Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

6-րդ գումարման Ազգային ժողով. պատկերը հստականում է

6-րդ գումարման Ազգային ժողով. պատկերը հստականում է
Մայիսի 18-ին հրավիրվելու է Ազգային ժողովի 6-րդ գումարման առաջին նիստը: Նիստի օրվա մասին ԿԸՀ նախագահը խոսեց անցած շաբաթ, իսկ նոր խորհրդարանում մանդատներից հրաժարված պատգամաավոորների անունները հայտնի դարձան մայիսի 2-ին՝ ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից ուղիղ 1 ամիս անց: Մինչ այս պահը՝ վերջնականապես հստակեցված ու հրապարակված էին միայն «Ելք» դաշինքի խմբակցության 9 պատգամավորների անունները: «Ելքը», մինչև ընտրությունները, հստակ հայտարարել էր նաև որպես ընդդիմություն հանդես գալու իր դիրքորոշման մասին: Նոր խորհրդարանում այս ուժը, նաև «Ծառուկյան» դաշինքը կարող են արդեն այս մասին չհայտարարել. օրենքը այլևս չի պահանջում:
Մանրամասն
03/05/2017

Ռեյտինգային ընտրակարգն սպանեց քաղաքական դիսկուրսը

Ռեյտինգային ընտրակարգն սպանեց քաղաքական դիսկուրսը
Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը 5-րդ գումարման Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն է:

- Պարոն Պողոսյան, Դուք ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին չմասնակցեցիք և դրանց հետևեցիք «դրսից»: Ի՞նչ տպավորություն ունեք:

- Դեռ աշնանը, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ, իմ ելույթում նշել էի՝ հողը թեթև լինի այդ օրենսգրքի վրա: Ասել էի՝ դուք գրել եք մի օրենսգիրք, որով սպանում եք քաղաքական դիսկուրսը, որով ընտրությունների հիմքը դարձնում եք վարչական ռեսուրսը և ֆինանսական միջոցները: Ես Դավիթ Հարությունյանին ասել եմ՝ դուք միշտ ակնարկում եք 30-40% ունենալու մասին, բայց այս ԸՕ-ն գրել եք, որ 60% ապահովեք: Այդպես էլ եղավ:
Մանրամասն
19/04/2017

Հրաժեշտ 5-րդ գումարման Ազգային ժողովին

Հրաժեշտ 5-րդ գումարման Ազգային ժողովին
5-րդ գումարման Ազգային ժողովի 130 պատգամավորների կեսից ավելին՝ 89-ը, ուզում են պատգամավոր լինել նաև 6-րդ գումարման Ազգային ժողովում: Նրանցից 57-ը ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում են: Այս 57-ի թվում են նաև 2012-ին ԲՀԿ-ի հետ խորհրդարան եկած Մարտուն Գրիգորյանը, Արագած Ախոյանը, Մուշեղ Պետոյանը, Բազմասեր Առաքելյանը: ԲՀԿ-ի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածուներից 15-ը այսօրվա՝ 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր են. 14-ը՝ ԲՀԿ, 1-ը՝ ՀՀԿ խմբակցությունից: 
Մանրամասն
06/03/2017

ԱԺ նոր կանոնակարգի նախագիծը պատրաստ է

ԱԺ նոր կանոնակարգի նախագիծը պատրաստ է
Ազգային ժողովի նոր կանոնակարգ-օրենքի նախագիծն արդեն պատրաստ է և դրվել է շրջանառության մեջ: Այն մշակել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագիտական խումբը` հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի գլխավորությամբ: Վերջինին որպես նախագծի հեղինակներ միացել են նաև Հանրապետական և «Դաշնակցություն» խմբակցությունների ղեկավարներ Վահրամ Բաղդասարյանն ու Արմեն Ռուստամյանը: Այդպիսով, նախագիծը կոալիցիոն գործընկերների համատեղ նախաձեռնությունն է, որի մշակման ընթացքին ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցել:

Հավելենք, որ 2015թ. դեկտեմբերին ընդունված նոր Սահմանադրությունը 12 նոր օրենքների` այդ թվում ԱԺ նոր կանոնակարգի ընդունման պահանջ էր դնում: Արդեն ընդունված Ընտրական օրենսգրքից հետո սա քննարկման ներկայացվող երկրորդ նախագիծն է և միակը, որի մշակման իրավասությունը միայն խորհրդարանինն է:
Մանրամասն
06/11/2016

Մանդատի ու խմբակցության արանքում. ի՞նչ կառաջարկի ԱԺ կանոնակարգ-օրենքը

Մանդատի ու խմբակցության արանքում. ի՞նչ կառաջարկի ԱԺ կանոնակարգ-օրենքը
5-րդ գումարման Ազգային ժողովի 6 խմբակցություններից 4-ում՝ ԲՀԿ, ՕԵԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», տարբեր տարիներին և տարբեր իրավիճակներում ներխմբակցային տարաձայնություններ են եղել, որոնց արդյունքում որոշ պատգամավորներ հեռացել են այս քաղաքական ուժերից՝ օրենքի պարտադրանքով շարունակելով անդամակցել խմբակցությանը: Տարաձայնությունները արտահայտվել են քվեարկությունների ժամանակ, ու պատահական չէ, որ խորհրդարանական վերջին քառօրյայում խմբակցության անկուսակցական պատգամավորների ու նրանց՝ խմբակցությունից տարբերվող քվեարկությունների մասին խոսեց հենց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: 

Հայտարարելով, թե ԲՀԿ-ն չի մասնակցելու Գլխավոր դատախազի ընտրությանը, Զոհրաբյանը հստակեցրեց. «Խոսքը վերաբերում է խմբակցության կուսակցական պատգամավորներին»: Նրանց էլ, ովքեր կուսակցական չեն, կամ, որ ենթադրելի է՝ կուսակցական են, բայց ոչ ԲՀԿ-ական և «չեն կիսում խմբակցության դիրքորոշումը» , խմբակցության ղեկավարը լսեցրեց, որ կարող են զրկվել մանդատից. «Քանի որ քննարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքը, մենք առաջարկել ենք, որ այն պատգամավորները, ովքեր չեն կիսում խմբակցության դիրքորոշումը և ազատ են իրենց դիրքորոշումներում, ընդհանրապես վայր դնեն պատգամավորական մանդատը»:
Մանրամասն
26/09/2016

Քրեականացնե՞լ, թե՞ հեռացնել դահլիճից

Քրեականացնե՞լ, թե՞ հեռացնել դահլիճից
ԱԺ էթիկայի հանձնաժողովի փետրվարի 15-ի նիստում քննարկվել է երկու հարց: Դրանցից մեկը վերաբերում է գործընկերների փոխարեն քվեարկած պատգամավորներին: Հիշեցնենք՝ 2015թ. դեկտեմբերին հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների 7 պատգամավոր նիստերի ժամանակ քվեարկել էր նաև գործընկերների փոխարեն: Past.am կայքի լրագրող Լիլիթ Լալայանը նկարահանել էր այդ խախտումը և տեսանյութը տրամադրել Էթիկայի հանձնաժողովին: Լրագրողը պահանջում է գնահատական տալ ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորների վարքագծին:

Երկրորդ հարցը վերաբերում է ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանին: Պատգամավորը ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանի «Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից» գրառմանն այսպես էր արձագանքել. «Լսի, այ լակոտ, գրածներդ կարդացի ու գրածիդ այն 16 հավանություն տվող կենդանիներին էլ տեսա, ուշադիր լսի, չհամարձակվես այդ գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել Երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության Նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ, կրկնում եմ աչքերդ կհանեմ !!!!»: 
Մանրամասն
15/02/2016

Է.Մարուքյան. Պատասխանատվությունը կնվազի, ու չի լինի գրասենյակ պահելու պարտավորվածություն

Է.Մարուքյան. Պատասխանատվությունը կնվազի, ու չի լինի գրասենյակ պահելու պարտավորվածություն
Մեծամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ 41 պատգամավորներին ներկայացնող մեր շարքի հերթական զրուցակիցը թիվ 30 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանն է: 

-Որո՞նք են եղել Ձեր նախընտրական ծրագրի առաջնահերթությունները: 

-Իմ նախընտրական ծրագիրը շատ իրատեսական է եղել: Առանձնացրել ենք մի շարք սկզբունքային ոլորտներ, իսկ խոստոումների առումով եղել ենք շատ աղքատ: Միակ խոստումը, որ ես տվել եմ իմ ընտրողներին, այն էր, որ լինելու եմ պրոֆեսիոնալ պատգամավոր, ներկայացնելու եմ իմ ընտրատարածքի շահերը, միշտ հասանելի եմ լինելու ու պահելու եմ հետադարձ կապը ընտըրողներիս հետ: Դրա համար ստեղծել եմ, և 2012 թվականի հունիսի 1-ից մինչև այսօր գործում է իմ գրասենյակը:
Մանրամասն
08/02/2016

Դեմ ըլլալով՝ կողմ կըլլամ

Դեմ ըլլալով՝ կողմ կըլլամ
Կամ ինչպես է քվեարկում միջին հանրապետական պատգամավորը

Նոյեմբերի 23-ին Ազգային ժողովում անակնկալ տեղի ունեցավ։ Իհարկե, դա այնպիսի անակնկալ չէր, ինչպիսին, ասենք, 2013- ի սեպտեմբերի 3-ինը, երբ Սերժ Սարգսյանը Հայաստանում բոլորի համար անակնկալ հայտարարեց, որ ԵՄ հետ Ասոցացման երկու տարվա բարեհաջող բանակցությունների արդյունքում միանում ենք... ԵՏՄ-ին։ Այս անգամ անակնկալն այն էր, որ նոյեմբերի 23-ին ԱԺ խոսափողից հարց տվեց ԱԺ հանրապետական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը։ ՄԱՊ ՍՊԸ սեփականատերը մինչ այս 8-րդ նստաշրջանում ոչ մի հարց չէր տվել, ոչ մի ելույթ չէր ունեցել։ Ընդհանրապես՝ այս գումարման ԱԺ- ում հանրապետական գործարար պատգամավորն ընդամենը երեք անգամ է հարց ունեցել։
Մանրամասն
04/12/2015

Թ.Պողոսյան.Առաքել Մովսիսյանն ընդամենը կարծիք է հայտնել

Թ.Պողոսյան.Առաքել Մովսիսյանն ընդամենը կարծիք է հայտնել
Հարցազրույց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, էթիկայի հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանի հետ:

-Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը, արդեն երկրորդ անգամ, արձանագրեց, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը դրսևորել է պատգամավորին ոչ վայել պահվածք: Նշանակո՞ւմ է, սա, որ հանձնաժողովի նախորդ որոշումը, փաստորեն, որևէ ազդեցություն չի ունեցել: 

-Սա նոր իրողություն չէ, և այս հարցը մեզ համար պետք է ուղեցույց լինի ԱԺ կանոնակարգ- օրենքում փոփոխություններ կատարելու համար: Այս օրենքում պետք է կարգազանց պատգամավորին պատժող գործուն մեխանիզմներ ներառել: Այսօրվա դրությամբ հանձնաժողովը կարող է միայն որոշել՝ խախտել է պատգամավորը էթիկայի նորմերը թե ոչ, ինչին հաջորդում է այդ որոշման հրապարակումը և վերջ: Մենք, իհարկե, դատարան չենք, բայց կարծում եմ, որ առավել արդյունավետ մեխանիզմներ կիրառելու հնարավորություն պետք է ունենանք:
Մանրամասն
02/12/2015

Ես աշխատել եմ ձեր ասած «գենսեկի» ժամանակներում և լավ գիտեմ, թե այնտեղ ոնց էր

Ես աշխատել եմ ձեր ասած «գենսեկի» ժամանակներում և լավ գիտեմ, թե այնտեղ ոնց էր
Հարցազրույց Հանրապետական խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանի հետ:

- Պարոն Հակոբյան, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ընթացքում այցելե՞լ եք Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածք, որտեղից պատգամավոր եք ընտրվել: Գիտե՞ք այդ փոփոխությունների նկատմամբ տավուշցիների վերաբերմունքը:

- Դեռ չեմ հանդիպել: ԱԺ այս նիստերից հետո պետք է հանդիպեմ ժողովրդի հետ, որպես նրանց կողմից ընտրված պատգամավոր` փորձեմ բացատրական աշխատանք տանել, ներկայացնել նոր սահմանադրական փոփոխությունների նախագծի դրական և գործող Սահմանադրության բացասական կողմերը:


Մանրամասն
18/11/2015
1 2 3 4
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter