Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Նոր խորհրդարանն ընտրեց ղեկավար կազմ

Նոր խորհրդարանն ընտրեց ղեկավար կազմ
6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը տևեց 3 օր: 3 օր շարունակ պատգամավորները ընտրում էին՝ Ազգային ժողովի նախագահ, փոխնախագահներ, մշտական հանձնաժողովների ղեկավարներ: Նորընտիր պատգամավորները այս 3 օրվա ընթացքում ընդհանուր առմամբ 14 ընտրություն կատարեցին: Խորհրդարանի ղեկավար մարմինների՝ նախապես հայտարարված անուններին այլընտրանք ներկայացրեց միայն «Ելք» դաշինքի խմբակցությունը, բայց ինչպես և սպասվում էր, խորհրդարանական մեծամասնությունը, նաև որպեs ընդդիմություն հանդես եկող «Ծառուկյան» դաշինքը, ընդդիմադիր «Ելքի» այլընտրանքը մերժեցին:

Նոր խորհրդարանի նոր ղեկավարի պաշտոնում ընտրվեց ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը: Նրան կողմ էին քվեարկել 88, դեմ՝ 12 պատգամավոր: 12 դեմ քվեարկածները կողմ էին քվեարկել «Ելքի» թեկնածու Էդմոն Մարուքյանին: Արա Բաբլոյանը իր նախորդի՝ 5-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի տարեկիցն է: 2014թվականին Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահ էր ընտրվել շատ ավելի՝ 106 կողմ ձայնով, դեմ էին քվեարկել ընդամենը 3-ը:
Մանրամասն
22/05/2017

Անձամբ ես որևէ պայմանավորվածություն չունեմ. Վ. Բոստանջյան

Անձամբ ես որևէ պայմանավորվածություն չունեմ. Վ. Բոստանջյան
Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն է: 

- Պարոն Բոստանջյան «Ծառուկյան դաշինքը» 6-րդ գումարման խորհրդարանում հանդես է գալու որպես ընդդիմադի՞ր ուժ, թե՞ շարունակելու է այլընտրանք մնալ:

-Մենք ընդդիմություն ենք և չենք կարող այլ որակում ունենալ: Քաղաքագիտության կանոններով իշխանության մաս չկազմող ուժերը մեխանիկորեն դառնում են ընդդիմադիր: Այլ հարց է, որ կարծրատիպ կա, թե ընդդիմությունն ու իշխանությունը պետք է թշնամիներ լինեն: Մենք պետք է դուրս գանք այդ մտածելակերպից, որովհետև խորհրդարանական բոլոր ուժերը, ըստ էության, ունեն մեկ նպատակ՝ ավելի կանոնակարգված դարձնել գոյություն ունեցող հարաբերությունները: Քաղաքական առումով այդ ուժերը կոչվում են իշխանություն կամ ընդդիմություն: Այո, ինչ-որ փուլում մենք եղել ենք այլընտրանք, բայց այդ ժամանակներն անցել են:
Մանրամասն
22/05/2017

6-րդ գումարման ԱԺ-ն սկսեց իր աշխատանքը

6-րդ գումարման ԱԺ-ն սկսեց իր աշխատանքը
Մարուքյանը Բաբլոյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում ուրիշի փոխարեն քվեարկելու պատգամավորական ավանդույթին: Ա.Բաբլոյանը պատասխանեց, որ ինքը նախկինում թեև քվեարկել է գործընկերոջ փոխարեն, բայց հետո գիտակցել է իր սխալն ու ներողություն խնդրել: Հիմա արդեն դեմ է նման երևույթներին ու ամեն ինչ անելու է, որ դրանք չկրկնվեն: Մինչ այդ, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է վարվելու «չարաճճի» պատգամավորների հետ, Բաբլոյանն այսպես էր պատասխանել. «Ես մանկաբույժ եմ և կարող եմ երեխաների հետ հաճույքով աշխատել է: Ամոթանք կտամ, եթե պատգամավորները բացակայեն եւ կեղծ տեղեկանք բերեն»:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ին հորդորեց ընտրել Էդմոն Մարուքյանին՝ այդպիսով տարբերվելով Ադրբեջանից, որտեղ անհնար է պատկերացնել, որ քաղաքական փոքրամասնության ներկայացուցիչը կարող է ընտրվել ԱԺ նախագահ: Նրա խոսքով՝ այդ քայլով նաև հնարավոր կլինի հավասարակշռել քաղաքական մեծամասնության և փոքրամասնության հնարավորությունները: 

Խորհրդարանական մեծամասնությունը Փաշինյանի հորդորով չառաջնորդվեց. փակ, գաղտնի քվեարկությամբ ձայների 88 կողմ, 12 դեմ հարաբերակցությամբ ԱԺ նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը:
Մանրամասն
18/05/2017

6-րդ գումարում. ով ով է նոր խորհրդարանում

6-րդ գումարում. ով ով է նոր խորհրդարանում
Նոր՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի 4 խմբակցություններում պատգամավորական գործունեությամբ կզբաղվեն 10 տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ՝ ՀՀԿ-ից մինչ ՀՀՇ: Խորհրդարանի միակ ՀՀՇ-ականը, եթե մանդատից չհրաժարվի, Արարատ Զուրաբյանն է: Նախկինում նա Կենտրոնի թաղապետն էր: 6-րդ գումարման խորհրդարանում կլինեն նաև մեկ նախկին քաղաքապետ՝ Վարդան Ղուկասյանը, երկու նախկին մարզպետ՝ Սերգեյ Բագրատյանն ու Ռոմիկ Մանուկյանը: 
Խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորը «ամենատարեց» կուսակցության՝ Դաշնակցության խմբակցությունում է՝ Սուրեն Մանուկյանը: Ամենատարեց պատգամավորը ազգությամբ քուրդ է՝ Կնյազ Հասանովը. նոր գումարման առաջին նիստը հենց նա է վարելու: 

Նոր խորհրդարանում օրենսդրական գործունեությամբ են զբաղվելու երկու նախկին վարչապետ՝ ամենամեծ կառավարող և ամենափոքր ընդդիմադիր խմբակցություններում. Խոսրով Հարությունյանը՝ ՀՀԿ-ում և Արամ Սարգսյանը՝ «Ելք»-ում:
Մանրամասն
15/05/2017

«Չորսի» խորհրդարանը կամ ավելի անորակ լինելու նախադրյալները

«Չորսի» խորհրդարանը կամ ավելի անորակ լինելու նախադրյալները
6-րդ գումարման Ազգային ժողովը, որը կազմված կլինի 105 պատգամավորից, իր գործունեությունը կսկսի 4 քաղաքական ուժերով՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք և ՀՅԴ: Ամենաքիչը՝ 7 մանդատ, ստացել է ՀՅԴ-ն: «Ելք» դաշինքը կունենա 9, «Ծառուկյան» դաշինքը՝ 31 պատգամավոր: ՀՀԿ-ն 58 մանդատով՝ ներառյալ ազգային փոքրամասնություններին հատկացված քվոտավորված 4 մանդատներից 3-ը (1-ը տրվել է «Ծառուկյան» դաշինքին), ԱԺ-ում կլինի բացարձակ մեծամասնություն և կտնօրինի կառավարություն ձևավորելու «հսկիչ փաթեթը»: 

Նոր խորհրդարանը կգործի 2016թ. ընդունված ԱԺ նոր կանոնակարգով: Դրանով սահմանված կառուցակարգերը հնարավորություն կտան էականորեն բարձրացնել նոր խորհրդարանի քաղաքական կշիռը, ազդեցությունը և նվազագույնի կհասցնեն կախվածությունը կառավարությունից: Աժ-ն թե՛ ֆորմալ, թե՛ բովանադակային առումով կարող է դառնալ պետական իշխանության բարձրագույն մարմինը, ինչը նախատեսվում է նոր Սահմանադրությամբ:
Մանրամասն
10/05/2017

6-րդ գումարման Ազգային ժողովի «ջենտլմեները»

6-րդ գումարման Ազգային ժողովի «ջենտլմեները»
Մայիսի 18-ին կհրավիրվի 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Նոր խորհրդարանի կազմը հայտնի է, բայց վերջնական չէ: Փոփոխություններ հնարավոր են հատկապես «Ծառուկյան» դաշինքում: Չի բացառվում, որ դաշինքի պատգամավորներից մի քանիսը մանդատը վայր դնելու մասին հայտարարություններ անեն հենց առաջին նիստի ընթացքում:
Մանրամասն
10/05/2017

Պետք է շարունակենք մեր գործը. հանձնվելը նշանակում է ձեռք քաշել սեփական հայրենիքից

Պետք է շարունակենք մեր գործը. հանձնվելը նշանակում է ձեռք քաշել սեփական հայրենիքից
Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը 5-րդ գումարման ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն է: 

- Պարոն Զուրաբյան, Ընտրական օրենսգրքում ձեր նախաձեռնությամբ անցած սեպտեմբերին կատարված փոփոխությունները, որոնք Դուք պատմական համարեցիք, չնպաստեցին, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն անցնեն առանց կեղծիքների:

- Համաձայնագրի ստորագրման ժամանակ ասել եմ, որ փոփոխությունները չեն երաշխավորում ազատ և արդար ընտրությունները, չեն լուծում ընտրակաշառքի ու վարչական ռեսուրսի չարաշահման խնդիրը, բայց լուծում են տեղամասերում օրինականության վերահսկման խնդիրը: Մենք չենք ասել, որ այսուհետ Հայաստանում լինելու են ազատ և արդար ընտրություններ: Չենք ասել, որ նոր ԸՕ-ն լավն է, հակառակը, մենք այն քննադատել ենք և դեմ ենք քվեարկել: Կողմ ենք եղել միայն այն փոփոխություններին, որոնք սահմանում են ստորագրված ցուցակների հրապարակումը և տեսախցիկների տեղադրումը:
Մանրամասն
09/05/2017

Ապրիլի 2-ի ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփված են

Ապրիլի 2-ի ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփված են
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 9-ին ամփոփեց 2017թ. ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Ընտրություններին մասնակցած 9 ուժերից 6-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված կլինեն միայն 4-ը՝ Հանրապետական և «Դաշնակցություն» կուսակցությունները, «Ելք» և «Ծառուկյան» դաշինքները: ՀՀԿ-ն ստացել է ձայների 49,12 %-ը (770 հազար 441 քվե): Երկրորդը «Ծառուկյան» դաշինքն է՝ ձայների 27,32 %-ով կամ մոտ 429 հազար քվեով: Երրորդը «Ելք»-ն է՝ 7,78 %, 122 հազար ձայն: Խորհրդարան անցած, բայց ամենաքիչ ձայներ ստացած ուժը ՀՅԴ-ն է՝ 6,57 %-ը կամ 103 հազար քվե: Ընդ որում, թե ՀՀԿ-ն, թե ՀՅԴ-ն 2012թ. խորհրդարանական ընտրությունների համեմատ ավելի շատ ձայն են ստացել: ՀՀԿ-ն 2012թ. ստացել էր 664 հազար, իսկ ՀՅԴ-ն 85 հազար ձայն:
Մանրամասն
10/04/2017

Կցանկանայի «Ծառուկյան» դաշինքը տեսնել ընդդիմության մեջ. Ս. Նիկոյան

Կցանկանայի «Ծառուկյան» դաշինքը տեսնել ընդդիմության մեջ. Ս. Նիկոյան
Հարցազրույց Հանրապետական խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանի հետ:

- Պարոն Նիկոյան, ինչպե՞ս եք գնահատում ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները:

- Թե կազմակերպչական, թե արդյունքների առումով՝ դրական: Եթե համեմատեք նախորդ ընտրությունների հետ, այս անգամ հանգիստ անցան: Նախկինում հազար ու մի դժգոհություն էր ծագում: Այս ընտրություններն այնպես կազմակերպվեցին, որ նման բողոքներ, քննարկումներ չեղան: Նախկինում միջազգային դիտորդների ու կազմակերպությունների զեկույցներում դիտողություններ էին հանդիպում երկրից բացակայողների, մահացածների փոխարեն քվեարկությունների վերաբերյալ: Հիմա նման դիտողություններ չկան: Եթե որևէ մեկը փորձում է այդ մասին խոսել, ապա հանրությունը լուրջ չի ընդունում, որովհետև բոլոր ուժերի, այդ թվում նաև քաղաքացիական հասարակության մասնակցությամբ փոփոխված Ընտրական օրենսգրքի շրջանակներում այնպիսի ընտրություններ կազմակերպվեցին, որ դրանք սևացնել չի հաջողվի: 
Մանրամասն
10/04/2017

Նոր խորհրդարան. 4 ուժ՝ 6-ի փոխարեն

Նոր խորհրդարան. 4 ուժ՝ 6-ի փոխարեն
6-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված կլինի 4 քաղաքական ուժ՝ 2 կուսակցություն և 2 դաշինք: Գործունեության ժամկետն ավարտող 5-րդ գումարման Ազգային ժողովում նրանց թիվը 2-ով ավելին էր. նոր խորհրդարանում ներկայացված չեն լինի հին խորհրդարանի 3 ուժերը՝ «Ժառանգությունը», ՀԱԿ-ը և «Օրինաց երկիրը»:

Թեպետ «Ժառանգություն» կուսակցությունը ՕՐՕ դաշինքի կազմում մասնակցում էր ընտրություններին, «Ժառանգություն» խմբակցության անդամներից ոչ մեկն այդ պայքարում ընդգրկված էր: «Ժառանգությունը» ներկայացված էր 4-րդ և 5-րդ գումարման խորհրդարաններում:

«Օրինաց երկիր» խմբակցության բոլոր պատգամավորներն ընդգրկված էին «Հայկական վերածնունդ» կուսակցության համապետական և տարածքային ցուցակներում, բայց ՀՎԿ-ն, հավաքելով ընտրողների ձայների ընդամենը 3.7%-ը, չհաղթահարեց 5%-ի շեմը և խորհրդարան չմտավ: Կուսակցությունն իր խորհրդարանական պատմությունը ավարտեց՝ չհասցնելով փոխել խմբակցության անունը. «Օրինաց երկիրը» ներկայացված է եղել Ազգային ժողովի 4 գումարումներում՝ 1999, 2003, 2007, 2012 թվերին:
Մանրամասն
04/04/2017
1 2 3 4 5 6 7 8 9 10
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter