

ՀՅԴ-ն իշխանությունների հետ համագործակցում է իշխանափոխության համար

ՀՅԴ-ն իշխանությունների հետ համագործակցում է իշխանափոխության համար
Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն է:


- Ինչպե՞ս եք պատկերացնում իշխանությունների հետ սահմանադրական փոփոխությունների շուրջ համագործակցության ու իշխանափոխության համատեղումը:


- Սահմանադրական փոփոխությունների մեր պահանջը, մեր պատկերացրած սահմանադրական փոփոխությունները  ստեղծում են իշխանափոխության հնարավորություն:

-Այսինքն, իշխանությունների հետ համագործակցելու եք նրանց հեռացմա՞ն հարցի շուրջ:

- Նորից ու նորից ասեմ, մենք նույնիսկ սահմանադրության հարցում չենք համագործակցում: Մենք շարադրում ենք մեր մոտեցումները, մեր պատկերացումները մասնագիտական խմբի արդեն իսկ կատարած աշխատանքի, հայեցակարգի հիման վրա և առաջարկում ենք, որ պետության հեռանկարի համար ճիշտ մոտեցումը սա է:
Մանրամասն
15/12/2014

Համեստ և ոչ համարձակ բյուջե

Համեստ և ոչ համարձակ բյուջե
Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն է: 

- 2015թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասաց, թե հաշվարկներ են կատարվում, և նոյեմբերի վերջին միայն պարզ կդառնա, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության, բյուջեի կատարման վրա: Հնարավոր համարո՞ւմ եք, որ 2015թ. բյուջեի նախագծի վերջնական տարբերակում այդ ազդեցության ֆինանսական հաշվարկներն արդեն ներառված լինեն:

- Կարծում եմ՝ որոշ ճշգրտումներ կարող են լինել, բայց ամբողջությամբ` ոչ, որովհետև ԵՏՄ անդամակցության տնտեսական ազդեցության գնահատումը ոչ միայն բարդ է ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում, այլև շատ դրույթներ, նորմեր դեռ պետք է գործադրվեն, որպեսզի այդ ազդեցությունը երևա: Ակնկալվող արդյունքներից առայժմ գնահատվել են միայն մաքսային բյուջեից հնարավոր հավելյալ մուտքերը՝ մոտ 150-200 մլն դոլար:
Մանրամասն
16/11/2014

Քառյակը հնգյակ դարձնելու նախաձեռնություն չկա

Քառյակը հնգյակ դարձնելու նախաձեռնություն չկա
Հարցազրույց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ:

- Պարոն Վարդանյան, ինչո՞վ առանձնացավ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանը, Ձեր կարծիքով՝ որոնք էին այս նստաշրջանի կարևոր իրադարձությունները:

- Բավականին լարված և ծանրաբեռնված նստաշրջան էր: Քաղաքական մեծամասնության և ընդդիմության հարաբերություններն ավելի հստակացան: Եղավ կառավարության փոփոխություն: Ես ինքս զբաղված էի նաև մի քանի այլ` գազի, Էթիկայի հանձնաժողովի աշխատանքներով: Այս իմաստով բավականին լարված էր և մյուսներից տարբերվում էր իր բովանդակությամբ:
Մանրամասն
11/07/2014

Սա գործող օրենք չէ

Սա գործող օրենք չէ
Հարցազրույց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ:

-Շա՞տ մեծ է Ձեր հիասթափությունը նախագահից, վարչապետից, ովքեր ինչ-որ պահի, թվում էր, թե ընդառաջ են գնում ընդդիմության, հանրության բողոքներին:


-Իմ հիասթափությունը այլ բանով է պայմանավորված: Խորությամբ չի գիտակցվում իրավիճակի սոցիալ-հոգեբանական ազդեցությունը: Բազմահազար քաղաքացիների ոգևորությունը, որ կար ՍԴ-ի որոշումից հետո, այս մեկ քայլով կոտրվում է: Սա նշանակում է ոչնչացնել այն ջանքը, որը կարող էր գործադրվել երկրի զարգացման ուղղությամբ: Անկախ նրանից` ես ՍԴ –ում պայքարել եմ նախորդ օրենքի դեմ թե ոչ, յուրաքանչյուր քաղաքացու նման հիասթափություն կունենայի: Ես վախ եմ զգում, որ հանկարծ այն երիտասարդները չհիասթափվեն, ովքեր տեսնում էին թունելի վերջի լույսը: Այո, ես նաև հանդիպել եմ նախագահին, ներկայացրել մեր տեսակետը, նախագահը ըմբռնումով մոտեցել է այդ տեսակետին, չի առարկել դրա դեմ: 
Մանրամասն
20/06/2014

Կոալիցիան ընկալվում է որպես պաշտոնների շուրջ համաձայնություն

Կոալիցիան ընկալվում է որպես պաշտոնների շուրջ համաձայնություն
Հարցազրույց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հետ:

-Հնարավոր համարո՞ւմ եք, որ ձևավորվի նոր կոալիցիա:

-Քանի որ կոալիցիա տերմինը հեղինակազրկվել է, և կոալիցիան ցավալիորեն ընկալվում է որպես պաշտոնների շուրջ որոշակի համաձայնություն, ես շատ կուզենայի, որ այդ բառը չօգտագործվեր: Իսկ զուտ համաձայնության տեսակետից, համաձայնության կառավարության մակարդակով` ինչու չէ, հնարավոր է:
Մանրամասն
05/04/2014

Ամեն մեկը քննադատելու իր պատճառներն ունի

Ամեն մեկը քննադատելու իր պատճառներն ունի
Հարցազրույց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ:

-Պատահականությո՞ւն է, որ խորհրդարանական ոչ իշխանական ուժերի քննադատությունը ևս, ինչպես երկրորդ նախագահինը, ուղղված է միայն վարչապետին: 

-Չեմ կարծում, որ դրանք համաձայնեցված գործողություններ են: Ամեն մեկն իր դրդապատճառներն ունի: Ի վերջո, բնական քաղաքական պայքար է, և այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել:
Մանրամասն
11/01/2014
1 2
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter