Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ա. Մանուկյան. ԲՀԿ-ի հետ կիսելու բան չեմ ունեցել

Ա. Մանուկյան. ԲՀԿ-ի հետ կիսելու բան չեմ ունեցել
Հարցազրույց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի հետ: 

- Հավանաբար սպասում եք Գագիկ Ծառուկյանը որոշմանը՝ վերադառնո՞ւմ է ակտիվ քաղաքականություն, թե՞ ոչ:


- Դա էլ կարող ենք հաշվի առնել:

- Եթե Ծառուկյանը նորից գլխավորի ԲՀԿ-ն, կվերադառնա՞ք ԲՀԿ:

- Միանշանակ: Նա իմ երկար տարիների ընկերն է` անկախ կուսակցության պատկանելությունից:
Մանրամասն
21/11/2016

Մուրադ Մուրադյան. «Կարգախոսը բուկլետի վրա գրած ա»

Մուրադ Մուրադյան. «Կարգախոսը բուկլետի վրա գրած ա»
Մեծամասնական կարգով ընտրված ԱԺ 41 պատգամավորներին ներկայացնող մեր շարքի հերթական զրուցակիցը թիվ 16 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Մուրադ Մուրադյանն է: 

-Պարոն Մուրադյան, Դուք երկու անգամ պատգամավոր եք ընտրվել մեծամասնական ընտրակարգով, իսկ նոր Սահմանադրության համաձայն՝ այդ ընտրակարգն այլևս գոյություն չունի. կարծում եք՝ առաջիկա ընտրություններին կմասնակցե՞ք: 

-Ես չեմ կարծում, թե պարտադիր ա, որ ես լինեմ Ազգային ժողովում: Կգա ժամանակը, ամեն ինչը կերևա, ինչի՞ մասին ա խոսքը: Ես այդ փոփոխությունց այդքան էլ չեմ անհանգստանում: 

-Բայց կա տեսակետ, որ այս ընտրակարգից հրաժարվելու արդյունքում կկտրվի կապը մարզերի հետ: 

-Ո՞նց կարող ա կտրվել: Երբ որ համամասնական ցուցակները կազմեն, մարզերից էլ կլինեն: 

-Կարո՞ղ է՝ Դուք էլ այդ եղանակով նորից գաք խորհրդարան: 

-Այդ ժամանակ կերևա, թե ոնց կլինի: Եղանակով չէ, եղանակը ի՞նչ կապ ունի ընտրության հետ:
Մանրամասն
19/05/2016

Ս.Ֆարմանյան. «Քաղաքականությունը երբեք չեմ համարել իմ ու իմ ընտանիքի բարեկեցության միակ ճանապարհը»

Ս.Ֆարմանյան. «Քաղաքականությունը երբեք չեմ համարել իմ ու իմ ընտանիքի բարեկեցության միակ ճանապարհը»
Մեծամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ 41 պատգամավորներին ներկայացնող մեր շարքի հերթական զրուցակիցը թիվ 2 ընտրատարածքից ընտրված պատգամավոր, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանն է: 

-Որո՞նք են եղել Ձեր նախընտրական ծրագրի առաջնահերթությունները: 

-Թիվ 1 առաջնահերթությունը եղել է իմ ընտրատարածքի բնակչի ձայնը խորհրդարան հասցնելը, նրա դիրքորոշումը հնչեցնելը: Մեծամասնականի իրական հնարավորությունները և հանրության սպասելիքները դրանից՝ հաճախ չեն համապատասխանում: Ես փորձել եմ հավատարիմ մնալով իմ նախընտրական ծրագրին՝ բարձրաձայնել ընտրողի խնդիրները, դնել դրանք պետական տարբեր գերատեսչությունների առջև, լուծումներ ստանալ: 

-Ընտրողների հետ կապը պահելու համար ծրագրում նախատեսվում էր հանրային ընդունարաններ ստեղծել: Ստեղծեցի՞ք:

-Հանրային ընդունարանների գաղափարը փայլուն և շատ ամբիցիոզ գաղափար էր: Դրանք չստեղծվեցին ռեսուրսների բացակայության պատճառով: Որպեսզի ընդունարանները գործեին արդյունավետ, պիտի լինեին չեզոք ռեսուրսներ: Եղել են ֆինանսավորման առաջարկներ, բայց դրանք չեն եղել անաչառ առաջարկներ, որոնք կծառայեին բուն նպատակին:
Մանրամասն
09/03/2016

Կ. Պողոսյան. Կցանկանայի, որ մեծամասնական ընտրակարգը չվերանար

Կ. Պողոսյան. Կցանկանայի, որ մեծամասնական ընտրակարգը չվերանար
 Կհիշե՞ք, թե այս ընթացքում ինչ խնդիր է լուծվել կամ ո՞ր խնդիրները դեռ չեն լուծվել։

- Անկեղծ ասած՝ ես շռայլ խոստումներ չեմ տվել: Փորձել եմ անկեղծ լինել իմ ընտրողների հետ և ասել եմ, որ հաստատ իմ համեստ ներդրումը կունենամ, իրենց հետ կլինեմ և կկիսեմ իրենց հոգսերը։ Իսկ ամենամեծ աշխատանքը, որ իրականացրել եմ, 2015թ․բյուջեի միջոցներով Արտաշատ քաղաքում մեծ փողոցի 120 միլիոն դրամ արժողությամբ ասֆալտապտումն էր: Ես՝ որպես պատգամավոր, նախապես առաջարկություն էի արել, որն ընդունվել էր կառավարության կողմից, և աշխատանքն արդեն ավատվել է։

- Արդյոք դա պայմանավորված չի՞ եղել Հովիկ Աբրահամյանի՝ այդ տարածաշրջանից լինելու, Ձեզ հետ ազգակցական կապեր ունենալու հանգամանքով: 

- Ոչ, դա նշանակություն չունի: Արտաշատը Հայաստանի մի մասն է, իսկ այդ խնդիրը կարևոր էր:
Մանրամասն
26/01/2016

Մնացական Մնացականյան. Երբևէ ընտրողին չեմ խոստացել իմ անձնական միջոցներով խնդիր լուծել

Մնացական Մնացականյան. Երբևէ ընտրողին չեմ խոստացել իմ անձնական միջոցներով  խնդիր  լուծել
-Ընդհանուր առմամբ՝ Ձեր նախընտրական ծրագիրը քանի՞ տոկոսով եք իրականացված համարում: 

-Ծրագրի իրականացումը մի քիչ բարդ հարց է: Մեծամասնական պատգամավորը առանձին բյուջե չունի, աշխատանքները հիմնականում մեր տարածքներում իրականացվում են կառավարության հետ համագործակցության միջոցով: 

-Ըստ Ձեզ՝ նախընտրական շրջանում տրված ծրագրերի իրականացումը ընտրողը ո՞ւմից է ակնկալում՝ կոնկրետ թեկնածուից թե կառավարությունից: 

-Ես երբևէ ընտրողին չեմ խոստացել, թե իմ անձնական միջոցներով ինչ-որ խնդիրներ եմ լուծելու: Ես եղել եմ ՀՀԿ-ի թեկնածուն, և ինչ իրականացվել է, իրականացվել է կառավարության հետ միասին: Հանդիպումների ժամանակ ես համայնքապետերին խնդրել եմ ներկայացնել իրենց խնդիրները, որպեսզի ես էլ դրանք փոխանցեմ կառավարությանը: Խնդիր է եղել նաև գազաֆիկացումը, ու այդ ուղղությամբ բավական շատ աշխատանք է կատարվել: Այսինքն, խոսել ընտրատարածքում արված աշխատանքի մասին՝ նշանակում է խոսել կառավարության կատարած աշխատանքի մասին:
Մանրամասն
15/01/2016

Մանվել Բադեյան. Ես պատգամավոր եմ, ոչ թե շրջանի սպոնսորը

Մանվել Բադեյան. Ես պատգամավոր եմ, ոչ թե շրջանի սպոնսորը
-Ծրագրում նշված և չլուծված խնդիրները շա՞տ են:

-Կան: Դրանք կընդգրկվեն հաջորդ տարիների բյուջեներում: Ես սովորություն չունեմ տարվա բյուջեի վերաբերյալ գրավոր առաջարկնել տալու կամ ամբիոնից ելույթներ ունենալու, բայց ամենօրյա կապի մեջ եմ կառավարության գրեթե բոլոր անդամների հետ:

-Մինչև այժմ Ձեր նախընտրական ծրագիրը քանի՞ տոկոսով է իրականացվել: 

-Գրեթե 90 %:

-5 բալանի սանդղակով Ձեր աշխատանքը որքա՞ն կգնահատեք: 

-4 բալ:
Մանրամասն
10/01/2016

Չեմ կարող գնահատել գործունեությունս, բայց խիղճս հանգիստ է

Չեմ կարող գնահատել գործունեությունս, բայց խիղճս հանգիստ է
Մեծամասնական ընտրակարգով ընտրված 41 պատգամավորներին ներկայացնող մեր շարքի հերթկան զրուցակիցը թիվ 21 ընտրատարածքից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն է:

- Կգնահատե՞ք Ձեր պատգամավորական գործունեության արդյունավետությունը 5 բալանոց սանդղակով:

- Ես չեմ կարող գնահատել իմ գործունեությունը, բայց խիղճս հանգիստ է:

- Իսկ ինչպե՞ս կգնահատեք մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների գործունեության ազդեցություննը ԱԺ-ի վրա:

- Մեծամասնական պատգամավորն ԱԺ-ում ներկայացնում է մի մեծ զանգվածի շահերը, և դա չի կարելի անտեսել: Ես մինչև հիմա ինձ համար ոչ մեկից ոչինչ խնդրած չկամ: Եթե ինչ-որ բան եմ խնդրել, ուրեմն դա արել եմ իմ ընտրատարածքի մարդկանց կարիքները հոգալու, նրանց խնդիրները լուծելու համար:
Մանրամասն
03/01/2016

Վրեժ Մարկոսյան. Կարծում էի, թե կկարողանամ ինչ-որ բան անել

Վրեժ Մարկոսյան. Կարծում էի, թե կկարողանամ ինչ-որ բան անել
Մեծամասնական ընտրակարգով ընտրված 41 պատգամավորներին ներկայացնող մեր շարքի հերթկան զրուցակիցը թիվ 14 ընտրատարածքից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Վրեժ Մարկոսյանն է:

-Ինչպե՞ս եք գնահատում մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների գործունեությունը խորհրդարանում: 

-Դժվարանում եմ: Երևի նախ ինձ պիտի գնահատեմ: 

-Ուրեմն, 5 բալանի սանդղակով՝ քանի՞ բալ կգնահատեք Ձեր կատարած աշխատանքը: 

-1: Չնայած ասեմ. կան գյուղեր, որտեղ ես բավականին վաստակ ունեմ, ուղղակի չեմ ուզում գլուխ գովել: 
Մանրամասն
24/12/2015

Գ. Նուշիկյան. Սոցիալ-տնտեսական իրավիճակում կա նաև իմ մեղավորության մասնիկը

Գ. Նուշիկյան. Սոցիալ-տնտեսական իրավիճակում կա նաև իմ մեղավորության մասնիկը
- Պարոն Նուշիկյան, որո՞նք են եղել Ձեր նախընտրական ծրագրի առաջնահերթությունները, ի՞նչ է հաջողվել անել դրանց իրականացման ուղղությամբ:

- Առաջնայինը, բնականաբար, սոցիալական և տնտեսական հարցերն են: Հատկապես տնտեսական ոլորտի խնդիրները մշտական աշխատանք են պահանջում: Ես ներգրավված եմ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, և այնտեղ ամենօրյա աշխատանք է տարվում: Որոշ բաներ լավ են ստացվում, որոշները՝ ոչ:

- Տնտեսության ոլորտում հատկապես ո՞ր հարցերն են Ձեզ հետաքրքրում:

- Տնտեսությանը վերաբերող օրենսդրական բոլոր հարցերը, որոնք քննարկվում են, և որոնք հանձնաժողովի միջոցով մտնում են մեծ օրակարգ:

- Այսինքն՝ ձեր առաջնահերթությունները հիմնականում օրենսդրական խնդիրներո՞վ են պայմանավորված:

-Իսկ էլ ինչի՞ հետ պետք է կապված լինեն:
Մանրամասն
17/12/2015

Արմեն Կարապետյան. Գյուղերում մտածելու են, թե իրենց զրկել են պատգամավոր ընտրելու իրավունքից

Արմեն Կարապետյան. Գյուղերում մտածելու են, թե իրենց զրկել են պատգամավոր ընտրելու իրավունքից
Parliamentmonitoring.am-ը սկսում է հարցազրույցների շարք՝ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների հետ: 5-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության ավարտին ընդառաջ՝ փորձում ենք ամփոփել խորհրդարանի համարյա 1/4-ը կազմող մեծամասնական հատվածի գործունեության պատկերը. ի՞նչ են խոստացել ընտրողներին, ի՞նչ են կարողացաել անել, ի՞նչ չեն արել և ինչո՞ւ: Մեծամասնական պատգամավորները գնահատում են ընտրակարգի փոփոխությունը և ամփոփում իրենց գործունեությունը:

Շարքի առաջին զրուցակիցը թիվ 38 ընտրատարածքի պատգամավոր Արմեն Կարապետյանն է: Նա պատգամավոր է ընտրվել 2013 թվականի սեպտեմբերին՝ նույն ընտրատարածքից ընտրված Վահե Հակոբյանի՝ գործադիրում աշխատանքի անցնելուց հետո: 

-Նշեք Ձեր նախընտրական ծրագրի մի քանի առաջնահերթություն: 

-Գիտեք, որ հանրապետությունում հանքաարդյունաբերական, լեռնաարդյունաբերական աշխատանքները իրականացվում են Սյունիքի մարզում, և այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է: Պետք էր մշակել այնպիսի ծրագրեր, որ բնության շահագործման պատճառով բնապահպանական խնդիրներ առաջ չգան: Մենք գրել ենք, որ հետևողական ենք լինելու այս հարցում:
Մանրամասն
11/12/2015
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter