Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Երբ կառավարությունը խոստանում է կատարել նախկինների խոստումները

Երբ կառավարությունը  խոստանում է կատարել նախկինների խոստումները
«ՀՀ կառավարությունը 2014 թվականին հետևողականորեն շարունակելու է մեկնարկած բարեփոխումները` գործարար միջավայրի բարելավման, իրական հատվածին աջակցության, գիտելիքահենք տնտեսության ենթակառուցվածքների զարգացման և, ընդհանուր առմամբ, տնտեսության դիվերսիֆիկացման մեծացման ու արտահանելի հատվածի ընդլայնման ուղղությամբ` նպատակ ունենալով բարձրացնել երկրի մրցունակությունը»,- 2013-ի վերջին բյուջետային ուղերձում խոստանում էր Տիգրան Սարգսյանի կառավարությունը։ Այն ժամանակ ՀՀԿ- ի հետ այս բյուջետային խոստումը պաշտպանում էր դեռ «Վերածնված Հայաստանի» չվերածված ՕԵԿ-ը։ Այն ժամանակ ճեպազրույցում Հովհաննես Մարգարյանը հայտարարում էր, որ ընդհանուր առմամբ գոհ են պետբյուջեի նախագծից, որին կողմ են քվեարկելու, քանի որ իշխող քաղաքական կոալիցիայի անդամ քաղաքական ուժի ներկայացուցիչ են։ 
Մանրամասն
17/12/2016

Իրատեսակա՞ն, թե՞ դեֆոլտի տանող բյուջե

Իրատեսակա՞ն, թե՞ դեֆոլտի տանող բյուջե
Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ին ձայների 83 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց 2017թ. բյուջեի նախագիծը: Դեմ քվեարկեցին ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ և «Ժառանգություն» խմբակցությունները: Կողմ էին խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետականի և նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի պատգամավորները: Նրանց հետ բյուջեի նախագծին կողմ քվեարկեցին նաև ԲՀԿ խմբակցության ոչ կուսակցական պատգամավորները՝ Աբրահամ Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը, Տիգրան Ներսիսյանը և այլոք:
Մանրամասն
10/12/2016

Կառավարության ծրագիրն արտացոլված չէ 2017թ. բյուջեում

Կառավարության ծրագիրն արտացոլված չէ 2017թ. բյուջեում
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց 2017թ. բյուջեի նախագծին: Խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն՝ որպես քաղաքական մեծամասնություն, ձախողել է իր հնգամյա ծրագիրը: Բյուջեի ու ՀՀԿ-ի ծրագրի ձախողման մասին Parliamentmontitoring.am-ը զրուցել է Մ.Մելքումյանի հետ: 

- Պարոն Մելքումյան, տնտեսական ի՞նչ ձեռքբերումներ է խոստանում 2017թ. բյուջեն:

- Ես նախ կասեմ, որ նոր կառավարության ծրագիրը բյուջեի հետ քիչ կապ ունի: Կառավարության ծրագրում ավելի հավակնոտ և ավելի լուրջ արդյունքներ ստանալու խոստումներ կային թե հակակոռուպցիոն, թե մենաշնորհների դեմ պայքարի, թե ընդհանրապես տնտեսական զարգացման առումով: Մինչդեռ բյուջեում հազիվ ծայրը ծայրին հասցնելու վիճակ է նկարագրված: Հուլիս-օգոստոս ամիսներից մեր տնտեսության զարգացումը անկումային է: Երրորդ եռամսյակում ունենք ընդամենը 2,6 տոկոս ՀՆԱ-ի աճ, մոտ 400 մլրդ դրամի անվանական ՀՆԱ-ի անկում, որից 21 տոկոսը հարկերն են. 80 մլրդ դրամից ավելի պետական բյուջե թերհավաքագրում կա: 
Ամեն անգամ կայունացման վարկ ենք վերցում, որ այդ դեֆիցիտը փակենք:
Մանրամասն
10/12/2016

Բյուջե 2017-ի քննարկումը` առանց վարչապետի

Բյուջե 2017-ի քննարկումը` առանց վարչապետի
Ազգային ժողովը նոյեմբերի 18-ին ավարտեց 2017թ. բյուջեի նախագծի քննարկումները: Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծով եկամուտները 1 տրիլիոն 210 միլիարդ են, ծախսերը` 1 տրիլիոն 360 միլիարդ դրամ կամ 24 մլրդ դրամով ավելի 2016թ. նույն ցուցանիշից: Դեֆիցիտը 150 մլրդ դրամ է, որից 79 մլրդ դրամը նախատեսվում է ստանալ արտաքին, իսկ 71 մլրդ-ը` ներքին աղբյուրներից: Կառավարությունը 3,2 տոկոս տնտեսական աճ է նախատեսում` 2016-ի 2,4-ի փոխարեն: Կառավարությունն այս ցուցանիշներով հաջորդ տարվա բյուջեն համարում է կայունացնող և զարգացման նախադրյալներ ստեղծող, մինչդեռ ընդդիմության տեսանկյունից այն զարգացում չնախատեսող, լարում չպահանջող և գոյատևման բյուջե է:
Մանրամասն
20/11/2016

Ֆինանսների նախարարը` Հայաստանի տնտեսության և ֆուտբոլի դաշտի նմանության մասին

Ֆինանսների նախարարը` Հայաստանի տնտեսության և ֆուտբոլի դաշտի նմանության մասին
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում ավարտեցին 2017թ. բյուջեի նախագծի քննարկումները: Պատգամավորները կարծում են, որ ներկայացված նախագիծը զարգացում ապահովող փաստաթուղթ չէ . այն հաջորդ տարվա համար ընդամենը 3,2 տոկոս տնտեսական աճ է նախատեսում, իսկ հարկային եկամուտները նախորդ տարվա համեմատ ավելանում են միայն 24 մլրդ դրամով:

Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը ֆինանսների նախարար Վարդան Արամյանն է:

- Պարոն Արամյան, համաձա՞յն եք գնահատականին, որ 2017թ. բյուջեն ոչ թե տնտեսության զարգացում, այլ ընդամենը գոյատևում ապահովող փաստաթուղթ է:

- Որպեսզի զարգացում ունենանք, նախ պետք է տնտեսվարողների համար կանխատեսելի պայմաններ ստեղծենք: Դա մակրոտնտեսական կայունությունն է, որի բացակայության դեպքում զարգացման ինչ ծրագիր էլ ունենաս, դատապարտվելու է ձախողման: Մեր գերնպատակն է, որ առաջիկա տարիներին ստեղծենք հարկաբյուջետային կոնսոլիդացիա, որն էլ կբերի պարտքի կայունության: Եթե դա ապահովում ենք, նշանակում է` ազդում ենք տնտեսվարողների վարքագծի վրա: Հակառակն այն քաղաքականությունն է, որի արդյունքում շատ ավելի արագ աճում է պարտքի բեռը, քան` տնտեսությունը: Իհարկե, երբեմն ստիպված ես լինում նաև այդպես անել, բայց այդ գործիքը կարող ես օգտագործել մեկ-երկու տարի, բայց ոչ անվերջ:
Մանրամասն
08/11/2016

Հ. Բագրատյան. Հաջորդ տարվա բյուջեն ոչ մի լարում չի պահանջում

Հ. Բագրատյան. Հաջորդ տարվա բյուջեն ոչ մի լարում չի պահանջում
Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է:

- Պարոն Բագրատյան, իշխանություններն ասում են, թե օրերս ներկայացված և խորհրդարանի հավանությանն արժանացած ծրագրով կառավարությունն իր առջև հավակնոտ խնդիրներ է դրել: Ձեր կարծիքով 2017թ. բյուջեի նախագծում արտացոլվա՞ծ են այդ խնդիրները:

- Ծրագրում նոր բաներ կային, հավակնոտ նպատակներ` նույնպես: Բայց ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես եք կարողանում հավակնոտ ծրագիր իրագործել, իսկ բյուջեում դա չարտացոլել:

- Ի՞նչն էր հավակնոտ, որը բյուջեում չի արտացոլվել:

- Ծրագրում կա համահայկական ներդրումային հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ մի շատ ճիշտ կետ: Մենք բյուջեում արդեն պետք է տեսնեինք տնտեսության վրա դրա արդյունքը: Կամ՝ մենք բյուջեում պիտի տեսնեինք, որ կտրուկ բարձրացնում ենք ներքին պարտքը: Արտաքին պարտքը մեծացնելու փոխարեն կարելի էր ներքին պարտքն ավելացնել: Դա տնտեսության ֆինանսավորման ճիշտ եղանակ է:
Մանրամասն
02/11/2016

Բյուջե 2017՝ ԱԺ-ի վերջինն ու վարչապետի առաջինը

Բյուջե 2017՝ ԱԺ-ի վերջինն ու վարչապետի առաջինը
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի նախագծի քննարկմանը վարչապետը երկար չմնաց: Բացման խոսքը նրանն էր, ինչից պարզ դարձավ, որ 2017 թվականին կառավարությունը նպատակադրվել է ապահովել համախառն ներքին արդյունքի 3,2 տոկոս աճի մակարդակ: Վարչապետը բացատրեց՝ ստեղծված տնտեսական միջավայրն ու ընտրական տարում սպասվող պասիվությունը նշված ցուցանիշին հասնելու համար շատ նպաստավոր չեն, բայց կառավարությունը կանի ամեն ինչ՝ այդ մակարդակն ապահովելու համար: Տնտեսական աճն ապահովելու համար 2017-ին իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը լինելու է թափանցիկ ու հրապարակային, հասկանալի յուրաքանչյուր հարկատուի և հասարակության անդամի համար. «Մեր մոտեցումը հստակ է՝ հարկատուների կողմից վճարված բյուջետային եկամուտները պետք է օգտագործվեն հնարավորինս խնայողաբար և նպատակային, իսկ արդյունքները՝ տեսանելի հանրության համար»,-ասաց վարչապետը: 
Կառավարությունը 2017-ի բյուջեի նախագծի հիմքում դրել է տնտեսությունը չխեղդող, միևնույն ժամանակ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը մեծացնող կանխատեսումներ: Հարկային եկամուտների մակարդակի գնահատման համար հիմք են ընդունվել տնտեսության իրողություններին համապատասխանող, իսկ ծախսերի մասով՝ զսպող մոտեցումները:
Մանրամասն
01/11/2016

Վերահսկիչից՝ Հաշվեքննիչ

Վերահսկիչից՝ Հաշվեքննիչ
2015թ. դեկտեմբերի 6-ին ընդունված նոր Սահմանադրությամբ գրեթե ամբողջությամբ փոխվել են Վերահսկիչ պալատի լիազորությունները, նշանակությունն ու կարգավիճակը: Մայր օրենքի 13-րդ գլխի համաձայն՝ այն այսուհետ պետք է կոչվի Հաշվեքննիչ պալատ: Նախկին Սահմանադրությունն ամրագրում էր, որ Վերահսկիչ պալատն «անկախ մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների եւ պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ»: Նոր Սահմանադրության 198-րդ հոդվածի համաձայն՝ «Հաշվեքննիչ պալատն անկախ պետական մարմին է, որը հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում հաշվեքննություն է իրականացնում պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության նկատմամբ»:
Մանրամասն
09/02/2016

2015-ին Հայաստանն աննախադեպ չափի վարկային համաձայնագրեր է ստորագրել

2015-ին Հայաստանն աննախադեպ չափի վարկային համաձայնագրեր է ստորագրել
Ազգային ժողովում 2016թ. բյուջեի նախագծի քննարկման թիվ մեկ մտահոգությունն ու կառավարությանն ուղղված հիմնական քննադատությունը վերաբերում էին Հայաստանի արտաքին պարտքին: 2016թ. մեր երկրի արտաքին պարտքը կհասնի, միգուցե նաև կհատի Համախառն ներքին արդյունքի 50%-ը, ինչը միջազգային չափորոշիչներով համարվում է մտահոգիչ: Քննարկումների ժամանակ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ 2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը կազմել է 3 մլրդ 785 մլն դոլար, 2015թ. տարեվերջին կկազմի մոտ 4 մլրդ 489 մլն դոլար: 2016-ին, ըստ կանխատեսումների, պետական պարտքը կկազմի մոտ 4 մլրդ 820 մլն դոլար: Այս ցուցանիշը գրեթե 2 անգամ մեծ է, քան Հայաստանի 2016թ. պետական բյուջեն:
Մանրամասն
29/11/2015

Կառավարությունը հրաժարվում է հարկային պրեսինգից

Կառավարությունը հրաժարվում է  հարկային պրեսինգից
2014 թվականի պետական բյուջեի եկամուտները, ըստ կառավարության ներկայացրած նախագծի, կկազմեն 1 տրիլիոն 134 մլրդ դրամ, ծախսերը` 1 տրիլիոն  244  մլրդ, իսկ դեֆիցիտը՝ 110  մլրդ դրամ: Հաջորդ տարվա համար տնտեսական զուսպ աճ  է նպատակադրվում՝ 5.2 տոկոս, իսկ գնաճի համար կանխատեսվում բավական բարձր՝ 8 տոկոսանոց ցուցանիշ տարվա առաջին կիսամյակի ընթացքում: Կառավարությունը հաշվարկում  է, որ 2014 թվականի երկրորդ կեսին գնաճը կվերադարնա թիրախային 4 (+/-1.5) տոկոս միջակայքին:
Մանրամասն
28/10/2013
1 2
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter