Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Լևոն Զուրաբյանը և Տիգրան Մուկուչյանը՝ ՍԴ-ում

Լևոն Զուրաբյանը և Տիգրան Մուկուչյանը՝ ՍԴ-ում
Բարձր դատարանը քննում է Կոնգրես-ՀԺԿ-ի դիմումը՝ ապրիլի 2-ի ընտրությունների վերաբերյալ

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ-ի ընդունած որոշումը անվավեր ճանաչելու մասին «Կոնգրես- ՀԺԿ» դաշինքի դիմումը Սահմանադրական դատարանում ներկայացրեցին փաստաբաններ Տիգրան Եգորյանն ու Վահե Գրիգորյանը, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: Մինչև ՍԴ-ում հարցի քննարկումը, նաև դրան համընթաց՝ ՀԱԿ ներկայացուցիչները լրատվամիջոցներին հայտնել էին, որ իրենք Սահմանադրական դատարանի անաչառությանը չեն հավատում և չունեն ակնկալիք, թե ՍԴ-ն կարող է անվավեր ճանաչել ԿԸՀ-ի որոշումը. նրանք ՍԴ են դիմել ընտրակեղծիքների մասին ի լուր աշխարհի բարձրաձայնելու նպատակով և, թերեւս՝ սովորույթի ուժով:
Մանրամասն
25/04/2017

ՍԴ-ն ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը կքննի ապրիլի 25-ին

ՍԴ-ն ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը կքննի ապրիլի 25-ին
Սահմանադրական դատարանը քննության է վերցրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017թ. ապրիլի 9-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշումը վիճարկելու մասին «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումը: Այն ներկայացվել է վերջնաժամկետի ավարտից 15 րոպե առաջ՝ ապրիլի 14-ին, ժամը 17.45-ին: ՍԴ-ն քննությունը կսկսի ապրիլի 25-ին, որոշում կկայացնի մինչև ապրիլի 29-ը, քանի որ քննության համար օրենսդրությամբ նախատեսված ժամկետը դիմումի մուտքագրումից հետո 15 օր է: 

Մինչև քննությունը դատարանը պետական տարբեր մարմիններից՝ ՀՀ դատախազությունից, Դատական դեպարտամենտից, Հատուկ քննչական ծառայությունից, Քննչական կոմիտեից և Ոստիկանությունից պահանջել է ներկայացնել ԱԺ ընտրություններին առնչվող իրավախախտումների, քննվող գործերի, դատական նիստերի վերաբերյալ ունեցած ողջ տեղեկատվությունը: 

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը ներկայացնելու է «Իրավունքի Եվրոպա միավորման» և ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, որպես պատասխանող կողմ հանդես է գալու ԿԸՀ-ն: 
Մանրամասն
23/04/2017

Հայտարարություն ՍԴ որոշման առիթով

Հայտարարություն ՍԴ որոշման առիթով
Ոչ իշխանական քառյակը՝ ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն» և «Ժառանգություն» խմբակցությունները, ապրիլի 9-ին տարածած հայտարարությամբ անդրադարձել են Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշմանը:

Քաղաքական 4 ուժերն արձանագրում են, որ Սահմանդրական դատարանը, մի կողմից, ընդունել է չորս խմբակցությունների պատագամավորների փաստարկների հիմնավորվածությունը և հակասահմանադրական է ճանաչել հանրության ընդվզումն առաջացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի առանցքային դրույթները, մյուս կողմից ՝ կիրառելով տարաժամկետում և Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցրած ճանաչելու վերջնաժամկետ սահմանելով 2014թ. սեպտեմբերի 30-ը, տարատեսակ և հակասական մեկնաբանությունների հիմք է տվել:
Մանրամասն
08/04/2014

ՍԴ հերթական հնարքը

ՍԴ հերթական հնարքը
Կամ շարունակ կրկնվող պատմության բանաձեւը

Չեմ կարող վստահ ասել, թե ՍԴ- ն ինչպես է իրականացնում սահմանադրական արդարադատությունը, սական դատական տեսարաններ սարքել Գագիկ Հարությունյանին մերթ ընդ մերթ հաջողվում է։ Ապրիլի 2- ին եւս Գագիկ Հարությունյանի ՍԴ- ն բուռն ծափահարություններ կորզեց դահլիճից՝ հրապարակելով կուտակային կենսաթոշակների գործով վճիռը։ Այդ լուրջ ու խորիմաստ ներկայացումների ու համերգների ավարտից հետո է տիրում մի տեւական լռություն՝ վերածվելով բուռն ծափահարությունների։ Շոու բիզնեսում այլ է. այն ուղեկցվում ու ավարտվում է ծափահարություններով, որին հաջորդում է տեւական լռությունը։ Այդպես եղավ նաեւՍԴ ապրիլի 2- ի որոշումից հետո։
Մանրամասն
06/04/2014

Կոալիցիան ընկալվում է որպես պաշտոնների շուրջ համաձայնություն

Կոալիցիան ընկալվում է որպես պաշտոնների շուրջ համաձայնություն
Հարցազրույց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հետ:

-Հնարավոր համարո՞ւմ եք, որ ձևավորվի նոր կոալիցիա:

-Քանի որ կոալիցիա տերմինը հեղինակազրկվել է, և կոալիցիան ցավալիորեն ընկալվում է որպես պաշտոնների շուրջ որոշակի համաձայնություն, ես շատ կուզենայի, որ այդ բառը չօգտագործվեր: Իսկ զուտ համաձայնության տեսակետից, համաձայնության կառավարության մակարդակով` ինչու չէ, հնարավոր է:
Մանրամասն
05/04/2014

Պարտադիրի մասով մեկնաբանությունները տարբեր են

Պարտադիրի մասով մեկնաբանությունները տարբեր են
Դիմող կողմի ներկայացուցիչներից Արտակ Զեյնալյանի կարծիքով ՝ ՍԴ որոշումից հետո պարտադիր գանձումներ չեն կարող արվել, իսկ մինչ այժմ արվածներն էլ, ինչպես որոշման մեկ այլ հատված է ամրագրում, ենթակա են վերահաշվարկի:

Տրամագծորեն հակառակ դիրքերից է ՍԴ որոշումը մեկնաբանում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Նա կարծում է, որ պարտադիր կուտակային վճարները մինչեւ սեպտեմբերի 30-ը պետք է կատարվեն , քանի որ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված նորմերը շարունակում են գործել մինչեւ սեպտեմբերի 30-ը։
Մանրամասն
01/04/2014

Մենք առողջ ուժերից չենք վախենում

Մենք առողջ ուժերից չենք վախենում

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանի հետ: 

-Սահմանադրական դատարանը ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների ներկայացրած միջնորդությունը քննության առնելով՝ որոշեց կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի երկու հոդվածների գործողությունը: Ի՞նչ կարծիքի եք այդ մասին: 

-Սահմանադրական դատարանի որոշումը օրենքի որոշ դրույթներին է վերաբերում, և ոչ թե ամբողջ օրենքին: Հավանաբար այդ կետերի հետ կապված խնդրահարույց հարցեր կան: Մանրամանսերին ծանոթ չեմ, բայց կարծում եմ, որ վիճարկելի հարցեր կան, իսկ մենք միշտ ասել ենք, որ դրանք կարող են լինել, պետք է վեր հանել, քննարկել ու լուծում գտնել:

Մանրամասն
25/01/2014

ՍԴ հերթական «վստահության հանրաքվեն»

ՍԴ հերթական «վստահության հանրաքվեն»
Ապրիլի 16- ը բացառիկ օր էր ինչպես Սահմանադրական դատարանի, այնպես էլ Ազգային ժողովի համար։ «Բացառիկ» բառն օգտագործելով՝ նկատի չունեմ դրա լրագրողական նշանակությունը, երբ մեկը բացառիկ հարցազրույցներ է տալիս բոլոր լրատվամիջոցերին՝ հայտելով ոչ բացառիկ մտքեր, այլ իրական բառարանային իմաստով։ Ապրիլի 16- ին ՍԴ- ում վիճարկվում էր օրենք՝ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա։
Մանրամասն
20/04/2013

ՍԴ անսպասելի որոշումը

ՍԴ անսպասելի որոշումը
Սահմանադրական դատարանը ապրիլի 16-ին քննության առավ ԱԺ մոտ 3 տասնյակ պատգամավորների դիմումը, որով  վիճարկվում էր ԱԺ կանոնակարգ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ կետի սահմանադրականությունը: Ըստ ՍԴ դիմած պատգամավորների՝ կանոնակարգի հիշյալ հոդվածը հակասում է Սահմանադրության 70-րդ և 71-րդ հոդվածներին: Դիմումը Սահմանադրական դատարանում ներկայացնում էր ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը
Մանրամասն
15/04/2013
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter