Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Կարգազանց պատգամավորների պատիժը կորորշի ԱԺ նախագահը

Կարգազանց պատգամավորների պատիժը կորորշի ԱԺ նախագահը
- Պարոն Հարությունյան, փաստորեն հանձնաժողովը, ինչպես նաև Դուք, գտնում եք, որ ձեր 7 գործընկերները խախտում են թույլ տվել՝ քվեարկելով ուրիշի փոխարեն:

- Այո, մենք պարզեցինք, որ դա ԱԺ կանոնակարգի կամ օրենքի պահանջի խախտում է, և այն որակել ենք որպես էթիկայի կանոնների խախտում: Ես բացասաբար եմ վերաբերվում նման քայլերին: Հանձնաժողովը միաձայն որոշեց դա դիտել որպես կարգազանցություն և դրա վրա տարածել կանոնակարգով նախատեսված ազդեցության գործիքները: Գիտեք՝ օրակարգում է «Ժառանգություն» խմբակցության հեղինակած և արդեն առաջին ընթերցմամբ ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով հեղինակները առաջարկում են ուրիշի փոխարեն քվեարկելը համարել կարգազանցություն և նման դեպքերում կիրառել այդ օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված պատժամիջոցները: Մենք միաժամանակ որոշման նախագծում ԱԺ նախագահին առաջարկում ենք այդ օրինագիծն ընդունելուց հետո կիրառել նաև ավելի խիստ պատժամիջոցներ:
Մանրամասն
18/02/2016

Ի՞նչ է արել Էթիկայի հանձնաժողովը

Ի՞նչ է արել Էթիկայի հանձնաժողովը

5-րդ գումարման 5-րդ նստաշրջանի ընթացքում ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը հրավիրել է 7 նիստ` քննարկման առարկա ունենալով ընդամենը 3 դիմում. «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ-ների դիմումը` ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի, լրագրողներ Գրիշա Բալասանյանի, Աննա Եղիազարյանի, Սարգիս Խանդանյանի և Հակոբ Կարապետյանի դիմումը` ընդդեմ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի, և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիմումը, որը վերաբերում էր հենց իրեն՝ Փաշինյանին:


Քննարկված 3 դիմումներից միայն 1-ի դեպքում է հանձնաժողովը որոշել, որ պատգամավորը՝ Առաքել Մովսիսյանը, խախտել է էթիկայի նորմերը՝ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով քննարկման մասնակիցների ու դիմողների նկատմամբ: Խոսքը 2013 թվականի դեկտեմբերի 13-ին գազային համաձայնագրերի վավերացման ընթացքում գրանցված հայտնի միջադեպի մասին է, երբ Մովսիսյանը, նկատի ունենալով դահլիճ մտած լրագրողներին, գոռացել էր՝ «էս կապիկներին դուրս արեք ըստուց»:

Մանրամասն
01/07/2014

Կարգազանց պատգամավորները կպատժվե՞ն

Կարգազանց պատգամավորները կպատժվե՞ն
Բոլոր գումարումների Ազգային ժողովներում էլ ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքեր գրանցվել են, բայց դրանց վրա հատուկ ուշադրություն է սևեռվել, երբ այդ քվեարկությունները վճռորոշ են եղել: Այդպիսի մի քվեարկություն էր նոր կառավարության ծրագրի քվեարկությունը. 70 կողմ ձայներից 3-ը, ինչպես հետո պարզվեց մամուլի հրապարակումներից, կեղծ էին, քվեարկված՝ բացակա պատգամավորների փոխարեն: Դրանց չլինելու դեպքում ծրագիրը կընդունվեր 67 ձայնով, այսինքն, անհրաժեշտ ձայների նվազագույն քանակությամբ: Ու պատահական չէ, որ այս քվեարկությունից հետո ոչ իշխանական քառյակը հայտարարեց ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորների հարցը օրենքով լուծելու մտադրության մասին: 
Մանրամասն
30/05/2014

Բյուրեղյա երազանքներ, սպիտակ տաբատներ, մտորումներ

Բյուրեղյա երազանքներ, սպիտակ տաբատներ, մտորումներ
ԱԺ միջանցքներում հանրապետական երկու տիկին լեզվակռիվ են տվել: Թեման այնքան նուրբ ու լուրջ է եղել, որ տիկնայք ի վիճակի չեն եղել իրենց «քաղաքական բանավեճը» կազմակերպել կողմնակի աչքից հեռու մի վայրում: Իսկ «քաղաքական բանավեճի» թեման գործուղումներն են եղել, ավելի ստույգ՝ թե ով է ավելի հաճախ խորհրդարանական պատվիրակությունների կազմում արտերկրում շրջագայելու հնարավորություն ստանում: Այս համատեքստում տիկնայք նաև մեկը մյուսի վաստակի վերաբերյալ գնահատականներ են հնչեցրել: Թե որքանով են արդարացի եղել այդ գնահատականները, չեմ կարող դատել, քանի որ երկուսին էլ չեմ ճանաչում, թեև նրանցից մեկը կարծես թե նաև նախորդ գումարման   պատգամավոր է եղել, մյուսը նախկինում, ասում են, «հայտնի» լրագրող է եղել:
Մանրամասն
20/11/2013

Էթիկայի դասեր հայ պատգամավորների համար

Էթիկայի դասեր հայ պատգամավորների համար
Կանադայի Մաքգիլ համալսարանի պրոֆեսոր, խորհրդարանական էթիկայի գծով փորձագետ Ռիկ Սթեյփնհերստը մինչ միջազգային փորձին անցնելը նախ նկատեց. վերջին 20 տարիներին  վստահության մակարդակը  խորհրդարանների նկատմամբ նվազել  է, օրենսդիր մարմնին քիչ են վստահում ոչ միայն Հայաստանում, այլ նաև  Կանադայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում: Բացառություն են  Շվեդիան ու Դանիան:  «Սոցիալական վստահության մակարդակը Հայաստանում շատ ցածր է»,- նշեց փարձագետը՝ վկայակոչելով «Կովկասյան բարոմետր» հետազոտության  արդյունքները, որոնց համաձայն՝ հասարակությունը պետական ինստիտուտներից խորհրդարանին ամենաքիչն է վստահում:
Մանրամասն
16/10/2013

Առանց «զոհի». Ն. Կարապետյանը էթիկայի խախտում թույլ չի տվել

Առանց «զոհի». Ն. Կարապետյանը էթիկայի խախտում թույլ չի տվել
Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Կարապետյանը, պարզվեց, էթիկական խախտում թույլ չի տվել.  ԱԺ Էթիկայի հանձնաժողովի հունիսի 21-ի նիստում որոշվեց կարճել պատգամավորի դեմ Մոսկվայի տան տնօրեն Արմինե Թյությունջյանի դիմումի քննությունը: Հանձնաժողովի նիստն ընթանում էր դռնբաց, քանի որ այդպես պատգամավոր Նաիրա Կարապետյանն էր ցանկացել, իսկ ինքն անձամբ նիստին ներկա չէր: Մասնակցում էին հանձնաժողովի 7 անդամներից
Մանրամասն
20/06/2013

Դպրոցական ներկա-բացակա. պատգամավորները` ԱԺ խոսնակի սահմանած կարգի մասին

Դպրոցական ներկա-բացակա. պատգամավորները` ԱԺ խոսնակի սահմանած կարգի մասին
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը փորձում է   բացակայությունների մասով խորհրդարանում   կարգուկանոն հաստատել: Ամեն ինչ սկսվեց նախորդ քառօրյայից, որի մեկնարկին՝  օրինագծերի քվեարկությունից հետո, սովորականի նման պատգամավորները աղմուկով սկսեցին դուրս գալ դահլիճից: Սա բարկացրեց ԱԺ նախագահին. նա  նկատողություն արեց գործընկերներին, հորդորեց առաջնորդվել ԱԺ կանոնակարգ օրենքով, չբացակայել նիստերից ու նիստերի ժամ
Մանրամասն
09/05/2013

Էթիկայի հանձնաժողովը հիմնականում մերժում է

Էթիկայի հանձնաժողովը հիմնականում մերժում է
Էթիկայի հանձնաժողովը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներից չէ, բայց համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի` գործում է ամբողջ գումարման ընթացքում` նստաշրջաններից առաջ հաստատելով իր կազմը: Ունի ընդամենը 6 անդամ` մեկական ներկայացուցիչ խորհրդարանական 6 խմբակցություններից: Հանձնաժողովում, յուրաքանչյուր նստաշրջանում, հաջորդաբար նախագահում են Ազգային Ժողովի ամենամեծ եւ ամենափոքր խմբակցությունների ներկայացուցիչները` Դավիթ Հարությունյան (ՀՀԿ) և Նիկոլ Փաշինյան (ՀԱԿ): 
Մանրամասն
04/10/2012

Հրաշքներ սպասե՞նք Էթիկայի հանձնաժողովից

Հրաշքներ սպասե՞նք Էթիկայի հանձնաժողովից
Ազգային ժողովի նորաստեղծ էթիկայի հանձնաժողովը առաջիկայում կընդունի գործունեության կանոնադրությունը և, ինչպես ասում են, կանցնի գործի: Ինչպես ամեն նոր ստեղծվող բան, որը մեծ հույսեր է առաջացնում, Էթիկայի հանձնաժողովից ևս հասարակության որոշ շերտեր ակնկալիքներ ունեն: Իսկ ինչպե՞ս են տրամադրված պատգամավորները: 
Մանրամասն
15/07/2012
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter