Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Օսկանյանն առաջինը չէր

Օսկանյանն առաջինը չէր
Առաջին անգամ չէր, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եկել էր խորհրդարան` ԱԺ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ: Նախորդ` 4-րդ գումարման Ազգային Ժողովում նրա միջնորդությամբ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվեց միանգամից 4 պատգամավոր: Եթե Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը շատ վերլուծաբաններ պայմանավորում են նախընտրական զարգացումներով (2013-ին Հայաստանում անցկացվելու են նախագահական ընտրություններ), ապա 4-րդ գումարման Ազգային Ժողովում իրադարձությունները ծավալվեցին որպես նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական զարգացումներ:
Մանրամասն
07/10/2012

Օսկանյանի և Խաչիկյանի գործերը նույն հարթությա՞ն վրա

Օսկանյանի և Խաչիկյանի գործերը նույն հարթությա՞ն վրա
ԱԺ հոկտեմբերի 1-4 քառօրյայում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը զրկվեց  պատգամավորական անձեռնմխելիությունից: Ազգային ժողովը տեղի ունեցած փակ, գաղտնի քվեարկությամբ մեկ և կես օր տևած քննարկումից հետո բավարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը` Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրան քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Քվեարկությանը մասնակցեց 71 պատգամավոր. դեմ քվերակեց 6-ը,  մեկ քվեաթերթիկ էլ համարվեց անվավեր: Parliamentmnitoring.am-ը զրուցել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուրադ Շարմազանովի հետ:
Մանրամասն
05/10/2012
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter