Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Նախարարից քիչ, բայց՝ առանց դժգոհության

Նախարարից քիչ, բայց՝ առանց դժգոհության
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծը, որի առաջին ընթերցմամբ քննարկումը Ազգային ժողովում բավական թեժ մթնոլորտ էր ստեղծել, երկրորդ ընթերցմամբ քննարկվեց հազիվ 30 րոպե. նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկություններ ներկայացրած 14 պատգամավորներից հարց տվեցին ու ելույթ ունեցան միայն երկուսը:
Մանրամասն
06/12/2013

Օրենսդիր էլիտայի նսեմացումն ու ընդվզումը

Օրենսդիր էլիտայի նսեմացումն ու ընդվզումը

Կամ ներպառլամենտական բացառիկ համերաշխություն ընդհանուր թշնամու դեմ

Նման ճանաչողական, ուսուցողական, հախուռն ու հուզումնալից  քննարկում ԱԺ նիստերի դահլիճում վաղուց չէր եղել: Քննարկում, որտեղ միախառնվել-միաձուլվել էին շնորհավորանքներն ու դժգոհությունները, պատասխանատվության ընկալումն ու ամբիցիաները, ուրախությունն ու վիրավորվածությունը, ի վերջո՝ մեծամասնության, այլընտրանքի, ընդդիմության կրքերը: Ներխորհրդարանական չտեսնված համերաշխության մթնոլորտում օրենսդիրն ընդվզեց գործադիրի ներկայացրած օրինագծի դեմ:  

Մանրամասն
25/10/2013

Հանուն պետության իմիջի

Հանուն պետության իմիջի
Պետական պաշտոն զբաղեցնողների վարձատրությունը կարգավորող օրենսդրական  փաթեթի քննարկման առաջին փուլն անցավ առանց քվեարկության ու ամփոփվեց խմբակցությունների դիրքորոշումներն արտահայտող ելույթներով: Օրինագծի քվեարկությունը կկազմակերպվի հաջորդ քառօրյա նիստերի մեկնարկին: Մինչ այդ արտահատված դիրքորոշումներն ուրվագծեցին քվեարկության մոտավոր պատկերը:
Մանրամասն
23/10/2013

Պատգամավորները մտահոգված են. նախարարների աշխատավարձն ավելի բարձր է լինելու, քան իրենցը

Պատգամավորները մտահոգված  են. նախարարների աշխատավարձն ավելի բարձր է լինելու, քան իրենցը
Ըստ նախնական հաշվարկների՝ աշխատավարձերի բարձրացումը նկատելի կլինի հատկապես բարձրաստիճան պաշտոնայաների համար, իսկ կրտսեր ու միջին ծառայողները կբավարարվեն աշխատավարձի բարձրացման խորհրդանշական չափերով:  Հարցը, թե որքանո՞վ է արդարացի այս սկզբունքը, խորհրդարանում երկրորդ պլան մղվեց: Առաջնայինը հարցն էր, թե ինչպես է հաշվարկվելու պատգամավորի աշխատավարձը և որքանո՞վ է արդարացի այդ սկզբունքը:
Մանրամասն
22/10/2013

Նախագահից մինչև ռեֆերենդ. կառավարությունը միասնականացնում է աշխատավարձերը

Նախագահից մինչև ռեֆերենդ. կառավարությունը միասնականացնում է աշխատավարձերը
Պատկերացնելու համար, թե ինչպես կփոփոխվեն  աշխատավարձերը նոր հաշվարկի կիրառման դեպքում , դիտարկենք մի քանի օրինակ.  ՀՀ նախագահի աշխատավարձը, որն այժմ 400 հազար դրամ է, բազային նվազագույն դրույքաչափով հաշվարկելու դեպքում կդառանա 800 հազար, ԱԺ նախագահինն ու  վարչապետինը  (նրանց աշխատավարձերը հիմա կազմում են 340 հազար դրամ) ՝ 720 հազար, իսկ ահա օրինակ նախարարության գլխավոր մասնագետը, ով այժմ ստանում է 145 հազար դրամ աշխատավարձ, նոր սանդղակով կստանա մոտ 160 հազար դրամ:
Մանրամասն
12/10/2013

Նվազագույն աշխատավարձը հուլիսի 1-ից կդառնա 45 հազար դրամ

Նվազագույն աշխատավարձը հուլիսի 1-ից  կդառնա 45 հազար դրամ
Արտահերթ նստաշրջանի  հունիսի 20-ի նիստում ԱԺ բոլոր խմբակցությունները  պաշտպանեցին նվազագույն աշխատավարձը 10 հազար դրամով բարձրացնելու  կառավարության առաջարկը: Օրենսդրական փաթեթն ընդունվեց ձայների  91 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: 2013թ.-ի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը Հայաստանում գործող 35 հազարի փոխարեն կդառնա 45 հազար դրամ: Փոփոխությունը կվերաբերի  ՀՀ շուրջ  160 հազար քաղաքացիների:
Մանրամասն
19/06/2013

Աշխատավարձի բարձրացմանն ընդառաջ. տրամադրություններ խորհրդարանում

Աշխատավարձի բարձրացմանն ընդառաջ. տրամադրություններ խորհրդարանում
ԱԺ մայիսի 20-ին մեկնարկելիք քառօրյան խոստանում է հետաքրքիր լինել. կառավարությունը խորհրդարանին կներկայացնի գործունեության ծրագիրը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ծրագիրը մշակվել է ՀՀ նախագահի, Հայաստանի հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունների նախընտրական ծրագրերի հիմնական դրույթների հիման վրա։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 16-ին Շենավան գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտա
Մանրամասն
16/05/2013

Հայաստանյան էլիտա

Հայաստանյան էլիտա
Պատգամավորներից մեկի մասին մի ռադիոակնարկ էի լսում: Լսում էի շատ դրական տրամադրվածությամբ՝ պայմանավորված ակնարկի հերոսի նկատմամբ ունեցածս վերաբերմունքով ու նաև այն պատճառով, որ ուրախ էի մոռացված այս ժանրի վերակենդանացման համար: Անկեղծ ասած, ինձ երբեք չի հետաքրքրել որևէ մեկի մասնավոր կյանքը՝ պաշտոնյա թե աստղ: Կարևորն այն է, թե ինչպիսին է նա այն ամպլուայում, որով արժանացել է հանրային ուշադրության
Մանրամասն
25/04/2013
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter