Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Վերահսկիչ պալատը նոր նախագահ ունի

Վերահսկիչ պալատը նոր նախագահ ունի
Ազգային ժողովը փետրվարի 28-ին 99 կողմ ձայնով, առանց դեմ ու ձեռնպահի, Լևոն Յոլյանին ընտրեց Վերահսկիչ պալատի նախագահ: ՎՊ նախագահի ընտրությանը, փակ գաղտնի քվեարկությամբ, չմասնակցեց ՀԱԿ խմբակցությունն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության «Համախմբում» կուսակցության անդամները: Լևոն Յոլյանի թեկնածությունը, Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովին էր ներկայացրել նախագահ Սերժ Սարգսյանը: ՎՊ-ն նախագահ չուներ 2017թ. փետրվարի 6-ից, երբ Իշխան Զաքարյանը, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և «Ծառուկյան դաշինք» նախընտրական շտաբը ղեկավարելու համար հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին: 
Մանրամասն
02/03/2017

Վերահսկիչ պալատը կրկին մնացել է առանց ծրագրի

Վերահսկիչ պալատը կրկին մնացել է առանց ծրագրի
Վերահսկիչ պալատը 2017թ. գործունեության ծրագիր չունի: Ազգային ժողովն այն չի քննարկել ու չի հաստատել: ԱԺ-ն հինգերորդ գումարման 10-րդ նստաշրջանի ավարտին երկու արտահերթ նստաշրջան գումարեց, բայց ՎՊ ծրագրի ընդունման համար ժամանակ չգտնվեց: Ծրագիրն ընդգրկված էր դեկտեմբերի 13-ի արտահերթ նստաշրջանի օրակարգում, բայց 2 այլ հարցերի հետ վարչապետի առաջարկով հետ կանչվեց: Ծրագիրն ընդգրկված չէր նաև դեկտեմբերի 22-ի արտահերթ նստաշրջանի օրակարգում: Արդյունքում՝ Վերահսկիչ պալատը հաջորդ տարվա առաջին ամիսներին՝ առնվազն մինչև գարնանային նստաշրջանի առաջին քառօրյան, կգործի առանց ծրագրի:
Մանրամասն
23/12/2016

Ու՞մ է հետաքրքում ՎՊ հաշվետվությունը

Ու՞մ է հետաքրքում ՎՊ հաշվետվությունը
Կառույցը 2015թ. ընթացքում ուսումնասիրել է սոցիալական, գյուղատնտեսության, առողջապահության, էներգետիկայի, ջրային տնտեսության և դատաիրավական ոլորտները, նաև ՝ վարկային և դրամաշնորհային ծրագրերը: Նախորդ տարիների նման այս անգամ էլ պետական և վարկային միջոցներով իրականացվող ծրագրերում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել: Թե որքան գումար է անարդյուանվետ ծախսվել կամ վերադարձվել պետբյուջե, ՎՊ նախագահ Ի.Զաքարյանը չներկայացրեց, նշեց, որ հատկապես ռիսկային համարում են սոցիալական, առողջապահության և գյուղատնտեսության ոլորտները:
Մանրամասն
19/05/2016

Վերահսկիչից՝ Հաշվեքննիչ

Վերահսկիչից՝ Հաշվեքննիչ
2015թ. դեկտեմբերի 6-ին ընդունված նոր Սահմանադրությամբ գրեթե ամբողջությամբ փոխվել են Վերահսկիչ պալատի լիազորությունները, նշանակությունն ու կարգավիճակը: Մայր օրենքի 13-րդ գլխի համաձայն՝ այն այսուհետ պետք է կոչվի Հաշվեքննիչ պալատ: Նախկին Սահմանադրությունն ամրագրում էր, որ Վերահսկիչ պալատն «անկախ մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների եւ պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ»: Նոր Սահմանադրության 198-րդ հոդվածի համաձայն՝ «Հաշվեքննիչ պալատն անկախ պետական մարմին է, որը հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում հաշվեքննություն է իրականացնում պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության նկատմամբ»:
Մանրամասն
09/02/2016

ՎՊ հաշվետվության ու ծրագրի քննարկումը՝ գրեթե աննկատ

ՎՊ հաշվետվության ու ծրագրի քննարկումը՝ գրեթե աննկատ
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը վերջապես խորհրդարանին ներկայացրեց 2014թ. տարեկան հաշվետվությունը և 2016թ. գործունեության ծրագիրը: 2 փաստաթղթերի քննարկումը տեղի ունեցավ ԱԺ տարեվերջյան արտահերթ նստաշրջանի դեկտեբերի 16-ի նիստի ավարտին՝ մի քանի պատգամավորի մասնակցությամբ: ՎՊ նախագահը կարծես խուսափեց լիքը դահլիճից, շատ հարցերից և բուռն քննարկումից: 

Ի.Զաքարյանը վերջին երկու տարիներին խուսափում էր անձամբ ներկայացնել իր ղեկավարած գերատեսչության գործունեության ծրագիրն ու հաշվետվությունը: Այդ գործը նրա փոխարեն անում էին տեղակալները: Հիշեցնենք՝ 2013թ. հունիսին ԱԺ-ում ՎՊ 2012թ. գործունեության հաշվետվության քննարկումը բավականին աղմկոտ ընթացք ունեցավ. Ի.Զաքարյանը հայտարարեց, թե բյուջեի 70 %-ը կամ մոտ 700 միլիարդ դրամ կոռուպցիոն ռիսկի գոտում է: Իշխող Հանրապետականը կոշտ հակագրոհ կազմակերպեց՝ մոտավորապես «դու մեզ գո՞ղ ես անվանում» տրամաբանությամբ: Ապա նախագահ Սերժ Սարգսյանը նիստ հրավիրեց ու հրապարակավ նախատեց ՎՊ նախագահին: «Բոլորի համար մեկ է, թե Դուք ինչ կարծիք ունեք դատախազության մասին կամ մեկ ուրիշի մասին: Դուք հիասթափված եք թե ոգևորված, դա Ձեր անձնական խնդիրն է: Ձեր տանը կարող եք դրա մասին խոսել», - նիստի ժամանակ ասաց Ս. Սարգսյանը:
Մանրամասն
19/12/2015

Ազգային ժողովն օրակարգի պահպանման խնդիր ունի

Ազգային ժողովն օրակարգի պահպանման խնդիր ունի
Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է. ՎՊ ծրագիրը չեն մոռացել, պարզապես աշնանային նստաշրջանը ծանրաբեռնված էր 2015թ. բյուջեի նախագծի, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի, դրանից բխող օրենսդրական փաթեթի ու ընթացիկ այլ նախագծերի քննարկումներով: Իսկ ՎՊ-ի ծրագիրն անպայման քվեարկության կդրվի փետրվարի 2-ին: « Նստաշրջանն ավարտելուց հետո ժամանակը չբավարարեց, դրանից հետո գումարված արտահերթ նստաշրջանը կառավարության նախաձեռնությունն էր: Բայց ինչ-որ բան կփոխվի՞, որ փետրվարի 2-ին քվեարկենք: Հաշվետվությունը նույնպես կներկայացվի փետրվարի 2-ին սկսվող քառօրյայում: Մենք նման նախադեպ էլի ենք ունեցել »,- բացատրեց Վ.Բաղդասարյանը:
Մանրամասն
16/01/2015

ԱԺ-ում խառն էին. Վերահսկիչ պալատը 2015թ. ծրագիր չունի

ԱԺ-ում խառն էին. Վերահսկիչ պալատը 2015թ. ծրագիր չունի
Ազգային ժողովի 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանի ավարտից հետո խորհրդարանում ևս 3 արտահերթ նստաշրջան գումարվեց, բայց Վերահսկիչ պալատի 2015 թվականի տարեկան գործունեության ծրագիրը այդպես էլ քվեարկության չդրվեց: Ազգային ժողովում, ամենայն հավանականությամբ, մոռացել էին, որ ծրագիրը քննարկել, բայց չեն քվեարկել, թեպետ մինչև նոր տարվա սկիզբ այդ ծրագրի հաստատումը ԱԺ-ի կողմից օրենքի պահանջ է:

Վերահսկիչ պալատի մասին օրենքը սահմանում է, որ Պալատի տարեկան գործունեության մասին ծրագիրը հաստատվում է Ազգային ժողովի որոշմամբ, ինչը նշանակում է, որ ծրագիրը քննարկվում է Ազգային ժողովում ու քվեարկվում: Հենց այդ քվեարկությամբ է խորհրդարանը ընդունում իր որոշումը ՎՊ-ի տարեկան ծրագիրը հաստատելու կամ չհաստատելու մասին:

Մանրամասն
23/12/2014

Քիչ ասելիքով ու բարակ տրցակով. ՎՊ նախագահի ընտրություն

Քիչ ասելիքով ու բարակ տրցակով.  ՎՊ նախագահի ընտրություն
Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեց հայտնի մալուխը ու հետաքրքրվեց դրա ճակատագրով. «Այսօր հանրությունն ուզում է իմանալ` ի վերջո, այդ ի՞նչ կաբել էր, ո՞վ էր գնել, ինչո՞ւ էր այդքան թանկ գնել, ի՞նչ են եղել դրա հետևանքները: Հանրությունն այսօր չունի այդ հարցի պատասխանը»:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, հիշեցնենք, հունիսին կառույցի գործունեության տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս  խորհրդարան էր եկել մալուխը ձեռքին, որպեսզի պատգամավորներին պատկերավոր բացատրի, թե ինչպես են վատնվել բյուջեի գումարները: «Այս մալուխի մեկ մետրը խանութներում վաճառվում է 110 դրամով, ինձ մոտ կտրոնը կա: Նախահաշիվներում այս նույն մալուխի դիմաց գրված է 1007 դրամ», - հայտարարել էր Զաքարյանը:
Մանրամասն
11/11/2013

Վերջին օրերի քրոնիկոն

Վերջին օրերի քրոնիկոն
Երբ նախարարները համաձայնեցված օրակարգով մեկը մյուսի հետևից սկսեցին հերքել ՎՊ հաշվետվության բացահայտումները, այդ ամենն ինձ հիշեցրեց Սափարմուրատ Նիյազովի գահակալության ժամանակաշրջանի Թուրքմենստանում տիրող էկզոտիկ բարքերը: Մասնավորապես մի դրվագ վերակենդանացավ իմ հիշողության մեջ. երկրի բարձրաստիճան պաշտոնյաները մի շարքով հերթ էին կանգնել, որպեսզի մոտենան ու համբուրեն իրենց ցմահ նախագահի ձեռքը՝ ի նշան հավատարմության ու հնազանդության:
Մանրամասն
04/07/2013

Ի՞նչ անենք, ծափահարե՞նք. ԱԺ փոխնախագահը ՀՀԿ ինքնաքննադատության մասին

Ի՞նչ անենք, ծափահարե՞նք. ԱԺ փոխնախագահը ՀՀԿ ինքնաքննադատության մասին
-ՎՊ հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավորները շատ ավելի անկեղծ զարմացան ու զայրացան չարաշահումների, խախտումների  փաստերից , քան ընդդիմադիրները: ԱԺ նախագահը խոսեց բյուջեն թալանողների, դուք՝ կոռումպացված պաշտոնյաների մասին: Ո՞ւմ է ուղղված ՀՀԿ-ի քննադատությունը:
-Հանրապետականը և մեր  կուսակցության նախագահը մշտապես խոսել են  կոռուպցիայի դեմ պայքարի կարևորության մասին:
Մանրամասն
18/06/2013
1 2
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter